Լեոնիդ Ամալրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեոնիդ Ամալրիկ
Ծննդյան թիվ՝հունիսի 25 (հուլիսի 8), 1905[1]
Ծննդավայր՝Մոսկվա, Ռուսական կայսրություն[2]
Վախճանի թիվ՝հոկտեմբերի 22, 1997(1997-10-22)[1] (92 տարեկան)
Վախճանի վայր՝Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն՝Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ և մուլտիպլիկատոր
Պարգևներ՝ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
IMDb։ID 0023855

Լեոնիդ Ամալրիկ (ռուս.՝ Леони́д Алексе́евич Амальри́к, հունիսի 25 (հուլիսի 8), 1905[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - հոկտեմբերի 22, 1997(1997-10-22)[1], Մոսկվա, Ռուսաստան), մուլտիպլիկացիոն ֆիլմերի խորհրդային ռեժիսոր։ ՌԽՖՍՀ վաստակավոր գործիչ (1965 թ.):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1905 թվականի հուլիսի 8-ին, Մոսկվայում։ Հայրը` Ալեքսեյ Իվանովիչ Ամալրիկը, եղել է «Ռուսաստան» ապահովագրական ընկերության տեսուչ, կոմերցիայի թեկնածու, Մոսկվայի պատվավոր քաղաքացի։ Մայրը Աննա Միխայլովնա Ամալրիկն է[3][4]։ Հորական կողմից նախապապը` Ժան Ամալրիկը, Մոսկվա է եկել 19-րդ դարի կեսերից Ավինյոնից և բացել է ժանյակի արտադրամաս, սակայն հարբեցողության պատճառով կնոջ, տան ու գործարանի հետ այրվել է հրդեհից։ Փրկվել է միայն չորսամյա որդին` Ժանը, ով Իվան Իվանովիչ Ամալրիկ անունով դաստիարակվել է Մոսկվայի ֆրանսիական գաղութում։ Նա որպես վարպետ աշխատել է գործարանում, ամուսնացել է առևտրական Սերգեյ Բելկինի աղջկա հետ[5]։ Այդ ամուսնությունից ծնվել է չորս երեխա, նրանցից էին հայտնի դիսիդենտ Անդրեյ Ամալրիկը և Լեոնիդի հայրը` Ալեքսեյը[6]։ Մանկության տարիներին Լեոնիդը տարվել է գիմնաստիկայով։ Կույր աղիքի անհաջող վիրահատությունից հետո նա ստիպված է եղել մի քանի ամիս անցկացնել անկողնում և ժամանակը կրճատելու համար սկսել է նկարել։ Դա շարունակել է նրան հետաքրքրել հետագա ամբողջ կյանքի ընթացքում[3]։ 1925 թվականին Ամալրիկն ընդունվել է Կինեմատոգրաֆի պետական տեխնիկում, որն ավարտել է 1928 թվականին, նկարիչ-դեկորատորի դիպլոմով։ 1926 թվականից աշխատել է «Մեժրաբպոմ-Ռուս» ստուդիայում որպես դեկորների օգնական[7]։ 1928 թվականին, ուսումն ավարտելուց հետ, սկսել է աշխատել «Գոսվոենկինո» կինոստուդիայում որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, որտեղ աշխատել է Յուրի Մերկուլովի հետ[8]։ 1930-ականների սկզբին Ամալրիկը տեղափոխվում է «Մեժրաբպոմֆիլմ» կինոստուդիա։ «Բլեք ընդ ուայթ» («Սև ու սպիտակ») (1932 թ.) մուլտֆիլմում առաջին անգամ նրա անունը լուսագրերում հիշատակվել է որպես ռեժիսոր և նկարիչ։ 1930-ականների դարձել է Մոսկվայի ամենահայտնի մուլտիպլիկատորը[9]։ 1936 թվականին տեղափոխվել է նոր ձևավորվող Սոյուզմուլտֆիլմ կինոստուդիա։ Նա աշխատել է քաղաքական սատիրայի ժանրով, այնուհետև Վլադիմիր Պոլկովնիկովի հետ հետաքրրքություն է ցուցաբերել ժամանակակից հեքիաթների հանդեպ։ 1939 թվականին թողարկվում է առաջին հաջողված գունավոր մուլտֆիլմերից մեկը` «Լիմպոպոն»[7]։ Չնայած «Սոյուզմուլտֆիլմի» մի մասի` Սամարղանդ տարհանվելուն, Ամալրիկը մնում է Մոսկվայում, որտեղ դառնում է «Կինո-կրկես» (1942 թ.) սատիրիկ մուլտիպլիկացիոն պաստառի նկարահանման նախաձեռնողներից մեկը։ 1953 թվականին «Կախարդական խանութը» մուլտֆիլմի թողարկումից հետո Ամալրիկն ու Պոլկովնիկովն սկսում են առանձին աշխատել։

