Բռնվեց նա, որ կծում էր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բռնվեց նա, որ կծում էր
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորՎյաչեսլավ Կոտյոնոչկին
ՍցենարիստԳրիգորի Օստեր
ՀնչյունավորումՆիկոլայ Գրաբբե, Վյաչեսլավ Բոգաչյով, Կլարա Ռումյանովա, Մարիա Վինոգրադովա և Մարգարիտա Կորաբելնիկովա
Բեմադրող նկարիչՍվետոզար Ռուսակով և Ալեքսեյ Կոտյոնոչկին
ԵրաժշտությունԻգոր Եֆրեմով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե
ՊրիկվելՆա բռնվեց
Թվական1983

«Բռնվեց նա, որ կծում էր» (ռուս.՝ «Попался, который кусался!»), 1983 թվականի նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, մանկական վառ կինոհեքիաթ՝ ստեղծված ռեժիսոր-մուլտիպլիկատոր Վյաչեսլավ Կոտյոնոչկինի կողմից[1]։ 1981 թվականի «Նա բռնվեց» մուլտֆիլմի շարունակությունն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուղբը գնում է իր ընկերոջ՝ Գորշուկի մոտ և հայտնում, որ իրենց ընկեր Մկնիկի հետքով գնում է հայտնի ավազակ Աղվեսը, որը վատ համբավ էր վաստակել անտառում։ Ընկերները որոշում են օգնել ոչինչ չկասկածող Մկնիկին փրկվել։ Վերջինս այդ ժամանակ հանգիստ զբոսնում է անտառում՝ երգելով անհոգ երգեր։

Ընկերները փորձում են կանգնեցնել աղվեսին, բայց երկուսն էլ անհաջողություն են կրում. Կուղբին, որը փորձում է խելքի բերել անպատկառին՝ ասելով, թե լավ չէ փոքրիկներին նեղացնելը, աղվեսը նետում է մեղուների բույնը։ Իսկ Գորշուկին, որը փորձում էր մկնիկին զգուշացնել վտանգի մասին, աղվեսն սպառնում է բռունցքով։

Սակայն ընկերները չեն հանձնվում և աղվեսի հետ պայքարում մի քանի անգամ անհաջողություն կրելուց հետո այնուամենայնիվ հասնում են Մկնիկի մոտ այն պահին, երբ թեյ խմող նապաստակը հասցնում է Մկնիկին զգուշացնել վտանգի մասին։ Մկնիկը, իմանալով, որ իրեն հետևել են և ցանկացել ֆիզիկական ու բարոյական վնաս պատճառել, խիստ զայրանում է ու գոռալով՝ «Բռնվեց նա, որ կծում էր», հարձակվում է աղվեսի վրա ու ծեծում նրան։ Աղվեսը փորձում է դիմադրություն ցույց տալ, սակայն տեսնում է արջին ու ամոթահար փախչում անտառից։

Մկնիկն ու իր ընկերները, գոհ լինելով ընդհարման արդյունքից, երգում են եզրափակիչ հանդիսավոր երգը։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Վյաչեսլավ Կոտյոնոչկին
Ռեժիսորի օգանական Օ. Իսակովա
Սցենարիստ Գրիգորի Օստեր
Բեմադրող նկարիչներ Սվետոզար Ռուսակով, Ալեքսեյ Կոտյոնոչկին
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Վիկտոր Լիխաչյով, Վլադիմիր Կրումին, Վիկտոր Արսենտև, Օլեգ Սաֆրոնով, Մարինա Ոսկանյանց, Անտոնինա Ալյոշինա, Սերգեյ Ավրամով
Նկարիչներ Վ. Խարիտոնովա, Իննա Զարուբա, Սերգեյ Մարակասով, Զոյա Մոնետովա
Օպերատոր Սվետլանա Կոշչեևա
Տնօրեն Լ. Մոնախովա
Կոմպոզիտոր Իգոր Եֆրեմով
Հնչյունային օպերատոր Վլադիմիր Կուտուզով
Խմբագիր Ելենա Նիկիտկինա
Մոնտաժող Գ. Սմիրնովա
Դերերը հնչյունավորել են

Կլարա Ռումյանովա (Կուղբ, Մկնիկ),
Մարիա Վինոգրադովա (Գորշուկ),
Վյաչեսլավ Բոգաչյով (Աղվես),
Մարգարիտա Կորաբելնիկովա (Նապաստակ),
Նիկոլայ Գրաբբե (Արջ)

DVD[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հոկտեմբերի 27-ին մուլտֆիլմը թողարկվել է DVD-ով, որը նախապատրաստել է «Крупный план» ընկերությունը։ Սկավառակում ընդգրկվել են նաև այլ մուլտֆիլմեր՝ «Мишка-задира», «Անտառային պատմություն», «Վազիր, առվակ», «Ամենա, ամենա, ամենա, ամենա», «Անտառային ժամանակագրություն», «Նա բռնվեց», «Заячий хвостик»:

  • Ձայն — Ռուսերեն Dolby Digital 1.0 Mono
  • Տարածաշրջանային կոդ — 0 (All)
  • Պատկեր — Standart 4:3 (1,33:1)
  • Գույն — PAL
  • Փաթեթավորում — Կոլեկցիոն հրատարակություն
  • Տարածող — Крупный План

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кавалер Ордена Улыбки со смешной фамилией… Наталья ЛУКИНЫХ, Москва 2001 г.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Остер Григорий Гирлянда из малышей. — М.: АСТ, 2005. — 56 с. — (Сказки-мультфильмы). — ISBN 5-17-030987-2

Բովանդակություն՝ «Կապիկները։ Շղթա երեխաներից» (ռուս.՝ «Гирлянда из малышей»), «Կապիկներն ու կողոպտիչները» (ռուս.՝ «Обезьянки и грабители»), «Նա բռնվեց» (ռուս.՝ «Он попался»), «Բռնվեց նա, որ կծում էր»։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]