Jump to content

Թեոդոր Բունիմովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեոդոր Բունիմովիչ
ռուս.՝ Теодор Захарович Бунимо́вич
Ծնվել էհուլիսի 22, 1908(1908-07-22)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 29, 2001(2001-03-29) (92 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունկինոօպերատոր, օպերատոր-բեմադրիչ և կինոռեժիսոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ 2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԱնդամությունԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն

Թեոդոր Բունիմովիչ (ռուս.՝ Теодор Захарович Бунимо́вич, հուլիսի 22, 1908(1908-07-22), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մարտի 29, 2001(2001-03-29), Մոսկվա, Ռուսաստան), վավերագրական կինոյի և տիկնիկային մուլտիպլիկացիայի խորհրդային ռեժիսոր, ճակատային կինոօպերատոր։

ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1987 թվական)։ Ստալինյան երկու մրցանակների դափնեկիր (1942 թվական, 1943 թվական)։ 1943 թվականից եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոդոր Բունիմովիչը ծնվել է հուլիսի 9-ին, Թիֆլիսում (այժմ` Թբիլիսի, Վրաստան), հրեաների ընտանիքում։ 1928 թվականից, Լենիգրադի կինեմատոգրաֆիայի պետական տեխնիկումի օպերատորական ֆակուլտետն ավարտելուց հետո, աշխատել է որպես օպերատոր «Կուլկինո» ստուդիայում, 1934 թվականից` Ռոստովյան կինոստուդիայում։

1941 թվականից աշխատել է որպես ռազմաճակատի օպերատոր Կինոժամանակագրության կենտրոնական ստուդիայում։ Նկարահանել է Արևմուտյան, Վորոնեժի և այլ ճակատներում։ 1945-1950 թվականներին աշխատել է որպես օպերատոր Վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայում։

1950 թվականից աշխատել է որպես օպերատոր Իրկուտսկի, այնուհետև` Ստալինաբադյան կինոստուդիայում։

1951 թվականից աշխատել է որպես օպերատոր Կույբիշևյան կինոստուդիայում։

1954 թվականից աշխատել է որպես օպերատոր Սվերդլովյան կինոստուդիայում։

1957-1984 թվականներին աշխատել է որպես օպերատոր և ռեժիսոր «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում, նկարահանել է մոտ 46 մուլտիպլիկացիոն ֆիլմ։

1984 թվականին անցել է թոշակի։

Թաղված է Մոսկվաում, Վագանկովյան գերեզմանատանը[1]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վավերագրական ֆիլմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1928 թվական` Հացը
  • 1934 թվական` Խորհրդային Միության մարգարիտը, պատվավոր հոբելյանը
  • 1935 թվական` Մարիա Լապտևա, Հայրենիքի նվերը
  • 1936 թվական` Նվաճել լեռան գագաթը
  • 1941 թվական` Մոսկվան գերմանական զավթիչներից մոսկովյան շրջանի ազատագրման օրերին։ Պայքար Ա-ի բարձրության համար (ֆիլմ)։ Արևմուտքը Կլինից։ Հարազատ Մոսկվան պաշտպանելու համար (թողարկում № 1): Հարազատ Մոսկվան պաշտպանելու համար (թողարկում 3)։ Հարազատ Մոսկվան պաշտպանելու համար (թողարկում 4)։ Նամակ Ի. Ստալինի համար։ Նկարահանումներ Հյուսիսարևմտյան ռազմաճակատից։ Հետախույզները-հեծանվորդները։ Նկարահանումներ Հարավարևմտյան ռազմաճակատից։ N զորամաս։
  • 1942 թվական` Մայիսի 1-ը Մոսկվայում։ N ավիագնդի գվարդիականների երդումը։ Կարմրադրոշ Պապ թագավորը։ Մոտոցիկլավարը արյուն է բերում։ Տուվայի պատգամավորության գալուստը։ Մոսկվայի մերձակայքում գերմանական զորքերի ջախջախումը։ Վավերացումը անգլո-խորհրդային միության պայմանագիրը։ ԽՍՀՄ-ի խորհրդի գերագույն նիստը։ Հարավային Վորոնեժում
  • 1943 թվական` Կարմիր բանակը մտնում է Ռոսսոշ
  • 1944 թվական` «Կարմիր նետը» Մոսկվա` Լենիգրադ։ Բելառուսի ճամատամարտի համար։ Մինսկ քաղաքի կործանումը։ Տանկավարների գնդապետ Ստեփանովի գվարդիան։ Խորհրդային Բելառուս
  • 1945 թվական` Տորնաու քաղաք` ռեժիսոր և օպերատոր։ Զորացրվաների վերադարձը Բեռլինից։ Գերմանացիների դեմ գործընթացը Բելառուսում։
  • 1946 թվական` Մայիսի 1։ ԽՍՀՄ-ի Խորհրդի գերագույն դեպուտատության թեկնածու` Զվեզդին
  • 1947 թվական` Հաղթող երկրի օրը` գլխավոր օպերատոր։ Հյուսիսային Կորեա։ Խորհրդային Լատվիա
  • 1948 թվական` Մոսկովյան շքանշանակիր շրջանը։ 31-րդ Հոկտեմբեր։ Մայիսյան զորահանդեսի նախապատրաստումը։
  • 1949 թվական` 1949 թվականի մայիսի 1։ Երիտասարդության բանբերները
  • 1950 թվական` Ավիասպորտսմեններ` ռեժիսոր և օպերատոր։ Պարաշյուտիստներ` ռեժիսոր և օպերատոր։ Խորհրդային Տուվա` ռեժիսոր և օպերատոր։ Ուզում եմ օդաչու դառնալ` ռեժիսոր և օպերատոր
  • 1951 թվական` ԴՈՍԱԱՖ-ի կոլտնտեսությունը` ռեժիսոր և օպերատոր։ Ավիացիայի տուն` ռեժիսոր և օպերատոր։ Սավառնորդները` ռեժիսոր և օպերատոր
  • 1954 թվական` Ուղին և ուղու տնտեսությունը
  • 1955 թվական` Գնացքի տերը
  • 1956 թվական` Հեռանալ կորած մշակույթից

Մուլտիպլիկացիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 с. 136—137.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]