Հեքիաթներ մեծերի և փոքրերի համար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հեքիաթներ մեծերի և փոքրերի համար
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԼեոնիդ Ամալրիկ
ՍցենարիստՍերգեյ Միխալկով
ՕպերատորՄիխայիլ Դրույան
ԵրկիրFlag of the Soviet Union (dark version).svg ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1967

«Հեքիաթներ մեծերի և փոքրերի համար», խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը ստեղծվել և թողարկվել է 1967 թվականին՝ անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր Լեոնիդ Ամալրիկի կողմից:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը ստեղծվել է Սերգեյ Միխալկովի «Կախարդական բառը», «Սիմուլյանտ նապաստակը», «Երկու գիրուկները և նապաստակը»[1] պատմվածքների հիման վրա։ Բոլոր երեք նովելները միավորում է միևնույն կերպարը՝ նապաստակը, որին մարմնավորեց դերասան Գեորգի Վիցինը։ Բոլոր պատմությունները ավարտվում են նապաստակի անհաջողությամբ։

Կեղծակերպ նապաստակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ արջը, շրջելով անտառով, պատահաբար տրորում է նապաստակի ոտքը։ Նապաստակը՝ ձևացնելով թե անտանելի ցավում է և տանջվում է, որոշեց շանտաժի ենթարկել նրան՝ բնակություն հաստատելով արջի տանը։ Ավելին, նապաստակն անընդհատ բողոքում էր ցավից և վտարում է արջին։

Սակայն արջը որոշեց դիմել աղվեսի օգնությանը, և գալով տուն, նապաստակին ասաց, որ նրան կբուժի գայլը։ Նապաստակը, լսելով այդ ամենը, խելագարի նման դուրս թռավ տնից։ Աղվեսը արջին բացատրեց, որ բուժման այս մեթոդը կոչվում է «հոգեթերապիա», որին արջը պատասխանեց. «Այո... դար ապրիր, դար սովորիր»։

Երկու գիրուկները և նապաստակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիղը և գետաձին մարգագետնում մի հին մեքենա գտան։ Սակայն Նապաստակը, տեսնելով դա, սկսեց ամեն կերպ իր խորհուրդներն ու հրահանգները տալ նրանց, թե ինչպես նորոգեն մեքենան՝ ցանկանալով ձեռք բերել այն: Որոշակի պահի նապաստակին հաջողվում է վերցնել մեքենան, բայց քանի որ նա չի կարողանում կառավարել մեքենան, վթարի է ենթարկվում և կոտրում մեքենան: Գտնվելով դժվար հոգեվիճակում՝ նապաստակը քայլում է մարգագետինով՝ մի ձեռքում պահած մեքենայի ղեկը, մյուսում՝ կլաքսոնը, որը պարբերաբար սեղմում էր։ Փիղն ու գետաձին, տեսնելով այդ ամենը, լավատեսորեն երգում են. «Մենք աշխատել-աշխատել էինք, բայց մենք չէինք կոտրվել»։

Կախարդական բառը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորամանկ նապաստակը, որոշեց իր փոքրիկ ձագերին ապացուցել, որ նա, ըստ իր խոսքերի «անտառում բոլորից ուժեղ է»։ Դրանից հետո նա համարձակորեն մոտենում է վարազին և նրան լավ հարված տալիս։ Սակայն, երբ վարազը խոժոռվում և մտադիրվում է վրեժխնդիր լինել հանցագործից, նապաստակը անսպասելիորեն պառկում է գետնին և ասում. «Ես ընդունում եմ իմ սխալը, ընկածին չեն հարվածում»։ Վարազը շփոթված հեռանում է։

Նապաստակը նույնը կարողանում է անել գայլի և աղվեսի հետ։ Սակայն այս ամենից հետո, նա փորձել է անել նույնը արջի հետ, նա անսպասելի պատասխանում է «Ես գիտեմ: Ես չեմ պատրաստվում ծեծել քեզ: Ես քեզ կքոթակեմ։» Այս խոսքերից հետո, ծուռթաթը նապաստակին ճիպոտահարում է։ Այդպես ավարտվում է մուլտֆիլմը։

Ֆիլմերի վրա աշխատել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող խումբը բաղկացած էր[1]։

Դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեորգի Վիցին՝ նապաստակ
  • Իվան Լյուբեզնով՝ արջ
  • Անաստասիա Գեորգիսվսկայա՝ աղվես
  • Միխայիլ Յանշին՝ գետաձի
  • Կլեմենտինա Ռոստովսեվա՝ նապաստակի ձագեր
  • Գրիիգորի Շպիգել՝ փիղ

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին մուլտֆիլմը թողարկվում է DVD տարբերակով, պաշտոնական թողարկումը իրականացվել է «Խոշոր նախագիծ» ընկերության կողմից։ Այս մուլտֆիլմերից բացի, սկավառակում կան Լեոնիդ Ամալրիկի կողմից նկարահանված չորս մուլտֆիլմ՝ «Վերնատնակ», «Փոստատար ձնեմարդը», «Ուզում եմ պոզահարել», «Աղջիկը և փիղը»[2]։

  • Ձայն՝ Ռուսական Dolby Digital 1.0 Mono
  • Տարածաշրջանային կոդը՝ 0 (All)
  • Պատկեր՝ Standart 4:3 (1,33:1
  • Գույն՝ PAL
  • Փաթեթավորում՝ պարզեցված հրատարակություն
  • Դեստիբրյուտոր՝ «Խոշոր նախագիծ»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերգեյ Միխաիլկով Հեքիաթներ մեծերի և փոքրերի համար. — АСТ, 2012. — 48 с. — («Սոյուզմուլտֆիլմը» ներկայացնում է՝ առաջին անգամ `լեգենդար մուլտֆիլմերը գրքերում). — ISBN 978-5-271-43838-7

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]