Ձյունե թագուհին (Եվգենի Շվարց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձյունե թագուհին
Տեսակստեղծագործություն
ՀեղինակԵվգենի Շվարց
Գրվել է1938

Ձյունե թագուհին (ռուս.՝ Снежная королева), հեքիաթ-պիես չորս գործողությամբ, որը գրվել է 1938 թվականին Եվգենի Շվարցի կողմից, Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի մոտիվներով։

Գործող անձիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հեքիաթասաց-քսանհինգ տարեկան երիտասարդ, իր պարտքն է համարում օգնել բոլոր նրանց, ովքեր դժվարության մեջ են
  • Կեյ-տղա, որին առևանգել էր Սառցե Թագուհին, տատիկի որդեգրված թոռնիկը
  • Հերդա-աղջիկ, որ գնացել էր Կեյին փնտրելու
  • Տատիկ
  • Խորհրդական-Սև սերթուկով և սառը ձեռքերով մարդ
  • Ձյունե թագուհի-ամբողջությամբ սպիտակ հագնված կին, որ ապրում է հյուսիսում
  • Կառլ ագռավ
  • Կլառա ագռավ
  • Արքայազն Կլաուս-արքայազն դարձած նախկին հովիվ
  • Արքայադուստր Էլզա
  • Էրիկ արքա Քսանիններորդ
  • Ատամանշա-ակնոցով և լայն գլխարկով ծեր կին
  • Առաջին ավազակ
  • Փոքրիկ ավազակ-գեղեցկադեմ սևահեր աղջիկ
  • Հյուսիսային եղնիկ
  • Թիկնապահներ, թագավորի սպասավորներ, ավազակներ

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ տան մեջ, որտեղ ապրում էին Կեյը, Հերդան և տատիկը, հայտնվում է Խորհրդականը։ Հետաքրքրվելով ձմռանը պատշգամբում ծաղկած վարդագույն թփով` նա տատիկին առաջարկում է նախ 10, այնուհետև` 100 թալեր։ Վերջինս չի համաձայնվում։ Վեճ է ծագում, և Խորհրդականը խոստանում է բողոքել Ձյունե թագուհուն չզիջող ընտանիքի մասին։

Շուտով տան անդամների մոտ է գալիս ինքը` Ձյունե թագուհին։ Նա հաղորդում է, որ ցականում է իր հետ տանել Կեյին. վերջինս նրա համար որդու փոխարեն կլինի։ Տատիկը բացատրում է, որ տղային որդեգրել է նրա ծնողների մահից հետո։ Նա մեծացել է իր ձեռքերում, և ինքը նրանից բաժանվել չի կարող։ Կեյը նույնպես հուսահատված բողոքում է տանից հեռանալու դեմ։ Հրաժեշտ տալով` թագուհին համբուրում է նրան։ Նրա հեռանալուց հետո Կեյի տրամադրությունը միանգամից փոխվում է. վարդերը նրան թվում են տձև, Հերդան` տգեղ, տատիկը` ծիծաղելի։ Հեքիաթասացը, որ ամբողջ ժամանակ այստեղ էր, բացատրում է, որ այն մարդու սիրտը, ում համբուրում է Ձյունե թագուհին, վերածվում է սառույցի կտորի։

Երկրորդ գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ ձմեռ տատիկը և Հերդան սպասում էին Կեյին։ Գարնանը գլխավոր հերոսուհին գնում է նրան փնտրելու։ Ճանապարհին նրան հանդիպում են Կառլ և Կլառա ագռավները, որոնք հավատացնում են, որ Կեյն արքայազն է դարձել և ապրում է թագավորական դղյակում։ Նրանք սխալվել էին. իրականում արքայազնի անունը Կլաուս էր։ Նա և արքայադուստր Էլզան խղճում են Հերդային և առաջարկում են նրան մուշտակ, գլխարկ, ձեռնամուշտակ և ոսկե կառք։ Չնայած Խորհրդականի հնարքներին, որը փորձում էր արքայի օգնությամբ աղջկան փակել խավար զնդանում, նրան հաջողվում է լքել պալատն ու շարունակել իր ճանապարհը։

