Վարպետը Կլամսիից
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Վադիմ Կուրչևսկի |
Հնչյունավորում | Ալեքսեյ Կոնսովսկի[1] |
Օպերատոր | Թեոդոր Բունիմովիչ |
Երկիր | ![]() |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 24 րոպե[1] |
Թվական | 1972 |
«Վարպետը Կլամսիից» (ռուս.՝ «Мастер из Кламси»), 1972 թվականին նկարահանված խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ մեծահասակների համար, որը նկարահանվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, ռեժիսոր Վադիմ Կրուչևսկու կողմից, ըստ ֆրանսիացի հայտնի գրող Ռոմեն Ռոլանի «Կոլա Բրյունյոն» պատմվածքի մոտիվների։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոլա Բրյունյոնը հասարակ մարդ էր, տաղանդավոր ատաղձագործ ֆրանսիական Կլամսի փոքր քաղաքից։ Նա փայտից ստանում էր գեղեցիկ քանդակներ և նայելով դրանց` հիշում իր երիտասարդությունը և իր առաջին սերը` Ծիծեռնակին։ Կոլան երբեք չի կորցնում իր լավատեսությունը, չնայած իրեն պատահած բազմաթիվ անհաջողություններին. նա վարակվում է ժանտախտով, դիմանում իր թոռնուհու հիվանդությանն ու կնոջ մահին։ Կոլան վերապրում է իր ստեղծագործությունների կորուստը հերցոգյան ամրոցում. նրա արվեստանոցն այրվում է ժանտախտի ժամանակ։ Նրա համար ամենակարևորը կյանքի հանդեպ սերն էր և ստեղծագործական աշխատանքը, ինչպես նաև` այն համոզմունքը, որ կյանքը շարունակվում է երեխաներին ու աշակերտների մեջ։
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նկարիչ ձևավորողներ` Ռոման Գուրով, Պավել Գուսև, Վլադիմիր Աբակումով, Մարգարիտա Չեսնոկովա, Լիլինա Լյուտինսկայա, Վալենտին Լադիգին, Օլեգ Մասաինով, Գալինա Գետինգեր, Սվետլանա Զնամենսկայա, Վլադիմիր Ալիսով, Պավել Լեսին
- Մոնտաժող` Նադեժդա Տրեշյովա
- Խմբագիր` Ռաիսա Ֆրիչինսկայա
- Մուլտֆիլմի տնօրեն` Նատան Բիտման
Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։
Մուլտֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Նատալյա Դաբիժան «կենդանացրել է» ավելի քան 30 կերպար, որոնցից են հայտնի տիկնիկային այնպիսի կերպարներ, ինչպիսիք են Կոլա Բրյունյոնը («Վարպետը Կլամսից»), Մարտիշկան («38 թութակներ») և Չիչիկովը («Մեռած հոգիներ»)։
Նրա բոլոր կենդանիներն ու մարդուկները ոչ թե պարզապես շորի կտորներ են, այլ կենդանի արարածներ` տաքարյուն, սովորույթներով ու վարքագծով։ - Նատալյա Լուկինիխ[2]
|
![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Новейшая история отечественного кино. 1986-2000. Кино и контекст. Т. I. СПб, “Сеанс”, 2001»։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-25-ին։ Վերցված է 2017-02-22
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Курчевский В. Мудрость вымысла. М., 1983.
|