Բերեզան (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերեզան (այլ կիրառումներ)
Picto infobox map.png
Բերեզան
ուկր.՝ Березань

46°35′55″ հս․. լ. 31°24′37″ ավ. ե. / 46.598611° հս․. լ. 31.410278° ավ. ե. / 46.598611; 31.410278Կոորդինատներ: 46°35′55″ հս․. լ. 31°24′37″ ավ. ե. / 46.598611° հս․. լ. 31.410278° ավ. ե. / 46.598611; 31.410278
Տեղագրություն Կերչի նեղուց, Ազովի ծով
Երկիր Ուկրաինա Ուկրաինա
Վարչատարածքային բաժանում Նիկոլաևի մարզ,
Օչակովի շրջան
Մակերես 0,326 կմ2
Ամենաբարձր կետը 21 մ
Բնակչություն (2008) 0 մարդ

Բերեզան կղզի, Պյոտր Շմիդտին նվիրված կոթողը։
##Բերեզան (կղզի) (Ուկրաինա)
Red pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում

Բերեզան (ուկր.՝ Березань), կղզի Սև ծովում, Օչակով քաղաքից 8 և Ռիբակովկա ավանից 4 կմ հեռավորության վրա։ Զմեինի կղզու հետ միասին հանդիսանում է Սև ծովի մի քանի կղզիներից մեկը, որոնք առաջացել են արմատական ապարներից, այլ ոչ ջրերի կուտակողական գործունեության արդյունքում։ Վարչականորեն մտնում է Նիկոլաևի մարզի Օչակովի շրջանի կազմի մեջ։ Երկարությամբ մոտ 800 մ է, լայնությամբ 200 - 850 մ, մակերեսը կազմում է 23,6 հա։ Հյուսիսային մասի բարձրությունն է 3 - 6 մ ծովի մակերևույթից, իսկ հարավային մասում հասնում է 21 մ։ Բերեզանը հանդիսանում է ուկրաինայի Գիտությունների Ակադեմիայի «Օլիվիա» պատմա-հնէաբանական արգելոցի մաս։ Կղզին անմարդաբնակ է։ Ամռան ընթացքում այստեղ աշխատում են Ուկրաինայի Գիտությունների Ակադեմիայի Հնագիտության ինստիտուտի և Էրմիտաժի հնէաբանական արշավախմբերը։ Հնագիտական կոթողները պարբերաբար քանդվում են չարտոնված պեղումների արդյունքում։

Բորիսֆենիտիդա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ ժամանակներում այսօրվա կղզին եղել է թերակղզի։ Մ.Թ.Ա. VII դարի վերջերից այս տեղում գոյություն է ունեցել հին-հունական բնակավայր՝ Բորիսֆեն կամ Բորիսֆենիտիդա հունարեն՝ Βορυσθενιδα։ Բյուզանդական հույները անվանում էին կղզին Ագիոս Էֆերիոս - Սուրբ Էֆերիոս հունարեն՝ Αγιος Αιθεριος։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1788 թվականի նոյեմբերի 7-ին Սևծովյան բանակի կազակները Անտոն Գոլովատիի գլխավորությամբ գրոհով գրավեցին Բերեզան կղզին և նրա վրա գտնվող թուրքական բերդը։ Կազակների Կուբան վերաբնակեցումից հետո 1792 թվականին, նրանք ի հիշատակ այս գրոհի հիմնեցին այնտեղ Բերեզանսկայա ստանիցան։
  • Բազմաթիվ հետազոտողների վարկածով, հենց այս կղզին է նկարագրել Ա. Ս. Պուշկինը իր «Սալթան թագավորի հեքիաթում», անվանելով այն Բույան։
  • 1906 թվականի մարտի 6-ին (19) կղզու վրա գնդակահարվել են «Օչակով» հածանավի ապստամբության ղեկավարներ լեյտենանտ Պ. Շմիդտը, մեքենավար Ա. Գլադկովը, կոմենդոր Ն. Անտոնենկոն և ավագ բատալյոր Ս. Չաստնիկը։
  • 1968 թվականին ճարտարապետներ Ն. Գալկինի և Վ. Օչակովսկու նախագծով, կղզու հարավային մասում տեղադրվել է 15 մետրանոց երկաթ-բետոնյա հուշարձան Սևաստոպոլյան ապստամբության ղեկավարների պատվին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]