Jump to content

Գալինա Իվանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալինա Իվանովա
Ծնվել էմարտի 19, 1928(1928-03-19) կամ մայիսի 19, 1928(1928-05-19)[1]
ԾննդավայրՔիշնև, Ռումինիայի թագավորություն
Մահացել է2007[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի

Գալինա Իվանովա (ռուս.՝ Гали́на Андре́евна Ивано́ва, մարտի 19, 1928(1928-03-19) կամ մայիսի 19, 1928(1928-05-19)[1], Քիշնև, Ռումինիայի թագավորություն - 2007[1]), խորհրդային դերասանուհի, հնչյունավորման դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Քիշնևում։ 1948 թվականին ավարտել է Կենտրոնական մանկական թատրոնին կից ստուդիան։ 22 տարեկանում սկսել է կինոկարիերան` հնչյունավորելով «Կուժ ու շվի» մուլտֆիլմը։

Կանոնավոր կերպով մասնակցել է հայտնի մանկական «Դե գուշակիր» ռադիոհաղորդմանը (հեղինակ` Սերգեյ Բոգոմազով), որտեղ կատարում էր Գալյա անունով աղջկա դերը[2]։

1945-1982 թվականներից եղել է Կենտրոնական մանկական թատրոնի դերասանուհի։ Իր արվեստը ցուցադրել է արտասահմանում` Միջազգային մանկական և պատանեկական թատրոնների փառատոնի օրերին, որն անց է կացվել 1966 թվականի փետրվարին Բեռլինում[3]։

Նշանավոր է նաև Հրեղեն քուռկիկի դերն ըստ Պյոտր Երշովի համանուն հեքիաթի ներկայացման մեջ. «Գալինա Իվանովան այնքան հանճարեղ կերպով և բնահատուկ է խաղացել Հրեղեն քուռկիկի համանուն հեքիաթը, որ նշանավոր ֆրանսիացի դերասան Դանիել Սորանոն (Փարիզի ազգային ժողովրդական թատրոն) վազել է կուլիսների հետև, գրկել նրան, ինչպես երեխային, ինչը դժվար չէր, և իր հետ Փարիզ է տարել Հրեղեն քուռկիկի վրնջյունի մագնիտոֆոնային ձայնագրությունը։ Այդպիսին է եղել արվեստի ռուսական տրավեստիի հանդեպ ազդեցության ուժը»[4]։

Գալինա Իվանովան հնչյունավորել է ամբողջ շարքի երաժշտական հեքիաթների կերպարները (դիսկոներկայացում երեխաների համար), թողարկելով «Մեղեդի» ֆիրմայով։ Մասնավորապես, նա խաղացել է «Ալիսը Հրաշքների աշխարհում» հեքիաթի գլխավոր դերը (1976 թվական), որի ռեժիսորը` Օլեգ Գերասիմովը, բեմադրել է Վլադիմիր Վիսոցկու երաժշտության վրա։ Ի դեպ, Ալիսի երգերը գրվել է Վիսոցկու կողմից, երգել է Կլարա Ռումյանովան։ Սկավառակն այնպիսի հայտնիություն է ձեռք բերել, որ այն գրեթե ամեն տարի վերաթողարկվել է[5]։ Այլ դերերից են. Արքայադուստրը «Ձյունե թագուհու մեջ», Մայքլ Բենքսը «Մերի Փոփինսի մեջ» (1968 թվական, բեմադրությունն ըատ Բորիս Զախոդերի), Սմիչոկը «Միակցման արկածներում» (1972 թվական, Իննա Կաշեժևայի հեքիաթը), տարբեր դերեր «Փղիկի արկածները», «Զբոսաշրջիկ փղիկը», «Փղիկի ծննդյան օրը» հեքիաթների շարքում (1968-1980 թվականներ, հեղինակ` Դավիթ Սամոյլով)։

