Ձեռնոցը (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ձեռնոցը
Ձեռնոց (մուլտֆիլմ).jpg
Տեսակտիկնիկային մուլտֆիլմ և կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրմանկական ֆիլմ
ՌեժիսորՌոման Կաչանով
ՍցենարիստԺաննա Վիտենզոն
Բեմադրող նկարիչԼեոնիդ Շվարցման
ՕպերատորԻոսիֆ Գոլոմբ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1967

«Ձեռնոցը» (ռուս.՝ «Варежка»), խորհրդային համր տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված ռեժիսոր Ռոման Կաչանովի կողմից «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում 1967 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղջիկը երազում է շուն ունենալու մասին, սակայն խիստ ու զբաղված մայրը թույլ չի տալիս։ Այդ ժամանակ աղջիկն սկսում է խաղալ իր գործած ձեռնոցի հետ՝ պատկերացնելով, թե իբր դա շնիկ է։ Աղջիկն այնքան շատ է ուզում շուն ունենալ, որ ձեռնոցը նրա երազներում վերածվում է իսկական շնիկի՝ միևնույն ժամանակ պահպանելով «գործովի» կառուցվածքն ու մեջքի երեք սև կոների նմանվող նախշերը։

Ուրախացած աղջիկն իր նոր ընկերոջը տանում է շների ցուցահանդեսի, որտեղ չորսոտանի կենդանիները մասնակցում են տարբեր մրցույթների։ «Ձեռնոց»-շունը առաջինն է կարողանում գտնել փայտը և նետվում է դեպի վերջնագիծը, սակայն խոչընդոտների շարքում հանգույցն ընկնում է մեխին, և արդյունքում մրցանակակիր է դառնում մեկ այլ շուն։

Աղջիկը շարունակում է խաղալ «շուն-ձեռնոցի» հետ տանը։ Զբաղված մայրը թողնում է գիրքը, որպեսզի տեսնի, թե ինչ է անում իր դուստրը, ու վերջապես հասկանում է, թե որքան շատ է նա երազում շուն ունենալու մասին։ Նա ինքն է հարևաններից վերցնում շան ձագին իր դստեր համար։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոսկվայի միջազգային կինոփառատոն – մանկական ֆիլմերի մրցույթի արծաթե մեդալ (1967)
  • Մուլտիպլիկացիոն կինոյի միջազգային կինոփառատոն Անսիում – առաջին մրցանակ (1967)
  • Մանուկների ու պատանիների համար նախատեսված ֆիլմերի միջազգային կինոփառատոն Խիխոնում – Խիխոն քաղաքի մրցանակ «Մուլտիպլիկացիայի բարձր գեղարվեստական որակի համար» (1968)
  • Մանուկների ու պատանիների համար նախատեսված ֆիլմերի միջազգային կինոփառատոն Խիխոնում – Գրան պրի «Ոսկե թիթեղ» (1968)
  • III համամիութենական փառատոն – առաջին մրցանակ (1968)

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիկնիկներն ու դեկորացիաները պատրաստել են – Պավել Գուսյով, Օլեգ Մասաինով, Վ. Պետրով, Մ. Չեսնոկովա, Գ. Գետինգեր, Գ. Լյուտինսկի, Ա. Մաքսիմով, Վ. Կալաշնիկովա, Վ. Կուրանով, Ս. Էտլիս, Ռոման Գուրովի ղեկավարությամբ
  • Մոնտաժող – Վերա Գոկե
  • Խմբագիր – Նատալյա Աբրամովա
  • Տնօրեն – Նաթան Բիտման

Կերպարների ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի ինտրիգը, ըստ բեմադրող նկարիչ Լեոնիդ Շվարցմանի, այն է, որ մայրը չի հասկանում իր դստերը՝ ապրելով իր սեփական աշխարհում[1]։ Գլխավոր հերոսուհու մոր նախատիպը դարձել է նկարչի մոտ ծանոթը՝ Թամարա Պոլետիկան, որը եղել էր մուլտիպլիկատորի ընկերոջ՝ Լև Միլչինի առաջին կինը, և Շվարցմանը հերոսին ստեղծել է նրան նման ինչպես արտաքինով, այնպես էլ բնավորությամբ[1]։

Լեոնիդ Շվարցմանը նշել է, որ այս կամ այն հերոսի կերպարը որոնելիս իր կարծիքով առավել հետաքրքիր լուծումներ գտնվել են այն ժամանակ, երբ ինքը կանգ է առել ծանոթ մարդու թեկնածության վրա։ «Օրինակ, երբ ես նկարեցի «Ձեռնոցում» գամփռին, բոլորն սկսեցին ճանաչել իմ ռեժիսոր Կաչանովին. նա արտաքինով էլ այդքան ուժեղ էր...»,— ասել է մուլտիպլիկատորը[2]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսորի ստեղծագործական աշխատանքը բարձր է գնահատել Սերգեյ Ասենինն իր «Էկրանի կախարդները» (ռուս.՝ «Волшебники экрана») գրքում։ Հեղինակը նշում է, որ մուլտֆիլմում Կաչանովը «չի ձգտում սուր գրոտեսկային լուծումների», իսկ «նրա հերոսնեն առաջացնում են ոչ այնքան հեգնանք, որքան խղճահարության ու ըմբռնման ժպիտ»[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Сергей Капков (2004-07-11)։ «Леонид Шварцман: «Почему-то наш Попугай стал смахивать на Владимира Ильича...»» (интервью)։ animator.ru։ «ГАЗЕТА»։ Վերցված է 2017-05-26 
  2. Мария Костюкевич։ «Классик по имени Леля» (интервью)։ Электронное периодическое издание «MK.ru»։ «Московский комсомолец»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-13-ին 
  3. Сергей Асенин։ «Волшебники экрана»։ 3d-master.org։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-26-ին 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Витензон Жанна Варежка. — М.: АСТ, 2011. — 48 с. — (СОЮЗМУЛЬТФИЛЬМ представляет: впервые — легендарные мультфильмы в книгах!). — ISBN 978-5-17-074726-9
  • Фильмы-сказки: сценарии рисованных фильмов. Выпуск 9. — М.: Искусство, 1969. — 224 с. — 100 000 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]