Արագավազ Մուքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արագավազ Մուքը
ռուս.՝ Мук-скороход
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ և հեռուստաֆիլմ
ՌեժիսորՆաթան Լեռներ
ՍցենարիստԱլեքսանդր Տիմոֆեևսկի
ՀնչյունավորումԳալինա Իվանովա, Միխայիլ Կոզակով, Գեորգի Միլյար և Ռոլան Բիկով
ՊատմողՆաթան Լեռներ
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունԷկրան
Տևողություն17 րոպե
Թվական1975

«Արագավազ Մուքը» (ռուս.՝ Мук-скороход), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ[1], նկարահանվել է ըստ Վիլհելմ Հաուֆի «Փոքրիկ Մուքը» հեքիաթի մոտիվների (1825)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ Մուքը վտարվել էր տնից։ Սնունդ փնտրելիս` նա աշխատանք է ստանում մի տարեց արևելյան տիկնոջ տանը, որը կատուների սիրահար էր, բայց պարզվում է, որ նրա ընտրյալները չար էին և խառնաշփոթ են առաջացնում տանը, իսկ ծեր կինը մտածում է, որ Մուքն է մեղավոր և ցանկանում է ծեծել նրան։ Բայց վերջինս կարճատև մենամարտից հետո նա վերցնում է նրա կախարդկան կոշիկները, որոնք թույլ էին տալիս իրենց տիրոջը թռչել։

Թզուկը փադիշահի մոտ ծառայության է մտնում որպես արագավազ, բայց և այնտեղ նրան տհաճություններ էին սպասում նախանձ մարդկանց կողմից. փադիշահն իմանում է կախարդական կոշիկի մասին և դրանք խլում է Մուքից։ Վերջինս գտնում է երկու ծառ, որոնցից մեկի պտուղներից մեծանում էին քիթը և ականջները, իսկ մյուսի վրայի պտուղներից` փոքրանում։ Վրեժխնդիր լինելով փադիշահից` նա պոկում է առաջին ծառի պտուղները և դրանցով հյուրասիրում նրան, հետո վերցնում է իր կոշիկները և թռչում։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի և երգերի տեքստի հեղինակ` Ալեքսանդր Տիմոֆեևսկի
  • Ռեժիսոր` Նաթան Լերներ
  • Բեմադրող նկարիչ` Ռոզալիա Զելմա
  • Օպերատոր` Վլադիրմիր Միլովանով
  • Կոմպոզիտոր` Դավիդ Կրիվիցկի
  • Հնչյունային օպերատոր` Ց. Ռիսկինդ
  • Դերերը հնչյունավորել են`
    • Գալինա Իվանովա` Փոքրիկ Մուք
    • Միխայիլ Կոզակով` փադիշահ
    • Գեորգի Միլլյար` տիկին
    • Ռոլան Բիկով` սպորտային մեկնաբան
    • Նաթան Լերներ` կարդում է ներածական խոսքն ու մուլտֆիլմի անվանումը (լուսագրերում նշված չէ)
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ`
  • Վալերիա Կոնովալովա

Երգեր մուլտֆիլմից[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմում հնչում է մի քանի երգ, որոնք մեծ համբավ են ստացել։

  • Փոքրիկ Մուքի առաջին երգը
  • Կատուների սիրահար ծեր կնոջ երգը
  • Կատուների երգը
  • Փոքրիկ Մուքի երկրորդ երգը
  • Փադիշահի երգը

Տարբերություններ բնագրից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմը բանաստեղծական ոճով է, իսկ բնագիրը` արձակ։
  • Բացակայում են դաժան պալատականներով և կախարդական փայտիկներով տեսարանները
  • Բնագրում տիկինն ուներ մի քանի շներ
  • Բնագրում տիկինը ճաշի է հրավիրում նաև հարևանի կատուներին
  • Փոքրիկ Մուքը նախ բանտ է նստում, այնուհետև գնում է անտառ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]