Բորիս Ստեպանցև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Ստեպանցև
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 7, 1929(1929-12-07)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Վախճանի թիվ՝մայիսի 21, 1983(1983-05-21)[1] (53 տարեկան)
Վախճանի վայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ և մուլտիպլիկատոր
Պարգևներ՝
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
IMDb։ID 0826817

Բորիս Պավլովիչ Ստեպանցև (ռուս.՝ Борис Павлович Степанцев, դեկտեմբերի 7, 1929(1929-12-07), Մոսկվա, ԽՍՀՄ - մայիսի 21, 1983(1983-05-21)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր, նկարիչ, գրքերի ու դիաֆիլմերի նկարազարդող։ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1972)[2]։ «Էկրան» ստեղծագործական միավորման «Մուլտհեռուստաֆիլմ» ստուդիայի գեղարվեստական ղեկավար (1980-1983), Անիմացիոն կինոյի միջազգային ասոցիցիայի («Association International du Film d'Animation», ASIFA) փոխնախագահ (1972-1982)[3]։ Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամ «գեղարվեստական անիմացիա» բաժնում[4]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Ստեպանցևը (ծննդյան ազգանունը՝ Ստեպանցով) ծնվել և մեծացել է Մոսկվայում։ Դեռ Հայրենական մեծ պատերազմից առաջ մեծ հետաքրքրություն է ցուցաբերել մուլտֆիլմերի նկատմամբ, որոնք դիտել է Ստրաստնոյ բուլվարի կինոթատրոնում և որոշել էր իր կյանքը կապել կատակերգական մուլտիպլիկացիայի հետ[5]։

1946 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստական դպրոցը և «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիային կից մուլտիպլիկատորների դասընթացները[3][5]։ Ուսման ընթացքում դիտել է բազմաթիվ ֆիլմեր, ներառյալ «Դիսնեյ» ստուդիայի մուլտֆիլմերը, որոնք մեծ ազդեցություն են ունեցել նրա վրա[6]։ 1947-1949 թվականներին աշխատել է որպես նկարիչ-մուլտիպլիկատոր։ Հինգ տարի ԽՍՀՄ ռազմածովային նավատորմում որպես նավաստի ծառայելուց հետո վերադարձել է ստուդիա՝ միևնույն ժամանակ ընդունվելով Մոսկվայի տպագրական ինստիտուտ[5]։ 1954 թվականին դարձել է ԽՄԿԿ-ի անդամ է[4]։

Սյուզմուլտֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականին նշել է նորամուտը որպես ռեժիսոր՝ բեմադրելով հետպատերազմյան առաջին տիկնիկային մուլտֆիլմերից մեկը՝ «Պիտակով չարագործը» (ռուս.՝ «Злодейка с наклейкой»)[3]։ Ապա տարվել է նկարված մուլտիպլիկացիայով։ 1956 թվականից մինչև 1962 թվականը նկարահանել է մի շարք կատակերգական ֆիլմեր (այդ թվում՝ մուլտիպլիկացիոն հատվածներ «Գնում էինք, գնում․․․» (ռուս.՝ «Ехали мы, ехали…») ֆիլմի համար) ռեժիսոր Եվգենի Ռայկովսկու և բեմադրող նկարիչ Անատոլի Սավչենկոյի հետ համատեղ։ Վերջինս եղել է նրա մշտական գործընկերը ոչ միայն մուլտֆիլմերի ստեղծման, այլ նաև դիաֆիլմերի և գրքերի նկարազարդումների ժամանակ[7]։

Ստեպանցևը հետաքրքրվել է ժամանակակից հեքիաթի ժանրով, մասնավորապես նկարահանել է «Պետյան ու Կարմիր գլխարկը» (ռուս.՝ «Петя и Красная Шапочка», 1958), որը պարգևատրվել էր «Դափնեպսակով» Անսի անիմացիոն ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնում[3][5]։ «Միայն ոչ հիմա» (ռուս.՝ «Только не сейчас», 1962) յուրօրինակ սիքվելը, որը նույնպես նկարահանվել է Վլադիմիր Սուտեևի «պոստմոդեռնիստական» հեքիաթի մոտիվներով, դարձել է կենդանի դերասանի և նկարված մուլտիպլիկացիայի համադրման վաղ խորհրդային փորձարկումներից մեկը[5]։

