Ալեքսանդր Գրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Գրին
ռուս.՝ Александр Грин
Ծննդյան անունռուս.՝ Александр Степанович Гриневский[1]
Ծնվել էօգոստոսի 11 (23), 1880[1][2][3][…]
ԾննդավայրՍլոբոդսկոյ, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն[4][2][5][…]
Վախճանվել էհուլիսի 8, 1932(1932-07-08)[6][7][1][…] (51 տարեկան)
Վախճանի վայրՀին Ղրիմ, Q21644558?, Ղրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[6][8]
ԳերեզմանՀին Ղրիմ
Գրական անունАлександр Грин[1]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և վիպասան
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ստեղծագործական շրջան1906-1932
Գրական ուղղություններնեոռոմանտիզմ և սիմվոլիզմ
ԱմուսինՆինա Գրին
 Alexander Grin Վիքիպահեստում

Ալեքսանդր Ստեպանովիչ Գրին (Գրինևսկի) (ռուս.՝ Александр Степанович Гриневский, օգոստոսի 11 (23), 1880[1][2][3][…], Սլոբոդսկոյ, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն[4][2][5][…] - հուլիսի 8, 1932(1932-07-08)[6][7][1][…], Հին Ղրիմ, Q21644558?, Ղրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[6][8]), ռուս խորհրդային գրող։

Եղել է նավաստի, ոսկեխույզ (Ուրալում), զինվորական։ Սևաստոպոլում հեղափոխական գործունեություն է ծավալել նավաստիների և զինվորների շրջանում։ Բազմիցս բանտարկվել է, երեք անգամ փախել աքսորից։ 1924 թվականներին տեղափոխվել է Թեոդոսիա, ապա՝ Ստարի Կրիմ (1932)։ Առաջին պատմվածքն է «Շարքային Պանտելեևի մատուցած ծառայությունը» (1906)։ Գրին վեպերը, պատմվածքներն ու նովելները ռոմանտիկ շունչ ունեն, աչքի են ընկնում բնության վարպետ նկարագրությամբ և հերոսների հարուստ ներաշխարհով («Ալ առագաստներ», 1923, «Անապատի սիրտը», 1923, «Ալիքների վրայով վազողը», 1928

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Գրինևսկայան՝ գրողի մայրը

Ալեքսանդր Գրինևսկին ծնվել է 1880 թվականի օգոստոսի 11 (23)-ին Վյատսկայա մարզի Սլաբոդսկոյ քաղաքում։ Հայրը՝ Ստեփան Գրինևսկին (լեհ.՝ Stefan Hryniewski, 1843—1914), լեհական ազնվական էր Ռուսական կայսրության Դիսնենսկի կոմսության Վիլենսկայա մարզից, ով 1863 թվականի Հունվարյան ապստամբությանը մասնակցելու համար 20 տարեկանում անժամկետ աքսորված էր Կոլվան՝ Տոմսկի մարզ։ Ավելի ուշ նրան թույլատրեցին մեկնել Վյատսկայա մարզ, ուր նա ժամանեց 1868 թվականին[9]։ 1873 թվականին ամուսնացել է 16-ամյա ռուս բուժքույր Աննա Ստեպանովնա Լեպկովոյի (1857 - 1895) հետ[10]։ Ամուսնության առաջին 7 տարիներին նրանք երեխաներ չունեին, Ալեքսանդրը անդրանիկ որդին էր, ավելի ուշ ծնվեցին նրա եղբայր՝ Բորիսը, և 2 քույրերը՝ Անտոնինան և Եկատերինան[11]։

Ալեքսանդրը կարդալ սովորեց 6 տարեկանում. նրա կարդացած առաջին գիրքը եղել է «Գուլիվերի ճանապարհորդությունները»[12]։ Դեռ մանուկ հասակից նա սիրել է ծովագնացությունների և ճանապարհորդությունների մասին գրքեր։ Երազում էր դուրս գալ ծով որպես նավաստի, և շարժվելով այդ երազանքով՝ փորձում էր փախչել տնից։ Տղայի դաստիարակությունը հակասական էր. նրան մեկ երես էին տալիս, մեկ խստորեն պատժում, երբեմն էլ թողնում էին առանց հսկողության[13]։

