Jump to content

Շապոկլյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շապոկլյակ (այլ կիրառումներ)

Շապոկլյակ (ֆր.՝ chapeau claque) (chapeau [շապո]՝ գլխարկ և claque [կլակ] (կարդացվում է՝ կլյակ)՝ շրպպոցով հարված, ափով հարված), տղամարդու գլխարկ, ցիլինդրի տեսակ, նրա յուրահատկությունը ծալվելու մեջ է։

Շապոկլյակ (ներքևում ծալված վիճակում)

Ծալվող, հավաքվող գլխարկ է, որը նաև կոչվում էր մեխանիկական գլխարկ։ 1825 թվականին գլխարկագործ Ժիբյուն ստեղծում է գլխարկի այս ձևը, որ սկզբնական շրջանում կոչվում էր ստեղծողի անունով։ Որոշ ժամանակ անց սկսեցին կոչել «շապոկլյակ»։ Ծալելու համար հարկավոր էր միայն հարվածել վերևից։ Շենքերում գլխարկը ծալում և դնում էին թևի տակ։ Մինչև 1914 թվականը այս գլխարկը պարահանդեսային հանդերձանքի մաս էր։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո գլխարկը դուրս եկավ օգտագործումից։

Քվեբեկի ֆրանսերենի բարբառով chapeau-claque եզրը մինչև այժմ օգտագործվում է chou-claque եզրի հետ համատեղ։

Էդուարդ Ուսպենսկու գրքի հերոսուհին կրում է Շապոկլյակ անունը իր կրած գլխարկի պատճառով։ Շապոկլյակը նաև Էդուարդ Ուսպենսկու ստեղծագործությունների հիման վրա նկարված «Կոկորդիլոս Գենա», «Երկնագույն վագոն» և «Շապոկլյակ» մուլտֆիլմերի հերոսներից է։