Մատնաչափիկը (մուլտֆիլմ, 1964)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատնաչափիկը
ռուս.՝ Дюймовочка
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրգրական ստեղծագործության էկրանավորում
Հիմնված էՄատնաչափիկ
ՌեժիսորԼեոնիդ Ամալրիկ
ՍցենարիստՆիկոլայ Էրդման
ՀնչյունավորումԳալինա Նովոժիլովա, Ելենա Պոնսովա, Միխայիլ Յանշին, Սերգեյ Մարտինսոն, Վիկտոր Ավդյուշկո, Էրաստ Գարին, Իրինա Պոտոցկայա և Q97200632?
Բեմադրող նկարիչՆադեժդա Պրիվալովա և Տատյանա Սազոնովա
ԵրաժշտությունՆիկիտա Բոգոսլովսկի
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն30 րոպե
Թվական1964
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մատնաչափիկը (այլ կիրառումներ)

«Մատնաչափիկը» (ռուս.՝ Дюймовочка), խորհրդային նկարված մուլտֆիլմ։ Թողարկվել է 1964 թվականին Լեոնիդ Ամալրիկի կողմից Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի հիման վրա[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհում ապրում էր մի կին, որը երեխա չուներ։ Որոշում է գնալ կախարդուհու մոտ։ Վերջինս բարի էր ու կնոջը տալիս է գարու սերմնահատիկ, որից աճում է գեղեցիկ ծաղիկ։ Երբ կոկոնը բացվում է, այնտեղ երևում է մի շատ փոքրիկ աղջիկ, որն ուներ մեկ դյույմից (մատնաչափից) էլ պակաս հասակ։ Այդ պատճառով էլ նրան անվանում են Մատնաչափիկ։

Մատնաչափիկը շատ բարեհամբույր էր ու սիրալիր։ Նա ապրում էր մոր արդուզարդի սեղանիկի վրա և քնում ընկույզի կեղևից պատրաստած մահճակալի վրա։ Մի անգամ Մատնաչափիկին տեսնում է ճահճային Դոդոշն ու որոշում, որ նա հիանալի կին կլինի իր որդու համար։ Գիշերը Դոդոշը գողանում է քնած Մատնաչափիկին ու տանում իր որդու մոտ։ Նրանք աղջկան տեղավորում են ջրաշուշանի տերևի վրա։

Բայց աղջիկը չի ցանկանում ամուսնանալ Դոդոշի որդու հետ։ Նա դառնորեն լալիս է, և նրան օգնության են գալիս Ձկները։ Վերջիններս օգնության են կանչում մենակյաց Խեցգետնին, որն էլ իր չանչերով կտրում է տերևի կոթունը, Թիթեռները բռնում են Մատնաչափիկի գոտուց, և տերևը լողում է ջրի վրայով։ Դոդոշներն սկսում են հետապնդել նրան։ Գոտին անսպասելի կտրվում է, Դոդոշները գրեթե հասնում են աղջկան, բայց այդ պահին Մայիսյան բզեզը նրան թռցնում է վեր։ Նա Մատնաչափիկին տանում է այն ծառի վրա, որտեղ իր բնակարնն էր ու առաջարկում դառնալ իր կինը։ Մատնաչափիկին դուր է գալիս Մայիսյան բզեզի առաջարկությունը, բայց խնդիրն այն էր, որ ինքը դուր չէր գալիս Բզեզի ընկերներին, և վերջինս անմիջապես հրաժարվում է աղջկանից։

Խեղճ Մատնաչափիկը անտառում մնում է մենակ։ Այդպես ապրում է ամբողջ ամառ, իսկ խոր աշնանը սառչող Մատնաչափիկին հայտնաբերում է Դաշտային մուկը և ապաստան տալիս իր բնում։ Մուկը որոշում է աղջկան երջանկացնել՝ նրան կնության տալով իր հարուստ հարևան Խլուրդին։ Խլուրդը բավականին հարուստ էր ու ժլատ։ Նրան դուր էր գալիս, որ Մատնաչափիկը շատ քիչ է ուտում, և համաձայնվում է ամուսնանալ։ Աղջիկը չէր ցանկանում ամուսնանալ Խլուրդի հետ ու ապրել գետնի տակ։ Նա խնդրում է բարձրանալ վեր, որպեսզի հրաժեշտ տա արևին և այնտեղ անսպասելի հանդիպում է Ծիծեռնակին, որին մի ժամանակ փրկել էր մահանալուց ու բուժել։