Ստեփան Գրինևսկին՝ Գրինի հայրը

1889 թվականին 9-ամյա Ալեքսանդրին տվեցին տեղի ռեալական դպրոցի նախապատրաստական դասարան։ Նրա համադասարանցիները նրան առաջին անգամ տվեցին «Գրին» մականունը։ Բնութագրում նշվում էր, որ Ալեքսանդրի վարքն ավելի վատն էր, քան մյուսներինը, և չուղղվելու դեպքում նրան կհեռացնեն դպրոցից[14]։ Այդուհանդերձ Ալեքսանդրը ավարտեց նախապատրաստական դասարանը և փոխադրվեց 1-ին դասարան, սակայն 2-րդ դասարանում գրել էր վիրավորական բանաստեղծություն ուսուցիչների մասին, ինչի համար հեռացվեց դպրոցից։ Իր հոր խնդրագրով Ալեքսանդրը ընդունվեց այլ դպրոց, որը Վյատկայում ուներ վատ համբավ[15]։

15 տարեկանում Ալեքսանդրը մնաց առանց մոր, ով մահացել էր տուբերկուլյոզից։ Չորս ամիս անց (թվականի մայիսին) հայրն ամուսնացավ այրի Լիդիա Ավենիրովնա Բարեցկայայի հետ[16]։ Ալեքսանդրի և խորթ մոր հարաբերությունները լարված էին, նա առանձին էր բնակվում հոր նոր ընտանիքից։ Գրինը գավառական կյանքը բնութագրում էր որպես «նախապաշարմունքի, ստի, կեղծիքի և կեղծավորության ճահիճ»։ Տղան ապրում էր մենության մեջ, տարված էր գրքեր կարդալով և բանաստեղծություններ գրելով։ Աշխատում էր գրքեր կազմելով և փաստաթղթերի արտագրումով։ Հոր շնորհիվ սկսեց հետաքրքրվել որսորդությամբ, սակայն իմպուլսիվ բնավորության պատճառով հազվադեպ էր վերադառնում որսով[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Русакова А. Ф. Грин // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 2. — С. 386—387.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Грин, Александр (ռուս.) // Писатели современной эпохи: Био-библиографический словарь русских писателей XX века / под ред. Б. П. КозьминМ.: 1928. — Т. 1. — С. 103—104. — 287 с.
  4. 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Русакова А. Ф. Грин Александр Степанович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1972. — Т. 7 : Гоголь — Дебит. — С. 334—335.
  7. 7,0 7,1 7,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. 8,0 8,1 8,2 Краткая литературная энциклопедияMoscow: Советская энциклопедия, 1964. — Vol. 2.
  9. Ստեփան Գրինևսկու կենսագրությունը
  10. Աննա Գրինևսկայայաի կենսագրությունը
  11. FAMILY
  12. Варламов А. Н., 2010, էջ 10—11.
  13. Воспоминания об Александре Грине, 1972, էջ 149.
  14. Воспоминания об Александре Грине, 1972, էջ 412.
  15. Варламов А. Н., 2010, էջ 14—17.
  16. Լիդիա Ավենիրովնա Գրինևսկայան (օրիորդական ազգանունը՝ Չերնիշևա, առաջին ամուսնու ազգանունով՝ Բորեցկայա)
  17. Варламов А. Н., 2010, էջ 19—21.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ե․, 1964 Երկ․ Собр․ соч․, т․ 1—6, М․, 1965․ Ալ առագաստներ,
  • Ե․, 1944։ Ոսկե շղթա։ Անհանգրվան ճանապարհ,
  • Ե․, 1964։ Ե շղթա։ Անհանգրվան ճանապարհ, Անհանգրվան ճանապարհ, Ե․, 1964։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Գրին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 229