Չխմող ճնճղուկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Չխմող ճնճղուկը
Տեսակկարճամետրաժ ֆիլմ
ՌեժիսորԼեոնիդ Ամալրիկ
ՍցենարիստՍերգեյ Միխալկով
Բեմադրող նկարիչՆադեժդա Պրիվալովա և Տատյանա Սազոնովա
ԵրաժշտությունՆիկիտա Բոգոսլովսկի
ՕպերատորՄիխայիլ Դրույան
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1960

Չխմող ճնճղուկը (ռուս.՝ Непьющий воробей), խորհրդային սատիրական մուլտֆիլմ, որը նկարահանվել է Սոյուզմուլտֆիլմ ստուդիայում, 1960 թվականին՝ ռեժիսոր Լեոնիդ Ամալրիկի կողմից[1]։ Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Սերգեյ Միխալկովի համանուն առակի: Գլխավոր հերոսին հնչյունավորում է հայտնի դերասան Գեորգի Վիցինը:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճնճղուկին հրավիրում են խնջույքի: Նա գալիս է և սկզբում փորձում խմել միայն գազավորված ըմպելիք: Հարևանուհին նկատում է դա և վրդովվում: Թամադան ճնճղուկի համար հավելյալ բաժակ է լցնում և ստիպում նրան խմել, հետո շարունակում է նորից ու նորից լցնել: Հյուրերն սկսում են երգել, պարել, և այդ ամենն ավարտվում է ամանները ջարդելով: Հարբած ճնճղուկը բարձր երգելով հասնում է տուն և արթնացնում հարևաններին: Նա ջարդուփշուր է անում ինչ-որ մեկի բույնն ու և ընկնում: Ճնճղուկին կանչում են հանրային դատարան, որտեղ նախկին հյուրերը նրան մեղադրում են բոլոր մեղքերի համար: Իմաստուն բվեճը, որը դատավորն էր, լսում է բոլորին և հայտարարում, որ այս դեպքում պետք է դատել ոչ միայն ճնճղուկին, այլև բոլոր նրանց, ովքեր նրան ստիպել են խմել:

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ` Սերգեյ Միխալկով
  • Ռեժիսոր` Լեոնիդ Ամալրիկ
  • Բեմադրող նկարիչներ` Նադեժդա Պրիվալովա, Տատյանա Սազոնովա
  • Կոմպոզիտոր` Նիկիտա Բոգոսլովսկի
  • Օպերատոր` Միխայիլ Դրույան
  • Հնչյունային օպերատոր` Նիկոլայ Պրիլուցկի
  • Խմբագիր` Բորիս Վորոնով
  • Օգնականներ` Գալինա Անդրեևա, Մ. Ռուսանովա, Ն. Նայաշկովա
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Ֆեոդոր Խիտրուկ, Իվան Դավիդով, Լիդիա Ռեզցովա, Տատյանա Տարանովիչ, Ռենատա Միրենկովա, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Ալեքսանդր Դավիդով, Վադիմ Դոլգիխ, Բորիս Բուտակով, Վլադիմիր Բալաշով
  • Նկարիչ-դեկորատորներ` Վերա Վալերյանովա, Օլգա Գամերլինգ, Իրինա Տրոյանովա, Կոնստանտին Մալիշև
  • Դերերը հնչյունավորել են` Գեորգի Վիցին` ճնճղուկ, Բորիս Օլենին, Գենադի Դուդնիկ` անտառաքլոր, Ելենա Պոնսովա, Մ. Դմիտրիևա, Լեոնիդ Պիրոգով, Լեոնիդ Երեմեև, Կլեմենտինա Ռոստովցևա, Սերգեյ Մարտինսոն, Գրիգորի Շպիգել

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմն արժանացել է 1965 թվականին Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացված սանիտարական և կրթական ֆիլմերի II միջազգային մրցույթի ոսկե մեդալի:

Մուլտֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալյա Վենժերը նշել է, որ Ամալրիկն իր ստեղծագործություններում հիմնականում հենվում էր դիսնեյական ոճի վրա և հիմնականում ստեղծագործում էր պատանի հանդիսատեսի համար: Նրա մուլտֆիլմներն առանձնահատուկ էին նուրբ զգացմունքայնությամբ և խորիմաստ հումորով: Ամալրիկն ստեղծում էր մուլտֆիլմեր նաև մեծահասակների համար, օրինակ` «Չխմող ճնճղուկը» և «Տատիկի այծիկը», որոնք բավականին սուր էին այդ տարիների համար[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Капков. Леонид Амальрик // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. Амальрик Л. А. Биография

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]