1960 թվականին Ստեպանցևը և Ռայկովսկին բեմադրել են «Մուրզիլկան արբանյակի վրա» (ռուս․՝ «Мурзилка на спутнике»)՝ Խորհրդային Միությունում առաջին լայնէկրան մուլտֆիլմը։ Դրա համար նրանք ստացել են 1-ին մրցանակ Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնում[5]։

Հետագայում Ստեպանցևն աշխատել է մենակ։ 1965 թվականից մինչև 1970 թվականը նկարահանել է իր ամենահայտնի երեք մուլտֆիլմերը՝ «Վովան անդրսարյան թագավորությունում» (ռուս.՝ «Вовка в Тридевятом царстве») (ևս մեկ ժամանակակից հեքիաթ), «Մանչուկն ու Կառլսոնը» և «Կառլսոնը վերադարձել է»։ Աստրիդ Լինդգրենի գրքերի հիման վրա Ստեպանցևի ստեղծած դիլոգիայում խորհրդային կինոյում առաջին անգամ կիրառել է էլեկտրոգրաֆիայի տեխնոլոգիան[3]։ Սակայն, ռեժիսորի խոսքով, «ծաղրանքը» («зубоскальство») սկսել է հոգնեցնել նրան[5]։

1966-1973 թվականներին Բորիս Ստեպանցևը բեմադրել է մի շարք դրամատիկ մուլտֆիլմեր, որոնց հիմքում ընկած են ռուսական դասական երաժշտության ստեղծագործությունները։ «Պատուհանը» մուլտֆիլմն ստեղծելիս նրան ոգեշնչել են Սերգեյ Պրոկոֆևի «Թռուիկությունները» (ռուս.՝ «Мимолётности»)։ Ստեպանցևը հետագայում գրել է, որ Պրոկոֆևի երաժշտությունը «ինքն է նկարում այն, ինչ պետք է տեղի ունենա էկրանին, մինչև ամենափոքր ժեստը որոշում է հերոսների խաղը։ ․․․նրա դրամատուրգիան ավելի տրամաբանական էր, ավելի ստույգ՝ շատ մտացածին սյուժետային քայլերից։ Մնում էր միայն հետևել նրան»[6]։

«Բազեի երգը» Մաքսիմ Գորկու համանուն ստեղծագործության ներկայացումն է Ալեքսանդր Սկրյաբինի երաժշտության հետ, ինչպես նաև առաջին լայնէկրան խորհրդային ֆիլմը՝ ապակու վրա գեղանկարչության ոճով (ցելուլոիդ)[5]։ Պյոտր Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» բալետի էկրանավորման մեջ օգտագործվել են համակցված նկարահանումներ և էֆեկտներ, որոնք այլևս չեն կրկնվել խորհրդային մուլտիպլիկացիայում[8]։

Վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականից մինչև իր կյանքի վերջը Ստեպանցևը եղել է «Էկրան» ստեղծագործական միավորման «Մուլտհեռուստաֆիլմ» ստուդիայի գեղարվեստական ղեկավարը[3]։ Այնտեղ էլ նա նկարահանել է իր վերջին նախագիծը՝ «Ասոլ» լիամետրաժ անիմացիոն-խաղարկային ֆիլմը (1982)՝ Ալեքսանդր Գրինի «Ալ առագաստներ» վեպի մոտիվներով։ Դրանում Ստեպանցևը կիրառել է սոլյարիզացիայի և ֆոտոգրաֆիկայի տեխնոլոգիաներ՝ կենդանի դերասանների պատկերը վերափոխելու և դրանք գեղարվեստական դեկորացիաների հետ համադրելու համար[6][9]։ Ըստ Իոսիֆ Բոյարսկու՝ ֆիլմի վրա աշխատանքը նրա մոտ դժվարությաբ հաջողվել, Պետհեռուստառադիոյի ղեկավարությանը հանձնելը եղել է տանջալի, և դա խաթարեց ռեժիսորի առողջությունը[10]։

