Երգը թռչում է աշխարհով մեկ
Երգը թռչում է աշխարհով մեկ ռուս.՝ Песня летит по свету | |
---|---|
![]() | |
Տեսակ | մուլտֆիլմ |
Ռեժիսոր | Անատոլի Կարանովիչ |
Բեմադրող նկարիչ | Alina Alekseevna Speshneva? |
Երաժշտություն | Վասիլի Սոլովյով-Սեդոյ |
Օպերատոր | Թեոդոր Բունիմովիչ |
Երկիր | ![]() |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1965 |
Երգը թռչում է աշխարհով մեկ (ռուս.՝ Песня летит по свету), խորհրդային ծավալուն տիկնիկային մուլտֆիլմ[1], որը ստեղծվել է ռեժիսոր Անատոլի Կարանովիչի կողմից 1965 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը խորհրդային հետպատերազմյան ժամանակաշրջանում լայնորեն հայտնի «Մոսկովյան երեկոներ» երգի մասին է, որը մինչ օրս էլ ունի բազմաթիվ երկրպագուներ։
Ֆիլմը պատմում է այն մասին, որ կոմպոզիտոր Վասիլի Սոլովյով-Սեդոյի` Միխայիլ Մատունովսկու բառերով գրված անկեղծ երգի, ինչպես նաև` արվեստի ցանկացած այլ տաղանդավոր գործի համար սահմաններ և հեռավորություններ գոյություն չունեն։
Տղան հանդիպման ժամանակ իր սիրելիի համար երգում է «Մոսկովյան երեկոներ» երգը, մեղեդին շատ է դուր գալիս ծառի ճյուղերում թաքնված երգող թռչնակին։ Փոքրիկ սոխակը, վերցնելով երիտասարդից մեղեդին, այն տանում է մոլորակի մյուս կողմը՝ դեպի տաք ափեր, որտեղ էլ թութակին ծանոթացնում է մեղեդու հետ։ Թութակը հիշում է պարզ մոտիվը և շարունակում է տարածել երգը։ Շուտով ամբողջ Աֆրիկան երգում է «Մոսկովյան երեկոները»՝ նույնիսկ չկասկածելով, թե որտեղից է այն եկել։ Եվ ահա «Մոսկովյան երեկոներ» երգը երգվում է աշխարհի բոլոր ժողովուրդների կողմից։
Անհրաժեշտ չէ իմանալ այն լեզուն, որով գրված են երգի բառերը, կարևոր է զգալ յուրաքանչյուր տողի մեջ դրված սերը հայրենիքի հանդեպ։ Յուրաքանչյուր ժողովուրդ ունի «երեկոներ», որոնք արժանի են գովաբանելու, այնպես որ այս մեղեդին ճանապարհ է հարթում դեպի ունկնդրի սիրտը, որտեղ էլ որ նա ապրի։ Մուլտֆիլմում, բացի երգի ռուսերեն տեքստից, հնչում են հատվածներ ֆրանսերեն, իսպաներեն և գերմաներեն թարգմանություններից։
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Յուրի Յակովլև
- Ռեժիսոր՝ Անատոլի Կարանովիչ
- Օպերատոր՝ Թեոդոր Բունիմովիչ
- Նկարիչ բեմադրող՝ Ալինա Սպեշնևա
- Կոմպոզիտոր՝ Վասիլի Սոլովյով-Սեդոյ
- Երգի երաժշտական մշակում՝ Ի. Շախով
- Հնչունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
- Երգի տեքստի հեղինակ` Միխայիլ Մատուսովսկի
- Տիկնիկներ և դեկորացիաները պատրաստել են՝ Վ. Ալիսովը, Յու. Բենկևիչը, Ն. Բուդիլովան, Պ. Գուսևը, Գ. Գետտինգերը, Ս. Զնամենսկայան, Վ. Կուրոնովան, Լ. Լյուտինսկայան, Ի. Մակսակովան՝ Ռոման Գուրովի գլխավորությամբ
- Մոնտաժող` Լ. Կյակշտ
- Նկարահանող խումբը ներկայացված է ըստ մուլտֆիլմի լուսագրերի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Երգը թռչում է աշխարհով մեկ» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- ↑ «Песня летит по свету»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Песня летит по свету»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|