Jump to content

Սև որոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև որոր
ռուս.՝ Чёрная чайка
Երկիր ԽՍՀՄ
Ժանրարկածային ֆիլմ
Թվական1962
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳրիգորի Կոլտունով
Սցենարի հեղինակԳրիգորի Կոլտունով
ԴերակատարներԱլեքսեյ Լոկտև
ՕպերատորԴմիտրի Մեսխիև
ԵրաժշտությունԱնտոնիո Սպադավեկիա
ԿինոընկերությունԼենֆիլմ

«Սև որոր» (ռուս.՝ «Чёрная чайка»), 1962 թվականի խորհրդային արկածային ֆիլմ, որը դարձել է ռեժիսոր Գրիգորի Կոլտունովի[1][2] դեբյուտային աշխատանքը։

Հետհեղափոխական Կուբայի տարածքում ձկնորսական գյուղերից մեկի խաղաղ բնակիչները փորձում են վերադառնալ նորմալ կյանքի։ Սակայն հեղափոխության թշնամիները այդ շրջան են ուղարկում դիվերսիոն ջոկատ, որը սպանում է խաղաղ բնակիչներին։

Սյուժեի կենտրոնում մի պատմություն է Մանոլո տղայի կյանքի մասին, որը այնքան լավ երևակայություն ունի, որ երբեմն ինքն է շփոթում, թե ինչն է իրական, և ինչն է սուտ։

Կուբայի տարածքում հյուրախաղերով հանդես է գալիս շրջիկ կրկեսը, որը ելույթներ է ունենում հիմնականում գյուղերում։ Այն ունի դիպուկահար-հրաձիգ, որն բոլորին զարմացնում է իր ճշգրտությամբ։ Հետագայում պարզվում է, որ հենց նա է թշնամու դիվերսանտը։

  • Ջեյհուն Ջամալ – Մանոլո
  • Նիկոլայ Վոլկով – Մանուել, Մանոլոյի պապը, կուբացի ձկնորս, «Սև որոր» մականունով
  • Ջուլիա Սևելա – Մարիա, Մանոլոյի մայրը
  • Ալեքսեյ Լոկտև – Ռամոն, կուբացի հեղափոխական, առափնյա պաշտպանության զինվոր
  • Անատոլի Ադոսկին – Անտոնիո, Կուբայի առափնյա պահպանության հրամանատար
  • Սերգեյ Յուրսկի[3][4]դիպուկահար, շրջիկ կրկեսի արտիստ
  • Էմանուել Գելլեր – շրջիկ կրկեսի տնօրեն
  • Իգոր Դմիտրիևվիրավոր

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռեժիսոր՝ Գրիգորի Կոլտունով
  • Սցենարիստ՝ Գրիգորի Կոլտունով
  • Օպերատոր՝ Դմիտրի Մեսխիև
  • Նկարիչ՝ Իսահակ Կապլան
  • Կոմպոզիտոր՝ Անտոնիո Սպադավեկիա
  • Հնչյունային օպերատոր՝ Նիկոլայ Կոսարև
  • Ֆիլմի տնօրեն՝ Մարկ Ռիս

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլտունովի հիշողությունների համաձայն՝ ֆիլմի սկզբնական սցենարը, որը կոչվում էր «Սև ջրագռավ» (ռուս.՝ «Чёрный баклан»), նկարագրում էր Աբխազիայի իրադարձությունները պատերազմի տարիներին, իսկ թշնամիները, բնականաբար, գերմանացիներն էին։ Աբխազիայում էլ տեղի են ունեցել «Սև որոր» ֆիլմի նկարահանումները։

Դ. Կորոնելիի հուշերի համաձայն, որը մոտ է եղել ֆիլմի ստեղծողների հետ, Մանոլոյի և նրա մոր կերպարների համար հիմք են ծառայել իր նրա պապը՝ Մանուել Ռոդեյրո Պերեյրան և նրա մայրը՝ Մարիան[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]