Վայրի կարապները (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Վայրի կարապները
Տեսակ լիամետրաժ մուլտֆիլմ
Ռեժիսոր Միխայիլ Ցեխանովսկի և Vera Tsekhanovskaya
Սցենարիստ Q4402061? և Լեոնիդ Տրաուբերգ
Հնչյունավորում Սերգեյ Մարտինսոն[1], Ելենա Պոնսովա, Վիկտոր Սերգաչյով`, Էրաստ Գարին և Q4085555?
Երաժշտություն Ալեքսանդր Վառլամով
Օպերատոր Ելենա Պետրովա
Երկիր Flag of the Soviet Union (1955–1980).svg ԽՍՀՄ
Լեզու ռուսերեն
Ընկերություն Սոյուզմուլտֆիլմ
Տևողություն 57 րոպե
Թվական 1962

Վայրի կարապներ, խորհրդային լիամետրաժ մուլտֆիլմ` նկարահանված 1962 թվականին, Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի հիման վրա: Մուլտֆիլմը ցուցադրվել է կինոթատրոններում:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Չար խորթ մայրը տասնմեկ հիանալի եղբայր արքայազներին դարձնում է վայրի կարապներ, միայն երեկոյան էր նրանց հաջողվում ընդունել մարդկային կերպարանք: Նրանց քույրիկ Էլիզան պատրաստ էր ամեն ինչի, որպեսզի նրանց ազատի կախարդանքից: Եղբայրներին նորից մարդ դարձնելու համար նա պետք է հավաքեր գերեզմանոցից եղինջ: Բայց այդ գործի ժամանակ եթե նա նույնիսկ մեկ բառ ասեր, նրա ողջ տանջանքները իզուր կլինեին: Որպեսզի Էլիզան փրկեր իր եղբայրներին, նա անցնում է դժվար փորձությունների միջով և փրկվում խարույկի վրա որպես վհուկ այրվելուց:

Գեղարվեստական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոգետ Պյոտր Բագրովն իր խորհրդային ֆիլմոգրաֆիայի «անդերսենյան» վերլուծության մեջ «Վայրի կարապները» մուլտֆիլմին հատուկ տեղ է տալիս, դրա գրական միտքը տարբերվում է Անդերսենի մյուս հեքիաթներից: «Դա ընդհանուր առմամբ հեքիաթ էլ չէ: Դա հին դանիական լեգենդ է»: Բնականաբար, ուրիշ է նաև էկրանավորման պատկերման ձևը. «Ձգված, «գոթական» մարդիկ, միևնույն ժամանակ, միջնադարյան պարզագույն պատկերներ»: Բագրովը նաև նշում է խաղարկային կինոյի համար սովորական, իսկ խորհրդային մուլտֆիլմերի համար անսովոր զուգահեռ մոնտաժը[2]: Միխայիլ Ցեխանովսկիի ստեղծագործության այլ հետազոտողներ ևս անդրադարձել են գոթական ոճ հիշեցնող պատկերներին[3]:

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ-Եվգենի Ռիս, Լեոնիդ Տրաուբերգ
  • Երգերի տեքստերի հեղինակ Միխայիլ Վոլպին
  • Բեմադրող ռեժիսորներ- Միխայիլ և Վերա Ցեխանովսկիե
  • Բեմադրող նկարիչներ-Նատան Լերներ, Մաքս Ժերեբչեվսկի
  • Նկարիչներ-Բորիս Կորնև, Դմիտրի Անտիլով
  • Կոմպոզիտոր-Ալեքսանդր Վառլամով
  • Օպերատր-Ելենա Պետրովա
  • Օգնական օպերատոր-Սվետլաննա Կաշեվա
  • Ձայնաօպերատոր-Բորիս Ֆիլչիկով
  • Նկարիչ-մուլտիֆիկացիոններ Ելենա Խլուդովա, Վիկտոր Շեվկով, Վալենտին Կուշներյով, Ռենանտա Միրենկովա, Լիդիա Ռեզցովա, Ն. Չեռնովա, Ֆինա Եպիֆանովա, Կոնստանտին Չիկին, Տատյանա Տառանովիչ, Վլադիմիր Զառոուբին, Բորիս Բուտակով, Իվան Դավիդով, Վյաչեսլավ Կոտյոնչկին, Տատյանա Պամերանցեվա, Օ. Սիսևա, Լ. Ռբչեվսկայա
  • Ռեժիսորի օգնականները-Լիդիյա Նիկիտինա,Ելենա Տուրանովա
  • Խմբագիր Զ. Պավլովա:

Դերերը կրկնօրինակել են.

  • Վալենտինա Տումանովա-Էլիզա
  • Ելենա Պանսովա-Թագուհի, բարի տատիկ, ագռավ
  • Վիկտոր Սերգաչով-երիտասարդ թագավոր
  • Էրաստ Գարին- Եպիսկոպոս
  • Սերգեյ Մարտինսոն- միապետ
  • Անատոլի Շուկին- թագավոր
  • Ռոբերտ Չումակ
  • Կոնստանտին Ուստյուգով
  • Ասկոլդ Բեսեդին- երիտասարդ թագավոր
  • Կլարա Ռումյանովա-Էլիզայի դերում
  • Մուլտֆիլմի տնօրեն-Գ. Կրուգլիկով

Տեսաերիզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին ԽՍՀՄ-ում մուլտֆիլմը նկարահանվեց «ԽՍՀՄ Պետկինո վիդեոծրագիր» վիդեոընկերության կողմից: Մուլտֆիլմը տեսագրվել էր VHS տեսաերիզի վրա, ուներ 60 րոպե տևողություն: 1990-ական թվականների սկզբին ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում մուլտֆիլմը հրապարակվեց «Մեծ պլան» կինոընկերւթյան կողմից VHS E-60 ձևաչափով, իսկ 90-ականների կեսերին` Studio PRO Video-ի կողմից` արտասահմանյան E-180 տեսաերիզների վրա` խորհրդային մուլտֆիլմերի հավաքածուի մեջ: Արտադրվում էր Hi-Fi Stereo ձայնային լիցենզիայով և PAL համակարգով: 2003 թվականին լույս է տեսել «Սիրելի մուլտֆիլմերի ոսկե հավաքածու»-ի մեջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]