Յուրի Նորշտեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Նորշտեյն
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 15, 1941(1941-09-15)[1][2][3] (82 տարեկան)
Ծննդավայր՝Q18765336?, Q4141882?, Պենզայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, մուլտիպլիկատոր, նկարիչ և ռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0635956
norshteyn.ru

Յուրի Բորիսի Նորշտեյն (սեպտեմբերի 15, 1941(1941-09-15)[1][2][3], Q18765336?, Q4141882?, Պենզայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), ռուս խորհրդային նկարիչ-մուլտիպլիկատոր, մուլտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր։ Ռուսաստանի Դաշնության (1996 թ.) Ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1979 թ.)։ Աշխատանքների մեծ մասը ստեղծել է աշխատելով «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Նորշտեյնը ծնվել է 1941 թվականի սեպտեմբերի 15-ին Պենզայի մարզի[4] Անդրեեվկա գյուղում, որտեղ նրա մայրը տարհանվել էր, իսկ հայրը գտնվում էր ռազմադաշտում։ Նրա հայրը՝ Բորիս Լեյբովիչ Նորշտեյնը (1905-1956 թթ.), ստանալով միայն նախնական տարրական կրթություն, սկսեց աշխատել փայտամշակման հաստոցների վրա, որպես հավաքող, մայրը՝ Բասյա Գիրշեվնայի Կրիչեվսկայան, աշխատում էր մանկապարտեզում դաստիարակչուհի։ Նա մեծացել է Մոսկվայում՝ Մարինոյի պուրակում։ Ավարտելով մուլտիպլիկատորների երկամյա դասընթացները, 1961 թվականին սկսեց աշխատել «Союзмультфильм» կինոստուդիայում։ Որպես մուլտիպլիկատոր աշխատել է հայտնի ռեժիսոր Իվան Իվանովը-Վանոյի հետ։ 1968 թվականին Նորշտեյնը Արկադի Տյուրինի հետ համատեղ ստեղծել է «25-րդ, առաջին օրը» մուլտֆիլմը, որում օգտագործվել էին 1920-ական թվականների խորհրդային արվեստագետներ՝ Լենտուլովի, Ալտամանի և Պետրովա-Վոդկինայի աշխատանքները։ Աշխատել է իր կնոջ՝ գեղարվեստական ղեկավար Ֆրանչեսկա Յարբուսովոյի հետ։ Շատ տարիներ է ձգվել Նորշտեյնի ստեղծագործական գործունեությունը օպերատոր Ալեքսանդր Ժուկովսկու (1933-1999 թթ.) և կոմպոզիտոր Միխայիլ Մեերովիչի (1920-1993 թթ.) հետ։ 1981 թվականին Նորշտեյնը սկսեց աշխատանք Նիկոլայ Գոգոլի «Շինել» ստեղծագործության հիման վրա[5]։ 1993 թվականին Անդրեյ Խրժանովսկու, Էդուարդ Նազարովի և Ֆյոդր Խիտրուկոմի հետ հիմնել է դպրոց-ստուդիա «Շար»։ Յուրի Նորշտեյնը ունի երկու երեխա (տղան՝ Բորիսը և աղջիկը՝ Եկատերինան), և ութ թոռ։

