Jump to content

Նավակը (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նավակը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԼեոնիդ Ամալրիկ
ՍցենարիստՎլադիմիր Սուտեև
ՀնչյունավորումԶինաիդա Բոկարյովա, Գեորգի Վիցին, Գալինա Իվանովա, Գալինա Նովոժիլովա, Իրինա Պոտոցկայա և Յուրի Խրժանովսկի
Բեմադրող նկարիչԱլեքսանդր Տրուսով
ԵրաժշտությունՆիկիտա Բոգոսլովսկի
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն642 s
Թվական1956

Նավակը, խորհրդային մուլտիպլիկացոն ֆիլմ` երեխաների համար[1], նկարահանվել է 1956 թվականին, ըստ Վլադիմիր Սուտեևի համանուն հեքիաթի[2]։

Հեքիաթը պատմում է չորս ընկերների` Մրջյունի, Ճուտիկի, Մկնիկի և Որդի մասին։ Նրանք գնում են զբոսանքի և լճակի ափին հանդիպում են գորտին, որը նրանց կանչում է լողալու։ Ընկերները չէին կարողանում լողալ, և գորտն սկսում է ծիծաղել նրանց վրա։ Ընկերները որոշում են նավարկության գնալ և միասին նավակ են պատրաստում արմատի կտորից, իսկ առագաստի փոխարեն օգտագործում են մեծ տերև։

Ընկերները ուրախ լողում էին նավակով, բայց հանկարծ ամպերը փակում են արևը, քամին սաստկանում է և փոթորիկ է սկսվում։ Ալիքը քշում է Ճուտիկին, բայց գորտը փրկում է նրան։ Իսկ մյուսները նավակայմից բռնած հասնում են կղզի։ Գորտն այնտեղ է բերում Ճուտիկին և լողալով հեռանում։ Իսկ ընկերները նորից են լողում և նույնիսկ կարողանում են փրկել գորտին չար գայլաձուկից։

Տարբերություն սկզբնական տեքստից

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սկզբնական պատմությունը վերջանում էր նավարկումով, իսկ մուլտֆիլմի սյուժեն բավական երկար է։
  • Սկզբնական տեքստում նավակի կորպուսի կառուցման համար օգտագործվում է ընկույզի կճեպ, իսկ մուլտֆիլմում` ծառի կեղև։
  • Սկզբնական տեքստում գործող կերպարներից մեկը եղել է բզեզ, իսկ մուլտֆիլմում` որդ (ավելի ուշ` թիթեռ)։
Սցենարի հեղինակՎլադիմիր Սուտեև
Երգերի բառերի հեղինակՄիխայիլ Վոլպին
ՌեժիսորԼեոնիդ Ամալրիկ
Բեմադրող նկարիչԱլեքսանդր Տրուսով
ԿոմպոզիտորՆիկիտա Բոգոսլովսկի
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Հնչյունային օպերատորՆիկոլայ Պրիլուցկի
ՕգնականներՎլադիմիր Բալաշով, Ե. Նովոսելսկայա, Տատյանա Սազոնովա, Ա. Ֆիրսովա
Նկարիչ-մուլտիպլիկատորներԴիմիտրի Բելով, Վլադիմիր Պեկար, Վադիմ Դոլգիխ, Լև Պոպով, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Նադեժդա Պրիվալովա, Ռենատա Միրենկովա, Բորիս Չանի
ԴերասաններԶինաիդա Բոկարյովա-ճուտիկ
Գեորգի Վիցին-մրջյուն
Գալինա Իվանովա
Գալինա Նովոժիլովա-թիթեռ
Իրինա Պոտոցկայա
Յուրի Խրժանովսկի-գորտ/որդ (կարճ արտահայտություն)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Кораблик(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  2. «Кораблик» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում