Անատոլի Կարանովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անատոլի Կարանովիչ
Ծննդյան թիվ՝հունիսի 23, 1911(1911-06-23) կամ հուլիսի 23, 1911(1911-07-23)[1]
Ծննդավայր՝Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանի թիվ՝հուլիսի 5, 1976(1976-07-05)
Վախճանի վայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտություն՝կինոռեժիսոր և մուլտիպլիկատոր
IMDb։ID 0438908

Անատոլի Կարանովիչ (հունիսի 23, 1911(1911-06-23) կամ հուլիսի 23, 1911(1911-07-23)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 5, 1976(1976-07-05), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դերասան, ռեժիսոր և սցենարիստ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականին ավարտել է Նատալյա Սացի ղեկավարությամբ գործող գեղագիտական կրթության փորձարարական դպրոցը: Եղել է Մոսսովետի անվան թատրոնի դերասան:

1931 թվականից եղել է երաժշտական և դրամատիկական թատրոնների ռեժիսոր: Մուլտիպլիկացիայի ոլորտում սկսել է աշխատել 1931 թվականից: Եղել է տիկնիկային ֆիլմերի ռեժիսոր և սցենարիստ: Աշխատել է Սոյուզմուլտֆիլմ կինոստուդիայում: Նկարահանել է էստրադային տիկնիկային ելույթների կինոտարբերակները, ֆիլմեր թատերական տիկնիկներով, ավելի ուշ` լայնամասշտաբ մուլտֆիլմեր, համադրված ֆիլմեր (Ս. Յուտկևիչի հետ համատեղ): ԽՍՀՄ-ում առաջինն էր, որ օգտագործել է ավազի տեխնիկան: Եղել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի գեղարվեստական խորհրդի, տիկնիկային ֆիլմերի ռեժիսորների կոլեգիայի, տիկնիկային գեղարվեստական խորհրդ անդամ, մասնակցել է տիկնիկային ֆիլմերի արտադրության տեխնիկական գործընթացի մշակման հանձնաժողովի աշխատանքներին: Ղեկավարել է Սոյուզմուլտֆիլմի գեղարվեստական բաժինը: «Տիկնիկներն իմ ընկերներն են» (1971) գրքի հեղինակն է:

Փառատոններ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սիրահարված ամպիկը» մուլտֆիլմն արժանացել է հետևյալ մրցանակների.
    • 1960 - Անսիի III միջազգային մուլտիպլիկացիոն ֆիլմերի փառատոն-ժյուրիի հատուկ մրցանակ` «Պոեզիայի և ժողովրդական արվեստի համար» անվանակարգում[2]:
    • 1960 - տիկնիկային և խամաճիկների ֆիլմերի 2-րդ միջազգային կինոփառատոն Բուխարեստում- արծաթե մեդալ:
    • 1960 - Օբերհաուզենի VII միջազգային կինոփառատոն-Կինոքննադատության միջազգային ֆեդերացիայի մցրանակ

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1956 - Հեքիաթ քահանայի և նրա Բալդ ծառայի մասին (ռեժիսոր)
  • 1957 - Խոսքը տիկնիկներինն է (ռեժիսոր)
  • 1957 - Լուռ նավահանգիստ (ռեժիսոր)
  • 1958 — Պետյան և գայլը (ռեժիսոր)[3]
  • 1958 - Ծերունին և կռունկը (ռեժիսոր Ռ. Կաչանովի հետ համատեղ)
  • 1959 - Սիրահարված ամպը (ռեժիսոր Ռ. Կաչանովի հետ համատեղ)
  • 1960 - Սլացիր դեպի Փարիզ և Չինաստան (ռեժիսոր Տ. Բունիմովիչի հետ համատեղ, սցենարիստ Վ. Կուրչևսկի հետ համատեղ)-Վլադիմիր Մայակովսկու համանուն բանաստեղության էկրանավորում
  • 1962 - Բաղնիք (բեմադրող ռեժիսոր և սցենարիստ Ս. Յուտկևիչի հետ համատեղ)
  • 1963 - Կու-Կա-Րե-Կու (ռեժիսոր Տ. Բունիմովիչի հետ համատեղ)
  • 1963 - Միսթր Թվիստր (ռեժիսոր)
  • 1964 - Նվագախմբի երկիր (ռեժիսոր)
  • 1965 - Երգն ամբողջ աշխարհով է թռչում (ռեժիսոր)
  • 1965 - Օրացույցի էջեր (ռեժիսոր)
  • 1967 - Վեց Իվան, վեց կապիտան (ռեժիսոր)
  • 1967 - Բարոն Մյունխաուզենի արկածները (ռեժիսոր)
  • 1968 - Կատակերգակ (ռեժիսոր)
  • 1969 - Նկար ավազի վրա (ռեժիսոր և սցենարիստ Լյուդմիլա Զուբկովայի հետ համատեղ)
  • 1970 - Խիզախ Ռոբին Հուդը (ռեժիսոր)
  • 1972 - Ինչպես մեքենան հիվանդացավ (ռեժիսոր)
  • 1972 - Ցուցանմուշ (ռեժիսոր)
  • 1973 - Իլինսկին Մայակովսկու մասին (բեմադրող ռեժիսոր և սցենարիստ Ս. Յուտկևիչի հետ համատեղ)
  • 1973 - Ո՞վ լինել (ռեժիսոր, սցենարիստ) - ըստ Վ. Մայկովսկու բանաստեղծության
  • 1975 - Մայկովսկին ծիծաղում է (բեմադրող ռեժիսոր և սցենարիստ Ս. Յուտկևչի հետ)
  • 1976 - Պետյան և գայլը (ռեժիսոր)[4]: Սերգեյ Պրոկոֆևի «Պետյան և գայլը» սիմֆոնիկ հեքիաթի էկրանավորում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 Стр. 306-307.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. С. В. Асенин. «Пути советской мультипликации». Archived 2014-10-06 at the Wayback Machine. «Мир Мультфильма», 3d-master.org.
  3. «Петя и волк»։ Аниматор.ру։ Վերցված է 2018-03-14 
  4. «Петя и волк»։ Аниматор.ру։ Վերցված է 2018-03-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]