Խիզախ Ռոբին Հուդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խիզախ Ռոբին Հուդը
ռուս.՝ Отважный Робин Гуд
Տեսակմուլտֆիլմ
Ժանրպատմական ֆիլմ և արկածային
ՌեժիսորԱնատոլի Կարանովիչ
ՍցենարիստԵվգենի Ագրանովիչ
ՀնչյունավորումՕլեգ Անոֆրիև, Անատոլի Պապանով, Ալեքսանդր Գրավե և Լիա Ախեջակովա
Բեմադրող նկարիչԼև Միլչին
ԵրաժշտությունՄիխայիլ Զիվ
ՕպերատորԹեոդոր Բունիմովիչ
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1970

«Խիզախ Ռոբին Հուդը» (ռուս.՝ «Отважный Робин Гуд»), արկածային տիկնիկային մուլտֆիլմ երեխաների համար։ Նկարահանվել է 1970 թվականին ռեժիսոր Անատոլի Կարանովիչի կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը պատմում է անգլիական ժողովրդական բալլադների սիրելի հերոս, աղքատների մեծահոգի ու անվախ պաշտպան Ռոբին Հուդի արկածների մասին։

Նոթինգհեմի շերիֆը հազար ոսկե մետաղադրամ է խոստանում որպես պարգև նրան, ով կբերի Ռոբին Հուդի գլուխը։ Բայց փողն ստանում է հենց Ռոբինը, որն անմիջապես այն բաժանում է աղքատներին։

Ռիչարդ Առյուծասիրտ թագավորը ասպետ Գային ուղարկում է բռնելու Ռոբին Հուդին, բայց նա իր ընկերների՝ ազատ նետաձիգների օգնությամբ խաբում է ասպետին և վերցնելով նրա ասպազենքն ու ձին՝ ինքը ասպետի տեղը գնում է Նոթինգհեմ, որպեսզի մահվանից փրկի այն կալանավորներին, որոնք շերիֆի հրամանով փակված էին գետնահարկում։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ Եվգենի Ագրանովիչ
Ռեժիսոր Անատոլի Կարանովիչ
Բեմադրող նկարիչներ Լև Միլչին, Ա. Դանիլով
Օպերատոր Թեոդոր Բունիմովիչ
Կոմպոզիտոր Միխայիլ Զիվ
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Մուլտիպլիկատորներ։ Յուրի Կլեպացկի, Պավել Պետրով, Մարիա Պորտնայա, Վլադիմիր Պուզանով, Բորիս Սավին
Դերերը հնչյունավորել են Օլեգ Անոֆրիև — պատմող / Ռոբին Հուդ / երգ
Անատոլի Պապանով — շերիֆ
Ալեքսանդր Գրավե — ասպետ Գայ
Լիա Ախեջակովա — Փոքրիկ Ջոն
Տիկնիկները և դեկորացիաները պաստրաստել են Օլեգ Մասաինով, Վ․ Կալաշնիկովա, Պավել Գուսև, Մարինա Չեսնոկովա, Վլադիմիր Աբակումով, Գալինա Գետինգեր, Վալերի Պետրով, Վլադիմիր Ալիսով, Վիկտոր Գրիշին, Պավել Լեսին, Ավետլանա Զնամենսկայա, Վալենտին Լադիգին, Ռոման Գուրովի ղեկավարությամբ
Մոնտաժող Լիդիա Կյակշտ
Խմբագիր Նատալյա Աբրամովա
Ֆիլմի տնօրեն Նաթան Բիտման

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռոբին Հուդի գաղտնիքը» (ռուս.՝ «Тайна Робин Гуда») երգը, որ կատարում է Օլեգ Անոֆրիևը, գրվել է սցենարիստ և բանաստեղծ Եվգենի Ագրանովիչի բանաստեղծության հիման վրա[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]