Մահացել է 2007 թվականին` 78 տարեկան հասակում։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1985 թվական ֆ Ափերը մառախուղի մեջ Берега в туманеդրվագ
1978 թվական ֆ Իմ քնքուշ և նուրբ գազան Мой ласковый и нежный зверьդրվագ
1973 թվական ֆ Պուշկինյան հեքիաթներ Пушкинские сказкиկատակերգիչ
1972 թվական ֆ Սվեաբորգ Свеаборгդրվագ
1972 թվական ֆ Ամենավերջին օրը Самый последний деньդրվագ
1972 թվական ֆ Անսպասելի հյուրը Нежданный гостьդրվագ

Մուլտֆիլմերի հնչյունավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1987 թվական ֆ Կախարդական զանգակները Волшебные колокольчикиԿատյա
1984 թվական ֆ Դիմավորեք տատիկին Встречайте бабушкуԹոռնիկ
1984 թվական ֆ Գիշերային ծաղիկը Ночной цветокՃուտիկ
1984 թվական ֆ Ո՞վ է ուժեղ Кто сильней?Աշակերտուհի
1983 թվական ֆ Խածկտիկը СнегирьՄայրիկ
1982 թվական ֆ Հեծանվի նվաճումը Укрощение велосипедаՏղա
1982 թվական ֆ Իմ ընկեր հովանոցը Мой друг зонтикՍկյուռիկ
1982 թվական ֆ Ո՞վ կգա Նոր Տարուն Кто придет на Новый год?Թրթուր
1980 թվական ֆ Հարցը լուծված է Всё дело в шляпеֆրյոկեն Սնորք
1979 թվական ֆ Մարզիչ Վովկան Вовка-тренерՏղա
1979 թվական ֆ Օգնևուշկա-պոսկակուշկա Огневушка-поскакушкаՕգնևուշկա-պոսկակուշկա
1978 թվական ֆ Հեքիաթ կորցրած ժամանակի մասին Сказка о потерянном времениՎասիլի Պորֆիրևիչի կողմից կախարդված տղան
1978 թվական ֆ Ռոբինզոն Կուզյա Робинзон КузяԱռաջին տղա
1977 թվական ֆ Չեմպիոնը անտառում Чемпион в лесуկերպարի անունը նշված չէ
1976 թվական ֆ Չուրիդիլո ЧуридилоԷրիկի աղջիկը
1975 թվական ֆ Արագավազ Մուքը Мук-скороход(Փոքրիկ Մուքը
1974 թվական ֆ Առավոտյան երաժշտություն Утренняя музыкаԾղրիդը
1974 թվական ֆ Բանջարաբույծ ավանակը Ослик-огородникՇնիկը
1974 թվական ֆ Բարև ձեզ, Աղվես հորաքույր Здравствуйте, тётя ЛисаՃուտիկը
1974 թվական ֆ Բիմը, Բամը, Բոմը և գայլը Бим, Бам, Бом и волкԽոճկորը
1973 թվական ֆ Առաջին հանդիպումներ Первые встречиԽոհեմ Ճուտիկը
1964 թվական ֆ Չթե փողոցը Ситцевая улицаաղջիկ
1960 թվական ֆ Վինտիկ և Շպունտիկ` ուրախ վարպետներ Винтик и Шпунтик — весёлые мастераՇպունտիկը

{{Ֆիլմում|1959 թվական|[[Սաթե ամրոցը|Янтарный замок|ձկնիկը}}

1959 թվական ֆ Ամանորյա ճանապարհորդություն Новогоднее путешествиеՏղա Կոլյան
1957 թվական ֆ Վերլիոկա ВерлиокаԿաղինը
1956 թվական ֆ Նավակը Корабликկերպարի անունը նշված չէ
1953 թվական ֆ Անհնազանդ կատվիկը Непослушный котёнокկերպարի անունը նշված չէ
1950 թվական ֆ Կուժ ու շվի Дудочка и кувшинчикաղջիկ Ժենյան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Internet Movie Database — 1990.
  2. «Вартанова В. «Угадай-ка», «Угадай-ка» — интересная игра!». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.
  3. А. Н. Гозенпуд "Центральный детский театр 1936-1961". Глава 6. Часть 17
  4. Райкина М. Бабушка-малыш / Московский комсомолец от 14 апреля 2004
  5. «Артем Липатов. Приподнимем занавес за краешек (для Звуки.ру)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]