Շապոկլյակ (կերպար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շապոկլյակ (այլ կիրառումներ)
Շապոկլյակ
Шапокляк
Շապոկլյակ (կերպար).jpeg
Տեսակգեղարվեստական կերպար, գրական հերոս և անիմացիոն կերպար
ՀեղինակԷդուարդ Ուսպենսկի
ՍտեղծագործությունԿոկորդիլոս Գենան և իր ընկերները
Ներկայացված էԿոկորդիլոս Գենան և ընկերները, Կոկորդիլոս Գենա և Շապոկլյակ
Սեռիգական
Դերը կատարել ենՎլադիմիր Կենինգսոն
Վլադիմիր Ռաուտբարտ
Իրինա Մազինգ
Յուրի Անդրեև
Դմիտրի Ֆիլիմոնով (Ճապոնական տարբերակ)

Շապոկլյակ կամ Պառավ Շապոկլյակ (ռուս.՝ Шапокляк), մանկական պատմվածքների և մուլտֆիլմերի բացասական հերոսուհի, Չեբուրաշկայի և Կոկորդիլոս Գենայի հակառակորդը։ Անվանվել է հնաոճ շապոկլյակ գլխարկի անունով։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն «Կոկորդիլոս Գենան և իր ընկերները» գրքի՝ Շապոկլյակի զբաղմունքը «չարիք հավաքելն է» (ռուս.՝ «собирать злы»), մուլտիպլիկացիոն կինոնկարում նրա երգի բառերն են՝

Aquote1.png Ով օգնում է մարդկանց՝ նա զուր ժամանակ է ծախսում։ Լավ գործերով հռչակվել չես կարող։
Aquote2.png

Շապոկլյակը իր ռիդիկյուլում ապրող Լարիսկա առնետի օգնությամբ քաղաքի անմեղ բնակիչների գլխին դաժան խաղեր է սարքում։ Շփվելով Կոկորդիլոս Գենայի և Չեբուրաշկայի հետ՝ կամաց-կամաց ուղղվում է, սակայն մուլտֆիլմի յուրաքանչյուր սերիայի սկզբում էլի խուլիգանություն է անում։

Նախատիպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շապոկլյակի առիթով իր հարցազրույցներից մեկում Էդուարդ Ուսպենսկին խոստովանել է, որ հերոսուհուն ստեղծելուց առաջնորդվել է իր առաջին կնոջ կերպարով[1], իսկ նկարիչ Լեոնիդ Շվարցմանը, ով ստեղծել է կերպարի արտաքին տեսքը, ասել է, որ նկարել է իր զոքանչին[2]։

Կերպարով մուլտֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кочеткова Н. Писатель Эдуард Успенский: «Старуха Шапокляк списана с моей первой жены»//Известия, 20.12.07 (ռուս.)
  2. Прототипом Шапокляк была тёща// Московский комсомолец,18.04.2007 (ռուս.)