Շապոկլյակ (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Շապոկլյակ
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՌոման Կաչանով
ՍցենարիստՌոման Կաչանով և Էդուարդ Ուսպենսկի
ՀնչյունավորումՎասիլի Լիվանով և Կլարա Ռումյանովա
ԵրաժշտությունՎլադիմիր Շաինսկի
ՕպերատորAliaksandr Zhukouski? և Թեոդոր Բունիմովիչ
ԵրկիրFlag of the Soviet Union (dark version).svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն20 րոպե
ՊրիկվելՉեբուրաշկա
ՍիկվելՉեբուրաշկան գնում է դպրոց
Թվական1974

Շապոկլյակ (ռուս.՝ Шапокляк), Ռոման Կաչանովի տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմը: Նկարահանվել է 1974 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի կողմից: 1971 թվականին նկարահանված «Չեբուրաշկա» մուլտֆիլմի շարունակությունն է:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկորդիլոս Գենան և Չեբուրաշկան գնացքով մեկնում են ծովային հանգստի, բայց Շապոկլյակը գողանում է նրանց տոմսերն ու դրամապանակը: Այդ պատճառով ընկերներին գնացքից իջեցնում են հենց առաջին կայարանում, որը 200 կիլոմետր հեռու էր Մոսկվայից: Կոկորդիլոս Գենան և Չեբուրաշկան անցնում են ընդամենը 1 կիլոմետր և ուժասպառ են լինում` ճանապարհին թողնելով իրենց իրերը, որոնք հավաքում է նրանց հետևից գնացող Շապոկլյակը: Հետո ընկերները պայքարում են որսագող-զբոսաշրջիկների դեմ և Մոսկվայի տարածաշրջանի անտառների և գետերի էկոլոգիական մաքրության համար:

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վասիլի Լիվանով – Կոկորդիլոս Գենա
  • Կլարա Ռումյանովա – Չեբուրաշկա
  • Իրինա Մազինգ – Շապոկլյակ
  • Վլադիմիր Ֆերապոնտով – որսագող, ֆաբրիկայի տնօրեն, «Երկնագույն վագոն» (ռուս.՝ Голубой вагон) երգ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ – Էդուարդ Ուսպենսկի, Ռոման Կաչանով
  • Ռեժիսոր – Ռոման Կաչանով
  • Բեմադրող նկարիչ – Լեոնիդ Շվարցման
  • Օպերատորներ – Ալեքսանդր Ժուկովսկի, Թեոդոր Բունիմովիչ
  • Կոմպոզիտոր – Վլադիմիր Շաինսկի
  • Հնչյունային օպերատոր – Գեորգի Մարտինյուկ
  • Նկարիչ մուլտիպլիկատորներ – Մայա Բուզինովա, Նատալյա Դաբիժա, Յուրի Նորշտեյն, Պավել Պետրով, Բորիս Սավին
  • Խմբագիր – Նատալյա Աբրամովա
  • Տնօրեն – Նաթան Բիթման

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմում հնչում են Էդուարդ Ուսպենսկու բանաստեղծությունների հիման վրա կոմպոզիտոր Վլադիմիր Շաինսկու գրած երգերը.

  • «Մոսկվայի մերձակայքում բրամներ են պտտվում»
  • «Երկնագույն վագոն»[1]

Այլ մուլտֆիլմեր Գենայի և Չեբուրաշկայի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Музыка отдыха. Улыбка. Популярные песни из детских мультфильмов и телефильмов. Переложение для фортепиано. Выпуск 1. / Составитель Матвеева Наталия Михайловна. — 2-е. — М.: «Советский композитор», 1989. — С. 10-12. — 41 с.