Չեբուրաշկա (մուլտֆիլմ, 1971)
Չեբուրաշկա ռուս.՝ Чебурашка | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Կերպարներ | Կոկորդիլոս Գենա և Չեբուրաշկա |
Ռեժիսոր | Ռոման Կաչանով |
Սցենարիստ | Էդուարդ Ուսպենսկի և Ռոման Կաչանով |
Հնչյունավորում | Կլարա Ռումյանովա[1], Վասիլի Լիվանով, Վլադիմիր Ֆերապոնտով և Մարիա Վինոգրադովա |
Երաժշտություն | Վլադիմիր Շաինսկի |
Օպերատոր | Թեոդոր Բունիմովիչ |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 1206 s |
Պրիկվել | Կոկորդիլոս Գենա |
Սիկվել | Շապոկլյակ |
Թվական | 1971 |
«Չեբուրաշկա» (ռուս.՝ Чебурашка), Ռոման Կաչանովի տիկնիկայի մուլտֆիլմը, որ թողարկվել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի կողմից 1971 թվականին։ «Կոկորդիլոս Գենա» (1969) մուլտֆիլմի շարունակությունն է։ Շարքի միակ մուլտֆիլմն է, որտեղ բացակայում է Շապոկլյակը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոկորդիլոս Գենայի ծննդյան օրն է։ Նրան շնորհավորում է Չեբուրաշկան ու նվեր տալիս։ Ապա ընկերները փորձում են կառուցել սարյակաբուն, սակայն դա նրանց չի հաջողվում։ Դրանից հետո նրանք կառուցում են մանկական խաղահրապարակ և պիոներներին օգնում հավաքել մետաղի ջարդոն։ Որպես երախտագիտություն հրապարակի կառուցման և մետաղի ջարդոն հավաքելու գործում ցուցաբերած օգնության համար՝ պիոներների օղակավարն ընկերներին ընդունում է ջոկատ և նրանց սովորեցնում համաքայլել։
Դերերը հնչյունավորել են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վասիլի Լիվանով — Կոկորդիլոս Գենա
- Կլարա Ռումյանովա — Չեբուրաշկա
- Վլադիմիր Ֆերապոնտով — ոստիկան, փոստատար, կոկորդիլոս Գենայի երգը
- Թամարա Դմիտրիևա[2] — պիոներներ
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինոռեժիսոր՝ Ռոման Կաչանով
- Սցենարի հեղինակներ՝ Էդուարդ Ուսպենսկի, Ռոման Կաչանով
- Բեմադրող նկարիչ՝ Լեոնիդ Շվարցման
- Օպերատոր՝ Թեոդոր Բունիմովիչ
- Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Շաինսկի
- Հնչյունային օպերատոր՝ Գեորգի Մարտինյուկ
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Յուրի Նորշտեյն, Մայա Բուզինովա, Նատալյա Դաբիժա
Երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմում հնչում է Վլադիմիր Շաինսկու «Կոկորդիլոս Գենայի երգը», որի տեքստի հեղինակն է Ալեքսանդր Տիմոֆեևսկին։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականին Տոկիոյի անիմացիայի միջազգային տոնավաճառում ճապոնական SP International ընկերությունը ձեռք է բերել երկրում Չեբուրաշկայի մասին մուլտֆիլմները մինչև 2023 թվականը տարածելու իրավունքը[3]։
2004 թվականից Չեբուրաշկան դարձել է Ռուսաստանի Օլիմպիական հավաքականի թալիսմանը[4]։
Պարգևնեև
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1972 թվական — V Համամիութենական կինոփառատոն (Թբիլիսի) — մրցանակ և պարգև լավագույն մուլտֆիլմի համար,
- 1972 թվական — «Կոկորդիլոս Գենայի երգը» — «Տարվա երգը» փառատոնի մրցանակ, բուռն ու տևական ծափահարություններից հետո փառատոնի կազմակերպիչներն ստիպված են եղել թույլ տալ նորից կատարել երգը (ինչը հազվադեպ է պատահում «Տարվա երգը» փառատոնի պատմության մեջ)[5]։
Չեբուրաշկայի հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2005 թվականի Չեբուրաշկային, կոկորդիլոս Գենային ու Շապոկլյակին ներկայացնող հուշարձան է տեղադրվել մերձմոսկովյան Ռամենսկոե քաղաքում (քանդակագործ՝ Օլեգ Երշով)[6]։
- Կոկորդիլոս Գենայի ու Չեբուրաշկայի հուշարձանը, խորհրդային մուլտֆիլմների այլ հերոսների հուշարձանների հետ միասին տեղադրվել է Խաբարովսկում՝ քաղաքային լճակի մոտ[7]։
- Չեբուրաշկայի ու կոկորդիլոս Գենայի հուշարձան է տեղադրվել Ուկրաինայի Պոլտավայի մարզի Կրեմենչուգ քաղաքում[8][9]։
- 2008 թվականի մայիսի 29-ին Մոսկվայի Արևելյան վարչական շրջանի 2550 մանկապարտեզի տարածքում բացվել է Չեբուրաշկայի թանգարանը[10]։
Այլ մուլտֆիլմեր Չեբուրաշկային ու Գենային նվիրված շարքից
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1969 — «Կոկորդիլոս Գենա»
- 1974 — «Շապոկլյակ»
- 1983 — «Չեբուրաշկան գնում է դպրոց»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ КиноПоиск.ру: Тамара Дмитриева
- ↑ «Японцы чебурахнулись». gzt.ru. 2003 թ․ հուլիսի 29. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=project-closed
(օգնություն) - ↑ «Талисманом сборной России на Олимпиаде станет синий Чебурашка». Lenta.ru. 2009 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ ПЕСНЯ ГОДА. 1971-75
- ↑ Герои мультфильмов забронзовели в Подмосковье // «Московский Комсомолец» — 24.06.2005(չաշխատող հղում)
- ↑ «В Хабаровске появилась целая аллея героев советских мультфильмов» Газета «Российская неделя»
- ↑ «Extreme-ua.com: Кременчуг. Крокодил Гена и Чебурашка (фото)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Ua-reporter.com: ТОП-10 самых оригинальных скульптур страны (фото)
- ↑ В Москве открывается музей Чебурашки // Lenta.ru — 29.05.2008
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Памятник героям мультфильма «Крокодил Гена» в г Раменское
- Песни из мультфильма
- Домашняя страничка Чебурашки и его друзей — фэн-сайт мультфильма
- Muzeum Dobranocek Польский сайт — Чебурашки и его друзей Արխիվացված 2007-12-31 Wayback Machine
- «Я был когда-то странной игрушкой безымянной» - слушать песню из мультфильма «Чебурашка»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեբուրաշկա (մուլտֆիլմ, 1971)» հոդվածին։ |
|