Լեոնիդ Տրաուբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնիդ Տրաուբերգ
Ի ծնե անուն՝Леонид Трауберг
Ծննդյան թիվ՝հունվարի 4 (17), 1902[1]
Ծննդավայր՝Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3]
Վախճանի թիվ՝նոյեմբերի 13, 1990(1990-11-13) (88 տարեկան) կամ նոյեմբերի 14, 1990(1990-11-14)[4] (88 տարեկան)
Վախճանի վայր՝Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[5]
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ[6][7][8]
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և ռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0871185

Լեոնիդ Զախարովիչ Տրաուբերգ (Леонид Захарович Трауберг, հունվարի 4 (17), 1902[1], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3] - նոյեմբերի 13, 1990(1990-11-13) կամ նոյեմբերի 14, 1990(1990-11-14)[4], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[5]), խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ, մանկավարժ։ ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Պետրոգրադի Կոմիկական օպերայի ստուդիայում։ 1921 թվականին Գ․ Մ․ Կոզինցևի և Ս․ Ի․ Յուտկևիչի հետ կազմակերպել է դերասանների և ռեժիսորների խումբ՝ էքսցենտրիկ դերասանի ֆաբրիկա անունով։ 1924-1946 թվականներին կինոյում աշխատել է Կոզինցևի հետ։ Նրանց ֆիլմերից են՝ «Օկտյաբրինայի արկածները» (1924 թ.), «Շինել» ըստ Գոգոլի (1926 թ.) և այլն, որոնք առանձնանում են նոր կինոձևերի որոնումներով։ Հաջորդ կինոնկարները՝ «Նոր Բաբելոն» (1929 թ.) և հատկապես «Մենակը» (1931 թ.), եղել են անցում ռեալիստական արվեստին։ Սովետական կինոյի նշանավոր ստեղծագործություններից է «Մաքսիմի պատանեկությունը» (1935 թ.), «Մաքսիմի վերադարձը» (1937 թ.), «Վիբորգյան կողմ» (1939 թ.) եռերգությունը։ Տրաուբերգի այլ կինոնկարներից են՝ «Դերասանուհին» (1943 թ.), «Քայլում էին զինվորները» (1959 թ.), «Ազատ քամի» (1961 թ.)։ Հեղինակ է մի շարք սցենարների։ Դասավանդել է 1922 թվականից։ 1962-1968 թվականներին ղեկավարել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության ռեժիսորական բարձրագույն դասընթացները։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1941 թ.)
  • Լենինի շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Տրաուբերգ» հոդվածին։