Կյանքի վերջին տարիներին հետաքրքրվել է նաև համակարգչային գրաֆիկայով և արդեն այն ժամանակ դա անվանել է անիմացիայի ապագա[6]։

Բորիս Ստեպանցևը մահացել է 1983 թվականի մայիսի 21-ին։ Ինչպես գրել է Ռոլան Բիկովն իր օրագրերում՝ նա «մարզանք արեց ու ընկավ․ ինսուլտ»[11]։ Թաղվել է Դոնսկի գերեզմանատանը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրող նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչ-մուլտիպլիկատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչ-նկարազարդող[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքերի նկարազարդում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լև Արկադև, Փոքրիկ պինգվինը (ռուս․՝ «Пингвинёнок»), Մոսկվա, Детский мир, 1963։

Դիաֆիլմերի նկարազարդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Ստեպանցևն առաջիններից մեկն է նկարել Չեբուրաշկային և կոկորդիլոս Գենային «Կոկորդիլոս Գենան և ընկերները» դիաֆիլմի համար դեռ մուլտֆիլմի թողարկումից առաջ[12]։ Հետագայում Լեոնիդ Շվարցմանի հետ դատական քաշքշուկի ժամանակ գրող Էդուարդ Ուսպենսկին օրինակ է բերել Ստեպանցևի նկարած Չեբուրաշկան՝ «մեծ ականջներով և աչքերով»՝ պնդելով, որ Շվարցմանի նկարած կերպարը նույնությամբ կրկնում է այն[13][14]։

1972 թվականին, սկսած «Ինչպես աքլորիկը հայտնվեց տանիքին» (ռուս․՝ «Как петушок попал на крышу») դիաֆիլմից, նկարազարդումները կատարել է Անատոլի Սավչենկոյի հետ միասին։

  • 1960 – Լև Արկադև, Մուրզիլկան արբանյակի վրա (ռուս.՝ Мурзилка на спутнике)
  • 1961 – Կոռնեյ Չուկովսկի, Այբոլիտ (ռուս.՝ Айболит)
  • 1962 – Գ. Լադոնշչիկով, Վախկոտ կռվարարը (ռուս.՝ Трусливый задира)
  • 1963 – Շառլ Պեռո, Կարմիր գլխարկ (ռուս.՝ Красная Шапочка)
  • 1963 – Կոռնեյ Չուկովսկի, Տզզան ճանճը (ռուս.՝ Муха-Цокотуха)
  • 1964 – Վ. Վաժդաև, Король-подпасок
  • 1965 – Ս. Միխալկով, Երեք խոզուկներ (ռուս.՝ Три поросёнка)
  • 1966 – Լ. Պանտելեև, Երկու գորտ (ռուս.՝ Две лягушки)
  • 1967 – Վ. Կորոստիլյով, Վովան անդրսարյան թագավորությունում (ռուս.՝ Вовка в Тридевятом царстве)
  • 1967 – Վ. Վաժդաև, Կայսեր նվերը (ռուս.՝ Подарок императора)
  • 1968 – Իվան Կռիլով, Գայլն ու գառը ({{lang-ru|Волк и ягнёнок») Щука, Лягушка и Вол
  • 1968 – Ե. Բլագինինա, Тюлюлюй
  • 1968 – Բ. Զախոդեր, Хрюк на ёлке
  • 1969 – Է. Ուսպենսկի, Կոկորդիլոս Գենան և ընկերները (ռուս.՝ Крокодил Гена и его друзья, երկու մաս)
  • 1971 – Կոռնեյ Չուկովսկի, Կոկորդիլոս (ռուս.՝ Крокодил, երկու մաս)
  • 1971 – Կ. Մակուշինսկի, Пан Ниточка
  • 1972 – Է. Ռ. Լ. Լաբուլե, Ինչպես աքլորիկը հայտնվեց տանիքին (ռուս.՝ Как петушок попал на крышу)
  • 1973 – Է. Ուսպենսկի, Քեռի Ֆյոդորը, կատուն և շունը (ռուս.՝ Дядя Фёдор, Пёс и Кот)
  • 1974 – Է. Ուսպենսկի, Բոբիկը՝ որսորդական շունը (ռուս.՝ Бобик – охотничий пёс)
  • 1975 – Աստրիդ Լինդգրեն, Մանչուկն ու Կառլսոնը (ռուս.՝ Малыш и Карлсон, երկու մաս)
  • 1977 – Օ. Պրոյսլեր, Փոքրիկ Բաբա-Յագան (ռուս.՝ Маленькая Баба-Яга, երկու մաս)
  • 1978 – Աստրիդ Լինդգրեն, Կառլսոնը կրկին կամակորություն է անում (ռուս.՝ Карлсон опять проказничает)
  • 1980 – Կոռնեյ Չուկովսկի, Պենտան ու ծովահենները (ռուս.՝ Пента и морские пираты, երկու մաս)
  • 1980 – Ռ. Կաչանով, Է. Ուսպենսկի, Պառավ Շապոկլյակը (ռուս.՝ Старуха Шапокляк)
  • 1981 – Հանս Քրիստիան Անդերսեն, Թագավորի նոր զգեստը (ռուս.՝ Новый наряд короля)
  • 1982 – Աստրիդ Լինդգրեն, Կառլսոնը վերադարձել է (ռուս.՝ Карлсон вернулся)
  • 1984 – Կոռնեյ Չուկովսկի, Հեռախոս (ռուս.՝ Телефон)

