Երկու հեքիաթ (մուլտֆիլմ)
Տեսակ | մուլտֆիլմ և կինոնկար |
---|---|
Ռեժիսոր | Լեոնիդ Ամալրիկ |
Սցենարիստ | Վլադիմիր Սուտեև |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1962 |
Երկու հեքիաթ (ռուս.՝ Две сказки), 1962 թվականին նկարահանված խորհրդային մուլտֆիլմ, որը ստեղծել է ռեժիսոր–մուլտիպլիկատոր Լեոնիդ Ամալրիկը` ըստ Վլադիմիր Սուտեևի «Խնձորը» և «Օգնական փայտիկ» հեքիաթների։ Լավագույն բեմադրություններից մեկն է։ «Երկու հեքիաթ»–ում կենդանիները ցույց են տալիս միմիյանց օգնելու առավելությունները[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմն ներառում է իրկու առանձին պատմություններ, որոնց միացնում է երկու կերպարների` Նապաստակի (Գեորգի Վիցին) և Ոզնու (Յու․ Խրժանովսկի) ներկայությունը։
Խնձորը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նապաստակն անտառում ծառի վրա խնձոր է գտնում, բայց չի կարողանում հասնել խնձորին։ Ագռավը այն պոկում է, բայց վայր է գցում։ Ոզնին խնձորը վերցնում է, բայց չի ուզում տալ ոչ մեկին։ Եվ ոչ մի կերպ վայրի կենդանիները չեն կարողանում խնձորը բաժանել իրար մեջ։ Գործը հասնում է կռվին․․․ Միայն իմաստուն արջ Միխայիլ Իվանովիչն է օգնում նրանց լուծել վեճն արդարության սկզբունքով, ինչի համար որպես պարգև նույնպես ստանում է մի կտոր խնձոր։
Օգնական փայտիկը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոզնին պատրաստվում է տուն գնալ, իսկ Նապաստակը որոշում է նրան ուղեկցել։ Ճանապարհի նրանք գտնում են սովորական փայտիկ, որը Ոզնին վերցնում է իր հետ։ Սկզբում Նապաստակը ծաղրում է նրան և փորձում է համոզել, թե նա ձայտիկն իզուր է վերցրել։ Սակայն ճանապարհին Նապաստակը հասկանում է, որ փայտիկն իսկապես օգնում է նրանց դժբախտության պահին. Ոզնին այն միշտ հաջողությամբ էր կիրառում։ Մուլտֆիլմի վերջում Նապաստակը շնորհակալություն է հայտնում Ոզնուն`փայտիկը վերցնելու և իրեն օգնելու համար։ Իսկ Ոզնին պատասխանում է, որ փայտիկն այստեղ կապ չունի, այն կարելի է ամենուր գտնել, իսկ ահա օգնականին, որը հենց ինքն է, դժվար է գտնել։
Տարբերություններ գրքից
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մուլտֆիլմում ոզնին փայտիկին դիմում է որոշակի խոսքերով, իսկ գրքում այդպիսի բան չկա։
- Մուլտֆիլմում նապաստակի վրա հարձակվում է աղվեսը, իսկ գրքում` գայլը։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Վլադիմիր Սուտեև
- Ռեժիսոր՝ Լեոնիդ Ամալրիկ
- Բեմադրող նկարիչներ՝ Նադեժդա Պրիվալովա, Տատյանա Սազոնովա
- Կոմպոզիտոր՝ Յան Ֆրենկել
- Օպերատոր՝ Միխայիլ Դրույան
- Հնչյունային օպերատոր – Նիկոլայ Պրիլուցկի
- Նկարիչ–մուլտիպլիկատորներ՝ Ռենատա Միրենկովա, Լիդիա Ռեզցովա, Տատյանա Տարանովիչ, Ալեքսանդր Դավիդով, Վլադիմիր Արբեկով, Բորիս Բուտակով, Իվան Դավիդով, Վադիմ Դոլգիխ, Օլգա Ստոլբովա, Յուրի Բաբիչուկ, Յուրի Նորշտեյն, Մ․ Զուբովա
- Նկարիչ-դեկորոտոր՝ Օլգա Գամմերլինգ, Իրինա Տրոյանովա, Վերա Վալերիանովա
- Խմբագիր՝ Զ․ Պավլովա
- Օգնական՝ Գ․ Անդրեևա, Մ. Ռուսանովա, Ն. Նայաշկովա
- Ֆիլմի խմբագիր՝ Ֆյոդոր Իվանով
Դերերը հնչյունավորել են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեորգի Վիցին – Նապաստակ
- Ալեքսեյ Գրիբով – Գորշ արջ
- Ելենա Պոնսովա – Աղվես և Ագռավ
- Յուրի Խրժանովսկի – Ոզնի
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նապաստակի պոչը նկարված է ավելի մեծ չափով, քան նրա գլուխը։
Վերաթողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մուլտֆիլմը թողարկվել է DVD ձևաչափով «Տատիկի հեքիաթները 2» մուլտֆիլմերի հավաքածուում[2]։
- 2009 թվականին կայացել է մուլտֆիլմի պաշտոնական ռելիզի թողարկումը DVD ձևաչափով («Խոշոր պլան», ռուս.՝ Крупный План ընկերություն)[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Сергей Капков. Леонид Амальрик // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
- ↑ DVD «Бабушкины сказки 2»
- ↑ Волшебное кольцо. Сборник мультфильмов
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երկու հեքիաթ» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Երկու հեքիաթ» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- «Երկու հեքիաթ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Երկու հեիաթ», կարճ անդրադարձ Արխիվացված 2011-11-28 Wayback Machine
|