Ծիծեռնակը Մատնաչափիկին տանում է տաք երկրներ։ Այնտեղ աղջիկը հանդիպում է էլֆերին, իսկ էլֆ արքայազնը նրան առաջարկում է իր սիրտը։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ Նիկոլայ Էրդման և Ցիոնիմ Պարամոնով
Ռեժիսոր Լեոնիդ Ամալրիկ
Բեմադրող նկարիչներ Նադեժդա Պրիվալովա, Տատյանա Սազոնովա
Կոմպոզիտոր Նիկիտա Բոգոսլովսկի
Օպերատոր Միխայիլ Դրույան
Հնչյունային օպերատոր Գեորգի Մարտինյուկ
Նկարիչներ Ռենատա Միրենկովա, Վլադիմիր Արբեկով, Իվան Դավիդով, Ալեքսանդր Դավիդով, Օ. Ստոլբովա, Մարինա Ոսկանյանց, Յուրի Բուտիրին, Ելիզավետա Կոմովա, Տատյանա Տարանովիչ, Իոսիֆ Կուրոյան, Անտոնինա Կորովինա, Լիդիա Ռեզցովա, Օլգա Գեմերլինգ, Վերա Վալերիանովա, Վ. Մաքսիմովիչ, Գալինա Անդրեևա, Մ. Ռուսանովա, Բորիս Սադովնիկով, Ե. Տանենբերգ
Դերերը հնչյունավորել են Գալինա Նովոժիլովա – Մատնաչափիկ

Ելենա Պոնսովա – Մուկ
Միխայիլ Յանշին – Խլուրդ
Սերգեյ Մարտինսոն – Մայիսյան բզեզ
Վիկտոր Ավդյուշկո – Դոդոշի որդի
Էրաստ Գարին – Խեցգետին
Իգոր Վլասով – էլֆերի արքայազն
Իրինա Պոտոցկայա – Ծիծեռնակ
Թամարա Դմիտրիևա – Թրթուր
Մ. Տարխովա – մայր Դոդոշ
Գեորգի Վիցիներաժիշտ մրջյուն / երեք ունևոր խլուրդներից մեկը (տիտրերում նշված չէ)

Տեքստը կարդում է Էմմանուիլ Կամինկա

Թողարկում տեսաերիզով[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում՝ 1980-ական թվականներին մուլտֆիլմը «Видеопрограмма Госкино СССР» վիդեոընկերության կողմից թողարկվել է VHS-ով Հանս Քրիստիան Անդերսենի մուլտֆիլմ-հեքիաթների հավաքածուում՝ SECAM համակարգում։ Ռուսաստանում 1990-ական թվականների սկզբին թողարկվել է VHS տեսաերիզով «Крупный план» կինոմիության կողմից, 1995-1999 թվականներին՝ «ВидеоМир» ընկերության հետ միասին մուլտֆիլմերի № 3 «Հ. Ք. Անդերսենի և Գրիմ եղբայրների հեքիաթները» հավաքածուում։ 1990-ական թվականների սկզբին Studio PRO Video և «Союз Видео» ընկերությունները թողարկել են VHS-ով մուլտֆիլմերի հավաքածուում։ Արտադրվել է արտոնագրով, Hi-Fi Stereo ձայնով և PAL համակարգում։

1990-2000-ական թվականների կեսերին «Крупный план» ընկերության կողմից միավորած «Հ. Ք. Անդերսենի և Գրիմ եղբայրների հեքիաթները» մուլտֆիլմերի հավաքածուն Video CD խտասկավառակով թողարկվել է «Lizard» ընկերության կողմից։

2000-ական թվականների սկզբին մուլտֆիլմը «Крупный план» և «Союз Видео» ընկերությունների կողմից վերականգնվել է և թողարկվել DVD տարբերակով Հանս Քրիստիան Անդերսենի մուլտֆիլմ-հեքիաթների հավաքածուում և Dolby Digital (Dolby Mono 1.0, позже 2.0) ձայնով։ DVD-ով թողարկվել է նաև «Սիրված մուլտֆիլմերի ոսկե հավաքածու» արտադրանքներից մեկով։

Տարբերություններ գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրքում Մատնաչափիկը հեքիաթի վերջում փոխում է անունը, իսկ մուլտֆիլմում դա տեղի չի ունենում։
  • Գրքում ջրաշուշանի տերևի կոթունը, որով Մատնաչափիկը փախչում է դոդոշներից, կրծում են ձկները։ Բայց մուլտֆիլմում դա նրանք չեն կարողանում անել և դիմում են մենակյաց խեցգետնի օգնությանը, որը հեքիաթի բնօրինակում չկա։
  • Մուլտֆիլմում դոդոշները նետվում են տերևի վրա լողացող աղջկան հետապնդելու և հասնում են նրան, իսկ գրքում այդ մասին ոչինչ չի ասվում։
  • Խլուրդը գրքում ոչ մի ընկեր չունի, իսկ մուլտֆիլմում ունի։
  • Գրքում երաժիշտները զինվոր մրջյուններն էին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Капков. Леонид Амальрик // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Андерсен Ханс Кристиан. Дюймовочка. — Астрель, 2012. — 48 с. — (СОЮЗМУЛЬТФИЛЬМ представляет). — ISBN 978-5-271-42070-2, 978-5-271-40534-1 (նկարազարդումները՝ ըստ մուլտֆիլմի)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]