Փոստային նամականիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Указ Президиума Верховного Совета РСФСР от 26 октября 1972 года № 1079 «О присвоении почётного звания заслуженного деятеля искусств РСФСР режиссёрам киностудии «Союзмультфильм»»
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Энциклопедия отечественной мультипликации. — С. 615—616.
  4. 4,0 4,1 СТЕПАНЦЕВ Борис Павлович Кино: Энциклопедический словарь/Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др.- М.: Сов. энциклопедия, 1987.- 640 с., 96 л. ил.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.«Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  6. 6,0 6,1 6,2 6,3 Асенин С. В. Мудрость вымысла: Мастера мультипликации о себе и своем искусстве. — М.: Искусство, 1983. — С. 155—159. — 207 с.
  7. «Книги и диафильмы Бориса Степанцева». Национальная электронная детская библиотека.
  8. Георгий Бородин (2007-10). «Новогодняя анимация». Аниматор.ру.
  9. Петров А. А. Классическая анимация. Нарисованное движение. — М.: ВГИК, 2010. — С. 117. — 197 с. — ISBN 978-5-87149-121-8
  10. Боярский И. Я. (1996). «Литературные коЛЛажи». Интернет-журнал «Русский переплёт».
  11. Быков Р. А. Я побит – начну сначала! Дневники. — М.: Астрель, АСТ, Редакция Елены Шубиной, 2010. — 752 с. — ISBN 978-5-17-066287-6
  12. Денис Филин (2005 թ․ դեկտեմբերի 15). «А уши всё равно торчат». Новая газета. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
  13. Елена Горфункель (2005 թ․ հոկտեմբերի 10). «Эдуард УСПЕНСКИЙ // Чебурашка. Хождение по мукам». Дело.
  14. Вера Щирова (2006 թ․ դեկտեմբերի 12). «Битва за Чебурашку». Новые известия.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 с. 615-616.
  16. Степанцев Б. П. Биография Призы

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Степанцев Б. «Понять законы гармонии» — Статья в книге-сборнике: Асенин С. Мудрость вымысла. Мастера мультипликации о себе и своём искусстве. М. Искусство, 1983, 207 с., Тираж 25 000 экз.
  • Асенин С. В. Пути советской мультипликации «Мир мультфильма».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Ստեպանցև» հոդվածին։