Հասարակական պաշտոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունվարի 19-ին, Վլադիմիր Վիսոցկու ծննդյան 75- ամյակին նվիրված համերգին, դերասանուհի Ելենա Կամբուրովոյին մրցանակ հանձնելու ժամանակ, Յուրի Նորշտեյնը հանկարծ ասաց, որ Պուտինը նշել է, որ Մագնիտսկին մահացել է սրտի անբավարարությունից, և հետագայում՝ Մագնիտսկին մահացել է Պուտինի սրտի անբավարարությունից, բանտի ղեկավարի սրտի կաթվածից... Հետո բառերը չէին լսվում հանդիսատեսի ծափահարություններից։ Ելույթը բուռն արձագանք առաջացրեց իշխանամետ հայացքների տեր մարդկանց մոտ։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ճապոնացի ռեժիսոր և գրքեր նկարազարդող Կունիո Կատոն, լավագույն անիմացիոն կարիճամետրաժ ֆիլմի՝ 2009 թվականի «Օսկարի» մրցանակակիրն, իրեն համարում է Նորշտեյնի հետևորդ և աշակերտ։
  • Բացի այդ աշխարհահռչակ ճապոնացի մուլտիպլիկատոր Խայո Միյադզակին՝ Օսկարի կրկնակի մրցանակակիրը, որ ռեժիսորներն են ձեզ հիացնում հարցին պատասխանեց հետևյալ կերպ, որ Յուրի Նորշտեյնը հիանալի նկարիչ է։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1968 - «25-րդ, առաջին օրը» (Արկադր Տյուրինի հետ միասին)
  • 1969 - «Երեխաները և լուցկիները»
  • 1973 - «Աղվեսը և նապաստակը»
  • 1974 - «Ձկնկուլը և կռունկը»
  • 1975 - «Ոզնին մարախուղի մեջ»
  • 1979 - «Հեքիաթների հեքիաթը»
  • 1994 - «Ռուսական շաքարավազ" - 4 գովազդային հոլովակներ
  • 1999 - «Բարի գիշեր, երեխաներ»
  • 2003 - «Ձմեռային օրեր»
  • 1981-ից մինչ օրս «Շինել»

Գեղարվեստական ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1968 - «25-րդ, առաջին օրը» (Արկադի Տյուրինի հետ միասին)

Նկարիչ-մուլտիպլիկատոր, տիկնիկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1962 - «Երկու հեքիաթ»
  • 1963 - «Հեքիաթ հին եղենափայտի մասին»
  • 1963 - «Ուշադրությու′ն, Քաղաքում հրաշագործ կա»
  • 1964 - «Ձախլիկը»
  • 1965 - «Ինչպես մի տղամարդ կերակրեց երկու գեներալների»
  • 1965 - «Բոնիֆացիայի արձակուրդները»
  • 1966 - «Իմ կանաչ կոկորդիլոսը»
  • 1967 - «Ձեռնոցը»
  • 1967 - «Լեգենդ չար հսկայի մասին»
  • 1968 - «25-րդ, առաջին օրը«
  • 1968 - «Տարվա եղանակները»
  • 1968 - «Զգույշ եղեք,ձողաձուկը»
  • 1969 - «Ագահ Կուզյան»
  • 1969 - «Պարոն Տվիստերը»
  • 1970 - «Նամակ»
  • 1970 - «Կուղբերը գնում են հետքերով»
  • 1971 - «Չեբուրաշկան»
  • 1972 - «Մայրիկ»
  • 1972 - «Գաղտնի երազանք»
  • 1972 - «Ամանորյա հեքիաթ»
  • 1973 - «Ավրորա»
  • 1973 - «Այբոլիտ և Բարմալեյ»
  • 1973 - «Աղվեսը և նապաստակը»
  • 1973 - «Կկույով ժամացույցը»
  • 1974 - «Շապոկլյակ»
  • 1975 - «Ոզնին մարախուղի մեջ»
  • 1976 - «38 թութակներ»
  • 1977 - «Ես թռչում եմ ձեզ մոտ հիշողություններով»
  • 1979 - «Հեքիաթների հեքիաթը»
  • 1980 - «Եվ ես ձեզ հետ եմ կրկին»
  • 1982 - «Աշուն»
  • 1987 - «Իմ սիրված ժամանակը»

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980 - «Եվ ես ձեզ հետ եմ կրկին» - հնչյունավորում

Կերպար[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թ. - «Աշխարհ Անիմացիոն - անիմացիոն աշխարհում» (փաստագրական հեռուստաֆիլմ)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Норштейн Ю. Движение стиля [: «лабораторные записи»] // Искусство кино. 1988. № 10. С. 104—116.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Norstein, Yuri // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary AnimatorsNY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.norshteyn.ru/modules.php?name=Pages&page=2
  3. 3,0 3,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  4. Ныне — деревня Андреевка Каменского района Пензенской области(ռուս.)
  5. Наталья Василькова. Юрий Норштейн // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2.(ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Նորշտեյն» հոդվածին։