«Ուզում եմ համարձակ լինել», խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ նկարահանված 1963 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի տիկնիկային ֆիլմերի միության կողմից։ Ֆիլմը նկարահանվել է ըստ լեհ դրամատուրգ Յան Վոլկովսկու «Վագրիկ Պետրիկը» պիեսի, որը գրվել է Հաննա Յանուշևսկայայի հետ համահեղինակությամբ։
Փոքրիկ վագրիկ Պետրիկը շատ վախկոտ էր, այդ պատճառով հարևան ծեր վագրը նրանից վերցնել էր իր շերտագծերը և չէր վերադարձնելու այնքան ժամանակ, քանի դեռ Պետրիկը քաջ չէր դարձել։ Ոչ ոք հստակ չէր կարողանում բացատրել վագրիկին, թե ինչ է քաջությունը։ Սակայն երբ մայրիկը հիվանդանում է, նա առանց մտածելու գնում է բժիշկ Սպիտակ արջին կանչելու՝ չնայած խավարին և կատաղի փոթորկին։