Երրորդ գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերդայի ճանապարհն անցնում էր ամրոցի կողքով, որտեղ ապրում էին ավազակները` Ատամանի գլխավորությամբ։ Հենց նրա մոտ է գալիս Խորհրդատուն, որպեսզի ցույց տա «հիանալի որսը»` աղջկան, որը ոսկե կառքով գնում էր առանց թիկնապահի։ Ավազակները կանգնեցնում են Հերդային, սակայն չեն հասցնում նրան հանձնել Խորհրդատուին. հայտնվում է Փոքրիկ ավազակը, որն ազատում է գերուհուն, քանի որ ցանկանում էր խաղալ նրա հետ։ Երբ Փոքրիկ ավազակն իմանում է Հերդայի և Կեյի պատմությունը, ապա դժվարությամբ, բայց ամեն դեպքում համաձայնում է բաց թողնել աղջկան։

Չորրորդ գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերդան գտնում է Կեյին Սառցե Թագուհու պալատում։ Նա գրեթե ուշադրություն չի դարձնում իր քույր կոչվածի հայտնվելուն։ Կեյը զբաղված է սառույցի վրա «հավերժություն» բառը գրելով։ Նրա անտարբերությունը և սառնությունը վշտացնում են Հերդային։ Գրկելով եղբորը, նա լաց է լինում, պատմում է, ինչ լավ էին նրանք ապրում փոքրիկ տանը և հիշեցնում է նրան տատիկի, ծիծեռնակների, Տրեզոր շան և հարևան կատվի մասին։ Հերդայի արցունքները հալեցնում են Կեյի սառցե սիրտը, և նա ամեն ինչ հիշում է։

Այդ ընթացքում մեկը մյուսի հետևից հյուրեր են գալիս տատիկի տուն. Փոքրիկ ավազակն ու Հեքիաթասացը, Կառլը և Կլառան, Կլաուսը և Էլզան։ Բոլորը նորությունների են սպասում։ Վերջապես դուռը բացվում է, և մուտքում հայտնվում են Հերդան և Կեյը։ Հեքիաթասացը նրանց ողջունում է` ասելով, որ յուրաքանչյուր թշնամի անզոր է, քանի դեռ մարդու սիրտը տաք է։

Գեղարվեստական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենի Շվարցի համար Անդերսենի սյուժեներին անդրադառնալը պատահական չէր։ Թատերագետ Սերգեյ Ցիմբալի կարծիքով, գրողը դանիացի հեքիաթասացին իր համար «կնքահայր» էր ընտրել[1]։

Անդերսենի կողմից հորինված պատմությունները վերապատմելով` Շվարցը երբեմն ոչ միայն փոխում էր նրանց կառուցվածքը, այլ փոխակերպում էր հերոսների բնավորությունները։ Այսպես, Անդերսոնի տարբերակում Հերդան չափազանց երիտասարդ է` ինքնուրույն որոշումներ կայացնելու համար. հուսահատության պահին անգամ պատրաստ է ընդունել, որ իր եղբայրը մահացել է և այլևս չի վերադառնա։ Շվարցի Հերդան այլ է. նա կամային, նպատակասլաց, վճռական աղջիկ է[2]։

Շվարցի Փոքրիկ ավազակի բնավորության մեջ զարմանալիորեն համատեղված են կարծրություն և կարեկցանք, անհեթեթություն և ներողամտություն[3]։ Խորհրդատուի բնավորությունը երևում է ոչ միայն արարքներում, այլ նաև` խոսքում. այն չոր է և անկյանք։ Սակայն հեքիաթասացը իրական ազնվաբարո է. նա հայտնվում է ամեն անգամ, երբ Հերդային հարկավոր է լինում նրա օգնությունը[4]։

«Երեխաների կյանքում իր կրքոտ և տղամարդկային մասնակցությամբ հեքիաթասացը իրավունք է նվաճել ասել նուրբ, սակայն կոշտ խոսքեր. «Ի՞նչ կարող են մեզ հետ անել մեր թշնամիները,քանի դեռ մեր սրտերը տաք են։ Ոչի՛նչ։»

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Цимбал С. Сказочник и правда // Шварц Е. Л. Сказки. — Л.: Советский писатель, 1972. — С. 18. — 656 с.
  2. Цимбал С. Сказочник и правда // Шварц Е. Л. Сказки. — Л.: Советский писатель, 1972. — С. 22. — 656 с.
  3. Цимбал С. Сказочник и правда // Шварц Е. Л. Сказки. — Л.: Советский писатель, 1972. — С. 23. — 656 с.
  4. Цимбал С. Сказочник и правда // Шварц Е. Л. Сказки. — Л.: Советский писатель, 1972. — С. 21. — 656 с.