Դիմավորեք տատիկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիմավորեք տատիկին
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՌասա Ստրաուտմանե
ՍցենարիստԱլեքսանդր Կուրլյանդսկի
ՀնչյունավորումԱրտյոմ Կարապետյան, Գալինա Իվանովա, Ռաիսա Մուխամետշինա և Տատյանա Պելտցեր
ԵրաժշտությունԱլեքսանդր Ռասկատով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԷկրան
Տևողություն544 վայրկյան
Թվական1984

Դիմավորեք տատիկին (ռուս.՝ Встречайте бабушку), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ[1], որը նկարահանվել է ռեժիսոր Ռասա Ստրաուտմանեի կողմից, 1984 թվականին, Էկրան ստեղծագործական միության ստուդիայում[2]։ Մուլտֆիլմը հեռուստատեսությամբ հեռարձակվել է 1984-ից 1991 թվականներին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը պատմում է սովորական ընտանիքի մասին, որտեղ մայրիկը միշտ խոսում է հեռախոսով, հայրիկը հեռուստացույց է դիտում, իսկ երեխան, որին ոչ ոք չի հետևում, թափթփում է խաղալիքները... Ամեն ինչ փոխվում է տատիկի գալով։ Ընտանիքում նրան սառն են դիմավորում։ Նրա գալով ուրախանում է միայն թոռնիկը։ Սակայն տանն ասես հրաշքով ամեն ինչ կարգավորվում է, իրերը դրված էին իրենց տեղերում, խոհանոցում ամանները լվացված են, և ի՜նչ համեղ ուտեստներ և թխվածքներ է պատրաստում տատիկը։ Ծնողներն արդեն ավելի քիչ են վիճում, որդին խնամված է և ուրախ։ Բայց տատին ինչպես հանկարծակի հայտնվել էր, նույնկերպ էլ անհետանում է։ Հիմա նրա գալստյանն անհամբեր սպասում են, և անգամ հայրը հույս ունի, որ զոքանչն ավելի երկար կմնա իրենց հետ։

Создатели[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ` Ալեքսանդր Կուրլյանդսկի
  • Ռեժիսոր` Ռասա Ստրաուտմանե
  • Բեմադրող նկարիչ` Ա. Լյարսկի
  • Օպերատոր` Լև Ռեվտով
  • Կոմպոզիտոր` Ալեքսանդր Ռասկատով
  • Հնչունային օպերատոր` Օլեգ Սոլոմոնով
  • Տիկնիկները և դեկորները պատրաստել են` Գենադի Բոգաչև, Վալերի Պետրով, Յուրի Օդինցով, Մարգարիտա Բոգատսկայա, Գալինա Կրուգլովա, Նադեժդա Լյարսկայա, Անատոլի Կուզնեցով, Ելենա Պոկրովսկայա, Նինա Պանտելեևա
  • Մոնտաժող` Լյուդմիլա Կոպտևա
  • Խմբագիր` Վ. Մեդվեդովսկայա
  • Տնօրեն` Ե. Բոբրովսկայա
  • Դերերը հնչունավորել են`
    • Արտյոմ Կարապետյան` հայր
    • Գալինա Իվանովա` թոռնիկ
    • Ռաիսա Մուխամետշինա` մայր
    • Տատյանա Պելտցեր` տատիկ

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1990-ական թվականների կեսերը մուլտֆիլմը թողարկվել է VHS ձևաչափով։ 1996 թվականին մուլտֆիլմը VHS ձևաչափով թողարկվել է մուլֆիլմերի «Գանձարան» ժողովածուում (տեսաերիզում ընդգրկված են եղել հետևյալ մուլտֆիլմերը. «Ագահ հարուստը», «Ինչպես կարոտը հաղթահարեցին», «Չարաճճին», «Ոսկե խոսքեր», «Թնդանոթից դեպի լուսին և այդպես շարունակ, առանց դադարի», «Ինչպես Իվանը փրկեց թագավորի աղջկան», «Ինչպես ծերուկը կով վաճառեց», «Գանձ» և «Ինչու կատվիկին կատու կոչեցին»)։

2000-ական թվականներին մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է մուլտֆիլմերի ժողովածուներում.

  • «Դիմավորեք տատիկին», «Հյուր հեքիաթին» սերիա, տեսաերիզի վրա ընդգրված են եղել հետևյալ մուլտֆիլմները.

«Լսող աշակերտ» (1991), «Ազնիվ խոսք» (1978), «Դիմավորեք տատիկին»(1984), «Հեծանիվի զարդարանքը»(1982), «Երաժշտության դաս(1986), «Ֆիլիպոկ»(1982), «Եթե ես իմ հայրիկը լինեի» (1987, 1988), «Մեծ գաղտնիք փոքր խմբի համար»(1979)։

«13 պատմություն», տեսաերիզի վրա ընդգրված են եղել հետևյալ մուլտֆիլմները. «Սատանի ճուտ № 13» (1982), «Փափուկ պոչիկով սատանիկը» (1985), «Չեմուչումիկ» (1986), «Մեկ կովբոյ, երկու կովբոյ» (1981), «Դիմավորեք տատիկին» (1984), «Ինչո՞ւ փղերը» (1980), «Լաթիկն ու ամպիկը» (1977) և այլն։ (Աղբյուր` Аниматор.ру)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]