Պերճ Սարգսյան
Պերճ Սարգսյան | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մարտի 2, 1922 |
Ծննդավայր՝ | Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան |
Վախճանի թիվ՝ | մարտի 30, 1970 (48 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | ԽՍՀՄ |
Մասնագիտություն՝ | ռեժիսոր, մուլտիպլիկատոր, գեղարվեստական ղեկավար և կինոռեժիսոր |
IMDb։ | ID 2539462 |
Պերճ Աշոտի Սարգսյան (մարտի 2, 1922, Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան - մարտի 30, 1970, Մոսկվա, ԽՍՀՄ), ռեժիսոր-մուլտիպլիկատոր, նկարիչ-բեմադրող, նկարիչ-գծագրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1922 թվականի մարտի 2-ին, Մոսկվայում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Աշխատել է «ՏԱՍՍ-ի պատուհաններ» (Окна ТАСС-a) գործակալությունում՝ որպես նկարիչ, ստեղծել հայրենասիրության թեմայով մի շարք պաստառներ։
1951 թվականին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի գեղարվեստական ֆակուլտետը։
Ընդունվել է աշխատանքի «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում։ 1952 թվականից աշխատել է որպես բեմադրող նկարիչ, իսկ 1965 թվականից՝ որպես ռեժիսոր (ըստ որոշ աղբյուրների՝ 1965 թվականից մինչև իր մահը եղել է «Սոյուզմուլտֆիլմ»-ի տնօրենը)։ Աշխատել է և միաժամանակ դասավանդել նկարիչ-մուլտիպլիկատորներին[1]։ Բացի այդ, նկարազարդել է մի շարք մանկական գրքեր։
Մահացել է Մոսկվայում, 1970 թվականի մարտի 30-ին, 49 տարեկան հասակում։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1965 թ.-Տաք քարը
- 1967 թ.-Կախարդ դարբինը
Բեմադրող նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1953 թ.-Խիզախ Պակը
- 1956 թ.-Արագիլ
- 1957 թ.-Ինչ-որ թագավորությունում
- 1957 թ.-Մեր արևը
- 1960 թ.-Ոսկե փետուրը
- 1961 թ.-Չիպոլինո
- 1963 թ.-Բաժնետերեր & co
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 с. 572.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Perch Sarkisyan (1922–1970) (անգլ.) Internet Movie Database կայքում
- Перч Ашотович Саркисян на сайте «Аниматор.ру»
- Перч Саркисян — Энциклопедия отечественного кино(չաշխատող հղում)
|
- Մարտի 2 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Մարտի 30 մահեր
- 1970 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Խորհրդային մուլտիպլիկատորներ
- Հայ կինոռեժիսորներ
- Հայ մուլտիպլիկատորներ
- Հայ նկարիչներ
- Հայ ռեժիսորներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