Հեքիաթ հիմար ամուսնու մասին (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեքիաթ հիմար ամուսնու մասին
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորԵլենա Պրորոկովա
ՀնչյունավորումՆատալյա Գունդարևա և Նիկոլայ Կարաչենցով
ՕպերատորՔաբուլ Ռասուլով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե
Թվական1986

«Հեքիաթ հիմար ամուսնու մասին», 1986 թվականին ռեժիսոր Ելենա Պրորոկովայի՝ «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում նկարահանած մուլտֆիլմն՝ ըստ ռուսական «Հիմար կնոջ մասին» հեքիաթի մոտիվների[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը պատմում է մի մարդու և նրա կնոջ մասին։ Մի օր երեկոյան ամուսինը պատվիրում է կնոջն իրեն վաղ արթնացնել, քանի որ ինքը ցանկանում էր գնալ ձկնորսության։ Առավոտյան կինը վաղ է արթնանում, կթում է կովին, վառում վառարանը, պատրաստում նախաճաշը։ Ձկնորսներն արդեն գետն էին գնացել, հնձվորները՝ հեռացել։ Ամուսինն արթնանում է արևի ճառագայթներից և փնփնթում․ «Հիմա՛ր կին, ես քնել եմ և ամեն ինչ բաց թողել»։ Հետո թխվածքաբլիթներ է ուտում և հայտարարում․ «Հոգնել եմ ամեն ինչից, հեռանում եմ»։ Հեռանալով՝ նա ճանապարհին հանդիպում է մի նրբագեղ տիկնոջ, ում գլխում և լեզվում միայն մի թեմա էր` սերը։ Նախ նա հիանում է, հետո՝ հեռանում։ Հետո հանդիպում է մի հարգարժան տիկնոջ, ում գլուխը զբաղված էր միայն հաշվարկով, և փախչում է նրանից։ Հետո հասնում է մի մեծ տնտեսություն, որը ղեկավարում էր մի նպատակասլաց և համարձակ այրի, ով նրան ստիպում է աշխատել առավոտից երեկո։ Մարդը հասկանում է, որ երկար չի դիմանա և փախչում է անտառների և գետերի միջով։ Տուն է հասնում գիշերը և լսում, որ կինը փաղաքշական խոսքեր է ասում ինչ որ մեկին։ Կատաղած բացում է դուռն ու տեսնում, որ կնոջ դիմաց դրված է իր նկարը։ Շփոթված մարդն ասում է. «Դու հիմար կին ես, իսկ քո ամուսինը քեզնից հիմար է»։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ-Իրինա Մարգոլինա
  • Ռեժիսոր-Ելենա Պրորոկովա
  • Նկարիչներ-բեմադրիչներ-Իգոր Օլեյնիկով, Վիկտոր Չուգուևսկի
  • Օպերատոր-Քաբուլ Ռասուլով
  • Հնչյունային օպերատոր-Բորիս Ֆիլչիկով
  • Երաժշտական ձևավորումը-Ա. Կլեվիցկոյի
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ-Նատալյա Բոգոմոլովա, Մարինա Ոսկանյանց, Վալերի Ուգարով, Անդրեյ Իգնատենկո, Տեննո Սոոստեր
  • Նկարիչներ-Զոյա Մոնետովա, Տատյանա Ստրոևա, Մ. Րյաբիկովա, Իրինա Լյարսկայա, Եվգենիա Ցանևա, Լյուդմիլա Բրյուկովա
  • Ռեժիսորի օգնական-Ի. Լիտովսկայա
  • Մոնտաժող-Ն. Բորձիլովսկայա
  • Խմբագիր-Տատյանա Պապորովա
  • Տնօրեն- Լյուբով Բուտրինա
  • Դերերը հնչյունավորել են՝ Նատալյա Գունդարևա, Նիկոլայ Կարաչենցով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հեքիաթը Animator.ru կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]