Մեծ անախորժություններ (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մեծ անախորժություններ
Bolshie neprijatnosti.jpg
Տեսակմուլտֆիլմ
Ժանրերգիծանք
ՌեժիսորՎալենտինա Բրումբերգ և Զինաիդա Բրումբերգ
ՍցենարիստՄորիս Սլոբոդսկոյ
ՀնչյունավորումՄարիա Վինոգրադովա
Բեմադրող նկարիչԼանա Ազարխ և Վալենտին Լալայանց
ԵրաժշտությունԱլեքսանդր Վառլամով
ՕպերատորԵլենա Պետրովա
ԵրկիրFlag of the Soviet Union (dark version).svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
ՍիկվելQ4326484?
Թվական1961

Մեծ անախորժություններ (ռուս.՝ Большие неприятности), ծաղրանկարային-սատիրական մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը ստեղծվել է Զինաիդա և Վալենտինա Բրումբերգ քույրերի կողմից, մանկական նկարի ոճով` մեծերի աշխարհը երեխաների աչքերով ցույց տալու նպատակով: Մուլտֆիլմը մեծ հաջողություն է ունեցել[1]:

Մուլտֆիլմը նկարահանվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, 1961 թվականին: 1973 թվականին թողարկվել է մուլտֆիլմի շարունակությունը` «Նոր մեծ անախորժություններ» անվանումով:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ աղջնակը լսում է, թե ինչպես են մեծերը քննարկում ընտանեկան խնդիրները: Նրա ընտանիքը բաղկացած է մայրիկից, հայրիկից, մեծ եղբայր Կոլյայից և քույր Կապայից: Նրանց խոսքերում հանդիպող արտահայտություններն աղջիկը բառացի է հասկանում, ինչը և արտահայտվում է մանկական նույնատիպ խոսքերի պատկերավոր շարքում:

Մուլտֆիլմի վերջում աղջիկը ցանկանում է հասկանալ «ձրիակեր» բառի իմաստը, ինչպես անվանում է նրա հարազատներին իրենց հարևան ծեր ճախարակագործ քեռի Ֆեդյան: Վերջինս պատասխանում է, որ դա իր մայրը, հայրը, քույրն ու եղբայրն են: Միայն ինքը` աղջիկը և իր կատուն են, որ ձրիակեր չեն:

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

սցենարի հեղինակ Մորիս Սլոբոդսկի
բեմադրող-ռեժիսորներ Վալենտինա և Զինաիդա Բրումբերգներ
բեմադրող-նկարիչներ Լանա Ազարխ, Վալենտին Լալայանց
կոմպոզիտոր Ալեքսանդր Վարլամով
օպերատոր Ելենա Պետրովա
հնչյունային օպերատոր Նիկոլայ Պրիլուցկի
նկարիչ-մուլտիպլիկատորներ Իգոր Պոդգորսկի, Ֆեոդոր Խիտրուկ, Մարիա Մոտրուկ, Մարինա Ոսկանյանց, Ելենա Վերշինինա, Իոսիֆ Կուրոյան
տեքստը կարդում է Մարիա Վինոգրադովա
ռեժիսորի օգնականներ Տատյանա Ֆյոդորովա, Նինա Մայորովա
խմբագիր Ռաիսա Ֆրիչինսկայա
մուլտֆիլմի տնօրեն Գ. Կրուգլիկով

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմում ներկայացված իդիոմների ընկալումը ծաղրի է ենթարկվում մանկական հումորային «Երալաշ» կինոամսագրում (194-րդ թողարկում «Երևակայության ուժը»):

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ականների կեսերին մուլտֆիլմը թողարկվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի մուլտֆիլմների ժողովածուում, «Սոյուզ» ստուդիայի տեսաերիզների վրա: 2003 թվականին վերաթողարկվել է նույն ընկերության «Երեխաներ և ծնողներ» մուլտֆիլմների ժողովածուում, VHS և DVD ձևաչափերով:

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Կինոյի պատմաբանները սատիրական «Մեծ անախորժություններ» մուլտֆիլմը համարում են Բրումբերգ քույրերի լավագույն աշխատանքը, որում պատմությունը ներկայացվում է աղջնակի անունից: Ֆիլմի պատկերավոր մասը ներկայացված է մանկական նկարների ոճով: Մուլտֆիլմը մեծ դեր է խաղացել մուլտիպլիկացիոն ֆիլմերի գեղարվեստական արտահայտչամիջոցների թարմացման և հարստացման, փոխաբերական լեզվի և մուլտիպլիկացիայի պայմանականության օգտագործման հարցում[2]: Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Асенин С. В. Волшебники экрана: Восьмое искусство. Изображение, слово, выразительность движения. — Искусство, 1974. — 288 с.
  2. Капков С. А. Валентина и Зинаида Брумберг // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]