Ռոբինզոն Կուզյա
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Անատոլի Ռեզնիկով |
Սցենարիստ | Ալեքսանդր Անտոկոլսկի |
Հնչյունավորում | Էրաստ Գարին, Գեորգի Մենգլետ, Սպարտակ Միշուլին, Նատալյա Գոլուբենցևա, Գեորգի Վիցին և Վալենտին Նիկուլին |
Երաժշտություն | Բորիս Սավելև |
Օպերատոր | Էրնստ Ալեքսանդրի Գաման |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Էկրան |
Թվական | 1978 |
Ռոբինզոն Կուզյա (ռուս.՝ Робинзон Кузя), խորհրդային անիմացիոն ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Անատոլի Ռեզնիկովը 1978 թվականին։ Մուլտֆիլմը նկարահանվել է Ալեքսանդր Անտոկոլսկու սցենարով, որը Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» հայտնի վեպի ծաղրանմանակումն է։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտֆիլմի գլխավոր հերոսը պիոներ Կուզյան է, որը շատ ծույլ է և չի ուզում աշխատել։ Ընկերները հաճախ են գալիս նրա մոտ՝ օգնություն խնդրելու կամ պարզապես խաղալու կանչելու։ Բայց Կուզյան միշտ մերժում է նրանց։ Նրա սիրած զբաղմունքը Ռոբինզոն Կրուզոյի մասին գիրք կարդալն է։ Նա երազում է գլխավոր հերոսի նման հայտնվել անմարդաբնակ կղզում։ Մի օր նրա ցանկությունը կատարվում է, և Կուզյան հայտնվում է անմարդաբնակ կղզում։ Այնտեղի միակ բնակիչները չորս կատուներն են ու մի թութակ։ Հանգամանքների երջանիկ բերումով պիոները փրկում է թութակին կատուների ձեռքից, և նա, ի երախտագիտություն, պատրաստ էր օգնել Կուզյային խորհուրդներով։ Առաջին փորձությունը սպասվող անձրևն էր։ Կուզիան որոշում է, որ տուն կառուցելը շատ հեշտ է, և արագ կառուցում է մի բան, որը տան նման չէր։ Երկրորդ փորձությունը քաղցն էր, սակայն նրան բացի բանանից և կոկոսի կաթից որևէ այլ սնունդ գտնել չի հաջողվում։ Բայց շուտով նրան սպասվում էր երրորդ փորձությունը։ Չար կատուները նենգ պլաններ են մշակում թութակին և Ռոբինզոնին բռնելու համար։
Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռեժիսոր` Անատոլի Ռեզնիկով
- Սցենարի հեղինակ` Ալեքսանդր Անտոկոլսկի
- Բեմադրող նկարիչ` Գենադի Սմոլյանով
- Օպերատոր` Էռնստ Գաման
- Կոմպոզիտոր` Բորիս Սավելի
- Հնչյունային օպերատոր` Վիտալի Ազարովսկի
- Ֆիլմի վրա աշխատել են` Յու. Բելով, Վ. Թոքմատով, Օ. Անաշկինա, Վ. Չուրիկ, Ի. Մեդնիկ, Ա. Լևչիկ, Ա. Կոլկով, Ի. Դեգտարևա, Լ. Ռյաբչևսկայա, Է. Հոդինա, Ն. Դրուժինինա, Ն. Օրանսկյա, Լ. Վարանցովա, Գ. Դրոբինինա
Դերերը կրկնօրինակել են[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պետյա Դեգտյարյով` Կուզյա
- Գալինա Իվանովա` 1-ին տղա
- Բրոնիսլավա Զախարովա` 2-րդ տղա
- Էրաստ Գարին` թութակ
- Ջորջ Մենգլետ՝ առաջնորդ կատու
- Սպարտակ Միշուլին՝ երկու սև ու սպիտակ կատու
- Գեորգի Վիցին՝ սև-սպիտակ կատու
- Վալենտին Նիկուլին` Ռոբինզոն Կրուզո
- Նատալյա Գոլուբենցևա՝ երեք պիոներ
Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կուզյան թութակին իր կացարանի իրավիճակը ցույց տալիս ասում է. «Սա սեղան է, սրա մոտ ուտում ենք։ Սա աթոռ է, սրա վրա նստում ենք»։ Այս արտահայտությունը մեջբերում է Սամուիլ Մարշակի «Կատվի տունը» մուլտֆիլմից։
- Նման սյուժեով է նկարահանված նաև «Նոր Գուլիվեր» (1935) ֆիլմ, որտեղ Պետյա անունով տղան քնում է Գուլիվերի ճանապարհորդությունները գիրքը կարդալիս և հերոսի փոխարեն հայտնվում է Լիլիպուտների երկրում։
Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է մուլտֆիլմների «Ծղոտե ցլիկ»[1], «Ռոբինզոն Կուզյա» (թողարկում 2)[2] հավաքածուներում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ռոբինզոն Կուզյա» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Էկրան» ստեղծագործական միավորում Արխիվացված 2013-09-30 Wayback Machine
|