Կկուն և սարյակը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կկուն և սարյակը
ռուս.՝ Кукушка и скворец
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորԼեոնիդ Ամալրիկ և Վլադիմիր Պոլկովնիկով
ՍցենարիստՍերգեյ Միխալկով
Բեմադրող նկարիչԱլեքսանդր Տրուսով
ԵրաժշտությունՅուրի Նիկոլսկի
ՕպերատորՆիկոլայ Վոինով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե
Թվական1949

«Կկուն և սարյակը», Լեոնիդ Ամալրիկի և Վլադիմիր Պոլկովնիկովի խորհրդային մուլտֆիլմը[1], որն ստեղծվել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում 1949 թվականին, ըստ Սերգեյ Միխալկովի համանուն առակի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի գլխավոր հերոսները տարածված թռչուններն են` կկուն և սարյակը։ Սարյակները ձագեր են ունեցել, և ընտանիքը շատ ուրախ է այդ առթիվ։ Նրանց շնորհավորելու է գալիս ճնճղուկը։ Նրանց ընտանիքը ավելի է մեծանում, և դա հիանալի էր։ Երջանիկ հայրը ուրախ երգում էր, և այդ ձայնի վրա գալիս է կկուն։ Նա չէր կիսում նրանց ուրախությունը, քանի որ նրա համոզմամբ ավելի լավ է լինել միայնակ, քան ընտանիքում։ Կկուն անգամ թուխս չի նստում։ Բայց սարյակներին հաջողվում է ապացուցել կկվին, որ ընտանիքը հենարան է և՛ ուրախության, և՛ տխրության ժամանակ, և այդ պատճառով այն անհրաժեշտ է բոլորին։

Գրքի և մուլտֆիլմի տարբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմում ցինը նախ ուտում է կկվին, իսկ հետո, փորձում է հարձակվել սարյակների վրա, նրանցից հակահարված է ստանում և հեռանում է։ Գրքում ամեն ինչ հակառակն է[2]։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1950 թվական-Կառլովի Վարիի 5-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ։

Վերահնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին վերաթողարկվել է և վերահնչյունավորվել (դասական երաժշտությունը դարձել է սինթեզային)։ Այժմ այն ցուցադրվում է «Կարուսել», «Մանկական», «Նոստալգիա», «Իմ ուրախություն», «Մուլտիմանիա» և «Մոսկվա.վստահություն» ալիքներով։ 2001 թվականին թողարկվել է տեսաերիզով։ Սակայն վերահնչյունավորումը շատ անգամ է քննադատության ենթարկվել որպես «հակախորհրդային»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Капков. Владимир Полковников // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 521-522. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4