Աղվեսն ու Նապաստակը
Աղվեսն ու Նապաստակը ռուս.՝ Лиса и заяц | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ռեժիսոր | Յուրի Նորշտեյն |
Սցենարիստ | Վլադիմիր Դալ |
Հնչյունավորում | Վիկտոր Խոխրյակով |
Բեմադրող նկարիչ | Ֆրանչեսկա Յարբուսովա |
Երաժշտություն | Միխայիլ Մեերովիչ |
Օպերատոր | Թեոդոր Բունիմովիչ |
Խմբագիր | Նադեժդա Տրեշչյովա |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 12 րոպե |
Թվական | 1973 |
«Աղվեսն ու Նապաստակը» (ռուս.՝ «Лиса и заяц»), Յուրի Նորշտեյնի խորհրդային անիմացիոն ֆիլմ ռուսական ժողովրդական հեքիաթի՝ Վլադիմիր Դալի մշակմամբ[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձմեռ։ Անտառում ապրում են Աղվեսը և Նապաստակը։ Առաջինն ապրում է «սառցե խրճիթում», երկրորդը՝ «կեղևում»։ Աղվեսի խրճիթը գեղեցիկ է, բայց, ցավոք, գարնանը այն հալվում է, և Աղվեսը որոշում է խլել Նապաստակի տունը։ Օգտագործելով իր ֆիզիկական առավելությունը՝ նա դրան հասնում է առանց մեծ ջանքերի, և անտուն նապաստակը գնում է «որտեղ աչքը կտրի»։ Նա ճանապարհին հանդիպում է Գայլին, որն անսպասելիորեն որոշում է օգնել խեղճացած Նապաստակին և դուրս անել անկոչ զավթողին, բայց Աղվեսը, օգտագործելով բանավոր սպառնալիքներ, հեռացնում է և նրան[2]։
Այնուհետև պատմությունը կրկնվում է, երբ Նապաստակը հանդիպում է Արջին։
Այնուհետև փորձում է օգնել Ցուլը։ Եվ նորից անհաջող։
Հետո Նապաստակը հանդիպում է Աքաղաղին, որը ևս գնում է դուրս անելու Աղվեսին։ Օգտագործելով իր սուսերը և արիությունը՝ Աքաղաղը քշում է Աղվեսին և մնում է ապրելու Նապաստակի հետ։
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Աղվեսն ու նապաստակը» մուլտֆիլմը եղել է խորհրդային ռեժիսոր Յուրի Նորշտեյնի և նրա արվեստագետ կնոջ՝ Ֆրանչեսկա Յարբուսովայի առաջին համատեղ աշխատանքը։ «Աշխարհի անիմացիան կամ անիմացիոն աշխարհ» ծրագրում Ֆրանչեսկան հիշում է ֆիլմի մասին. «Նրանք չէին ընդունում «Աղվեսն ու Նապաստակը», քանի որ ասում էին, թե Նապաստակն ունի հրեական տխուր աչքեր»։
Ֆիլմը ստեղծվել է ռուսական ժողովրդական հեքիաթի հիման վրա։ Հեղինակի տեքստը կարդացել է Վիկտոր Խոխրյակովը։
Փառատոնի պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1974՝ Անիմացիոն ֆիլմերի Զագրեբի II միջազգային փառատոնի (Հարավսլավիա), ստացել է առաջին մրցանակ՝ որպես լավագույն մանկական ֆիլմ և Զագրեբի հատուկ մրցանակ,
- 1974՝ Համամիութենական VII կինոփառատոն Բաքվում, ստացել է մուլտֆիլմերի բաժնի առաջին մրցանակը։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աքաղաղը ծխամորճ էր ծխում, ինչն անբնական է մանկական մուլտֆիլմերի համար, ինչպես նաև Աքաղաղի և Աղվեսի կռվի ժամանակ Նապաստակը փորձում է ծխել նրա թողած դեռ վառվող ծխամորճը։
- Նապաստակի տնակը մեզ ցուցադրվում էր հատվածքով, այնտեղ չկա նախասենյակ և գյուղական (խորը անտառում եղող) տան այլ անհրաժեշտ օժանդակ շենքեր։
Վիդեո
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը թողարկվել է Յուրի Նորշտեյնի մուլտֆիլմերի DVD հավաքածուներում։
2002 թվականին թողարկվել է անգլերեն ենթագրերով «Ռուսական անիմացիայի վարպետներ» հավաքածուում VHS և Video CD ձևաչափով, հետագայում՝ DVD։ «Masters of Russian Animation Volume 2»։ Հավաքածուի մուլտֆիլմերն էին՝ «Տարվա եղանակներ», «Պարուհին նավի վրա», «Մարտը Կերժենցի մոտ», «Գեղադիտակ-71։ Պահարան», «Թիթեռ», «Կղզի», «Աղվեսն ու Նապաստակը», «Ձկնկուլն ու Կռունկը», «Ոզնին մշուշում», «Կռունկի փետուրները» «Հրաձգարան» և «Կապ»[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Наталья Василькова. Юрий Норштейн // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
- ↑ «Мир анимации или анимация мира», автор Ирина Марголина, студия Ф. А. Ф., 2002 год.
- ↑ Masters of Russian Animation Volume 2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աղվեսն ու Նապաստակը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Աղվեսն ու Նապաստակը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Աղվեսն ու Նապաստակը» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
|