Պյոտր Շմիդտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պյոտր Շմիդտ
Pyotr Petrovich Schmidt.jpg
Ծնվել է փետրվարի 17, 1867(1867-02-17)
Ծննդավայր Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է մարտի 19, 1906(1906-03-19) (39 տարեկանում)
Մահվան վայր Բերեզան, Օչակովի շրջան, Ուկրաինա
Կրթություն Ծովային կադետական դպրոց
Մասնագիտություն հեղափոխական
Պարգևներ և
մրցանակներ
«Ալեքսանդր III կայսեր թագավորելու հիշատակի» մեդալ
Pyotr Schmidt Վիքիպահեստում

Պյոտր Պետրովիչ Շմիդտ, (փետրվարի 5 (17), 1867 - մարտի 6 (17), 1906), ռուս հեղափոխական, դեմոկրատ, Սևծովյան նավատորմի լեյտենանտ, 1905 թվականի Սևաստոպոլի ապստամբության ղեկավարներից։ Ծնվել է Օդեսայում, ազնվական, տոհմիկ ծովային սպայի ընտանիքում։ 1886 թվականին ավարտել է Պետերբուրգի ծովային ուսումնարանը։ Ծառայել է Բալթիկ ծովում, Խաղաղ օվկիանոսում, 1905 թվականից՝ Սևծովյան նավատորմում (ականակրի հրամանատար)։ Ռուսաստանում 1905-1907 թվականի հեղափոխության սկզբին Սևաստոպոլոլմ կազմակերպել է «ժողովրդի բարեկամ սպաների միություն», ապա մասնակցել է ծովային տրանսպորտում առաջին արհմիութենական կազմակերպություններից մեկի ստեղծմանը (Օդեսա)։ 1905 թվականին ձերբակալվել է նավաստիների, բանվորների ու զինվորների միտինգներին ելույթ ունենալու և քաղ․ ցույցին մասնակցելու համար։ Բանվորները Շմիդտին ընտրել են Սևաստոպոլի Բանվորական դեպուտատների սովետի ցմահ դեպուտատ և կարողացել են ազատել տալ բանտից։ Սևաստոպոլյան ապստամբության սկզբին զինվորների սոցիալ-դեմոկրատական կազմակերպության առաջարկով Շմիդտը, դարձել է ապստամբության ղեկավար և նոյեմբերի 14 (27) թվականին ժամանել «Օչակով» հածանավ։ Նոյեմբերի 15 (28) թվականին Շմիդտը ձերբակալվել է և ապստամբության մյուս ղեկավարների հետ գնդակահարվել 1906 թվականի մարտի 6 (19)-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Избаш А․ П․, Лейтенант П․ П․ Шмидт․ Воспоминания сестры, 3 изд․, Л., 1925․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png