Չեբուրաշկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեբուրաշկա
Տեսակգրական հերոս, անիմացիոն կերպար և anthropomorphic mammal?
ՀեղինակԷդուարդ Ուսպենսկի
Ներկայացված էԿոկորդիլոս Գենան և ընկերները, Կոկորդիլոս Գենա, Չեբուրաշկա, Շապոկլյակ, Չեբուրաշկան գնում է դպրոց, Չեբուրաշկա (մուլտֆիլմ, 2013), Cheburashka Arere??, Cheburashka? և Չեբուրաշկա
Սեռարական և gender not disclosed in work?
Դերը կատարել ենԼարիսա Բրոխման, Կլարա Ռումյանովա, Անժելիկա Վարում, Օլգա Կուզմինա և Nozomi Ōhashi?
 Cheburashka Վիքիպահեստում

Չեբուրաշկա (ռուս.՝ Чебура́шка), խորհրդային գրող և մանկագիր Էդուարդ Ուսպենսկու կողմից 1966 թվականին ստեղծված կերպար։ Չեբուրաշկան «Կոկորդիլոս Գենան և նրա ընկերները» գրքի գլխավոր հերոսներից մեկն է։ Ճանաչում է ձեռք բերել 1969 թվականին՝ Ռոման Կաչանովի կողմից նկարահանված «Կոկորդիլոս Գենան» մուլտֆիլմի թողարկումից հետո։

Գրքի սկզբնական տարբերակում, արտաքնապես Չեբուրաշկան իրենից ներկայացնում էր փոքրիկ ականջներով, շագանակագույն մորթիով և ետևի թաթերի վրա քայլող տգեղ արարածի։ Ներկայումս հայտնի Չեբուրաշկայի բարեհոգի կերպարը, որն ունի մեծ ականջներ և մեծ աչքեր, առաջին անգամ հայտնվել է «Կոկորդիլոս Գենան» մուլտֆիլմում և ստեղծվել է բեմադրող նկարիչ Լեոնիդ Շվարցմանի անմիջական մասնակցությամբ[1][2]։

Չեբուրաշկայի մասին վիպակները Էդուարդ Ուսպենսկին հետագայում որպես պիեսներ` ստեղծել է մի քանի համահեղինակների հետ միասին։ Գրքի հիման վրա, ռեժիսոր և համահեղինակ սցենարիստ Ռոման Կաչանովը թողարկել է չորս մուլտֆիլմ.

  • 1969 - «Կոկորդիլոս Գենան»
  • 1971 - «Չեբուրաշկան»
  • 1974 - «Շապոկլյակը»
  • 1983 - «Չեբուրաշկան գնում է դպրոց»

1970-ական թվականներին Չեբուրաշկայի և Կոկորդիլոս Գենայի մասնակցությամբ մանկական հեռուստահաղորդումներ էին հեռարձակվում Շվեդիայում։ 2003 թվականից Չեբուրաշկայի մասին մուլտֆիլմեր են թողարկվում նաև Ճապոնիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեբուրաշկա» հոդվածին։