Ամալրիկի առաջին ինքնուրույն աշխատանքը դարձել է «Նետը թռչում է դեպի հեքիաթը» մուլտֆիլմը (1954 թ.): Ամալրիկին համընդհանուր ճանաչում են բերում ըստ Սամուիլ Մարշակի պիեսի նկարահանած «Կատվի տունը» (1958 թ.) ֆիլմ-օպերան, Հանս Քրիստիան Անդերսենի «Ջրահարսը» հեքիաթի էկրանավորումը, Ըստ Միլոշ Մացոուրեկի հեքիաթի նկարահանած «Պատվաստումներից վախեցող գետաձիու մասին» մուլտֆիլմը։ Իր ստեղծագործություններում Ամալրիկը մի քանի անգամ դիմել է սատիրայի ժանրին։ Հատկանշական է, որ Ամալրիկի բոլոր մուլտֆիլմերի երաժշտությունը գրել է Նիկիտա Բոգոսլովսկին։ «Վերնատնակ» (ռուս.՝ Терем-теремок) մուլտֆիլմի ստեղծումից հետո Ամալրիկը դադարեցրել է իր գործունեությունը կինոարվեստում։ Լեոնիդ Ամալրիկի կինը` նկարչուհի Նադեժդա Միխայլովնա Պրիվալովան, ամուսնու հետ աշխատել է նրա մի շարք մուլտֆիլմերում։ Թաղված է Մոսկվայի Պյատնիցկոյե գերեզմանատանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սև վզիկ».
    • 1949 թ. - 4-րդ մանկապատանեկան ֆիլմերի փառատոն (Մարիանսկե Լազնե), Լավագույն անիմացիոն ֆիլմ երեխաների համար
    • 1952 թ. - «Մարմարե ծաղկաման» մրցանակ, Բոմբեյի միջազգային կինոփառատոն
  • «Կկուն ու սարյակը» - 1950 թ. - Կարլովի Վարիի 4-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ
  • «Կախարդական խանութը» - 1953 թ. - Վենետիկի 5-րդ միջազգային մանկապատանեկան կինոփառատոնի դիպլոմ
  • «Ձնեմարդ փոստատարը (ամանորյա հեքիաթ)» - 1956 թ. -Էդինբուրգի 10-րդ մանկապատանեկան կինոփառատոնի դիպլոմ
  • «Նավակ» - 1957 թ. - Լոնդոնի առաջին բրիտանական կինոփառատոնի դիպլոմ
  • «Կատվի տուն» - 1958 թ. -Վենետիկի 10-րդ մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի առաջին մրցանակ
  • «Պատվաստումներից վախեցող գետաձիու մասին» - 1967 թ. - Թեհրանի 2-րդ միջազգային մանկական ֆիլմերի փառատոնի մրցանակ

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրող ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1938 թ.- Քաղաքական սատիրայի համար № 1
  • 1942 թ.- Կինոկրկես
  • 1946 թ.- Սիրամարգի պոչ

Նկարիչ բեմադրիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1935 թ.- Անփույթ վարսավիրը
  • 1937 թ.- Աղմկոտ լող
  • 1939 թ.- Լիմպոպո
  • 1941 թ.- Բարմալեյ
  • 1944 թ.- Սինդբադ ծովագնացը

Նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1931 թ.- Փողոցի լայնությամբ
  • 1942 թ.- Կինոկրկեր

Նկարիչ-մուլտիպլիկատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1928 թ.- Բրատիշկինի արկածները
  • 1938 թ.- Աշխատասեր աքաղաղն անհոգ մկները
  • 1938 թ.- Ինչո՞ւ է ռնգեղջյուրի մաշկը ծալքերով
  • 1938 թ.- Հեքիաթ Եմելի մասին

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 С. 63-64.
  • КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с. 19—20.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Амальрик Леонид Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 Ирина Марголина, Эдуард Назаров (2012)։ «Корифеи российской анимации. Фильм 5. Леонид Амальрик»։ Студия М.И.Р. 
  4. Алексей Богатов։ «Алексей Иванович Амальрик»։ GeneWeb: Генеaлогическая база данных 
  5. Л. А. Цургозен։ «Белкины. В память о давно минувшем»։ Энциклопедия российского купечества 
  6. Амальрик А. А. Нежеланное путешествие в Сибирь. — New York: Harcourt Brace Jovanovich, 1970. — С. 200—201. — 294 с. — ISBN 0-15-145503-1
  7. 7,0 7,1 Сергей Капков. Леонид Амальрик // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  8. Ирина Марголина, Эдуард Назаров. «Анимация от А до Я», выпуски 5, 23. REN-TV, 1997 год.
  9. Музей Кино. 100-летия года: художник-мультипликатор и режиссёр Леонид Амальрик(չաշխատող հղում)