Jump to content

Մեծամիտ նապաստակը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծամիտ նապաստակը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԲորիս Աբլինին
ՍցենարիստՍերգեյ Միխալկով
ՀնչյունավորումԳեորգի Վիցին, Ալեքսանդր Գրավե, Յուրի Վոլինցև, Յոլա Սանկո և Լյուդմիլա Գնիլովա
ԵրաժշտությունՄիխայիլ Մեերովիչ
ՕպերատորԹեոդոր Բունիմովիչ
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1976

Մեծամիտ նապաստակը (ռուս.՝ Зайка-зазнайка), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, հեքիաթ։ Նկարահանվել է 1976 թվականին, ըստ Սերգեյ Միխալկովի համանուն մանկական պիեսի։

Նապաստակը, որն ապրում է անտառում, պատահաբար հանդիպում է քնած որսորդին և յուրացնում նրա զենքը։ Նա շատ է վախենում բոլորից, բայց երբ զենքը ձեռքն է առնում, զգում է իր ուժը և գերազանցությունը։ Իր տնից վռնդում է աղվեսին ու գայլին, որ եկել էին իր անվանակոչության տոնին։ Այդ ամենից հետո նա առհասարակ կորցնում է վախը և դառնում շատ ինքնահավան և ամբարտավան։ Սակայն ինչպես պարզվում է հետո, հրացանը լիցքավորված չէր։ Գայլը և աղվեսը որոշում են պատժել անպատկառ նապաստակին, սակայն այլ նապաստակներ խորամանկության շնորհիվ օգնում են նրան հաղթել գազաններին։ Այս ամենից հետո նապաստակն այլևս անհնազանդ չէր։

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սցենարի հեղինակՍերգեյ Միխալկով
ՌեժիսորԲորիս Աբլինին
ՆկարիչԱնատոլի Վասիլև
ՕպերատորԹեոդոր Բունիմովիչ
ԿոմպոզիտորՄիխայիլ Մեերովիչ
Հնչունային օպերատորԲորիս Ֆիլչիկով
ԽմբագիրՆատալյա Աբրամովա
ՄոնտաժողՆադեժդա Տրեշյովա
Նկարիչ մուլտիպլիկատորներՄայա Բուզինովա, Իոսիֆ Դոուկշա, Իրինա Սոբինովա Կասիլ
Դերերը կրկնօրինակել ենԳեորգի Վիցին - Մեծամիտ նապաստակ,
Ալեքսանդր Գրավե - Ծեր նապաստակ,
Յուրի Վոլնիցև - Գայլ,
Ն. Շմելկովա - մայր նապաստակ,
Յոլա Սանկո - Դուստր նապաստակ,
Լյուդմիլյա Գնիլովա - Աղվես
Տիկնիկները և դեկորացիաները պատրաստել ենՕլեգ Մասաինով, Վլադիմիր Աբակումով, Միխայիլ Կոլտունով, Նատալյա Տիմոֆեևա, Վիկտոր Գրիշին, Սեմյոն Էտլիս, Գալինա Ֆիլիպովա, Մարինա Չեսնոկովա, Պավել Գուսև, Եվգենի Բասկակով` Վլադիմիր Կիմի ղեկավարությամբ

Վերաթողարկում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մուլտֆիլմը «Սոյուզմուլտֆիլմ» ընկերության կողմից DVD ձևաչափով թողարկվել է «Խաբեբա նապաստակը» մուլտֆիլմերի հավաքածուում[1]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]