Շիկահավն ու արջը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիկահավն ու արջը
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՆաթան Լեռներ
ՍցենարիստՄարինա Վիշնևեցկայա
ՀնչյունավորումՕլգա Օստրոումովա և Յուրի Վոլինցև
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԷկրան
Տևողություն569 վայրկյան
Թվական1983

«Շիկահավն ու արջը» (ռուս.՝ «Малиновка и медведь»), Նաթան Լեռների մուլտիպլիկացիոն ֆիլմը[1], որը պատմում է փոքրիկ շիկահավի հանդեպ արջի հուզիչ վերաբերմունքի մասին[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Արջն անսպասելիորեն հանդիպում է մի միայնակ շիկահավի։ Արջը խղճում է նրան և որոշում է իր հետ տանել ձմեռելու։ Եվ ահա պարզվում է, որ թռչունը պոեզիայի մեծ սիրահար է. նա պաշտում է գարնան և ամռան մասին պատմող բանաստեղծությունները։ Ամբողջ օրը նրա մտքին հունիս ամիսն է։ Սակայն ինչպես կարող է հունիս լինել, եթե դրսում ցուրտ դեկտեմբերն է։ Արջը փորձում է կրկնել շիկահավին և նույնպես բանաստեղծություններ հորինել, սակայն նրա բանաստեղծությունները ոչ թե գարնան, այլ ձմեռային օրերի մասին են։ Իսկ շիկահավն անընդհատ իրենն էր կրկնում` ասելով «Հունիս, հունիս»։ Արջը բարկանում է և դուրս է անում շիկահավին, իսկ ինքն որոշում է հարմար տեղավորվել ձմռանը քուն մտնելուց առաջ։ Սակայն ծուռթաթը չի կարողանում քնել. նա սկսում է խղճալ բանաստեղծական թռչնակին. չէ՞ որ նա սառչում է անտառում։ Եվ նրան հետ է բերում իր որջը։

Նկարահող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր` Նաթան Լեռներ
  • Սցենարի հեղինակ` Մարինա Վիշնևեցկայա
  • Բեմադրող նկարիչ` Յուրի Իսայկին
  • Կոմպոզիտոր` Վլադիմիր Կրիվցով
  • Օպերատոր` Լեոնարդ Կոլվինկովսկի
  • Հնչյունային օպերատոր` Վ. Զոսիմովիչ
  • Մուլտիպլիկատորներ` Օլգա Անաշկինա, Ալլա Գրիշկո, Աիդա Զյաբլիկովա
  • Տիկնիկները պատրաստել են` Գ. Բոգաչյով, Մ. Բոգատսկայա, Ա. Դեկտյարյով, Ա. Կուզնեցով, Ն. Պանտելեևա, Ե. Պոկրովսկայա
  • Մոնտաժող` Գալինա Դրոբինինա
  • Խմբագիր` Ալիսա Ֆեոդորիդի
  • Տնօրեն` Իգոր Գելաշվիլի
Դերերը հնչյունավոր էլ են[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Յուրի Վոլինցև` Արջ
  • Օլգա Օստրոումովա` Շիկահավ
  • Սվետլանա Տրավկինա` Աղվես

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Շիկահավն ու արջը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
  2. Հայրենական մուլտիպլիկացիայի հանրագիտարան (հեղ.` Սերգեյ Կապկով, «Ալգորիթմ», 2006)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]