Սվետլանա Սիչկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սվետլանա Սիչկար
Ծննդյան թիվ՝օգոստոսի 20, 1936(1936-08-20)
Ծննդավայր՝ԽՍՀՄ
Վախճանի թիվ՝դեկտեմբերի 30, 2012(2012-12-30) (76 տարեկան)
Վախճանի վայր՝Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան
Մասնագիտություն՝մուլտիպլիկատոր
IMDb։ID 1437518

Սվետլանա Պետրովնա Սիչկար (Կոլեսովա, Ժուտովսկայա) (ռուս.՝ Светлана Петровна Сичкарь (Колесова, Жутовская), օգոստոսի 20, 1936(1936-08-20), ԽՍՀՄ - դեկտեմբերի 30, 2012(2012-12-30), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս նկարիչ-մուլտիպլիկատոր[1]։ Մասնակցել է ավելի քան 80 մուլտֆիլմերի ստեղծմանը, այդ թվում՝ «Մայրիկ մամոնտիկի համար» (ռուս.՝ «Мама для мамонтёнка»), «Մյունխհաուզենի արկածները» (ռուս.՝ «Приключения Мюнхгаузена»), «Հիանալի Գոշան» (ռուս.՝ «Великолепный Гоша»), «Ֆունտիկ խոզուկի արկածները» (ռուս.՝ «Приключения поросёнка Фунтика»

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվետլանա Պետրովնա Սիչկարը (Կոլեսովա, Ժուտովսկայա) ծնվել է 1936 թվականի օգոստոսի 20-ին Մոսկվայում։ Մայրը՝ Նինա Ալեքսեևնան, եղել է ինժեներ «Знамя Революции» ավիացիոն գործարանում, հայրը՝ Պյոտր Իվանովիչ Կոլեսովը, եղել է պաշտպանական խոշոր գործարանի տնօրեն, ենթարկվել է բռնաճնշումների, հետմահու արդարացվել է։

1954 թվականին ընդունվել է Մոսկվայի Վ․ Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտ, որն ավարտել է 1959 թվականին։ Դրանից հետո երկու տարի սովորել է նկարիչ-մուլտիպլիկատորների դասընթացներում։ 1961 թվականից մինչև 1973 թվականն աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, տասնինը տարի՝ «Էկրան» ստեղծագործական միության «Մուլտհեռուստաֆիլմ» ստուդիայում։ Երկար ժամանակ դասավանդել է «Մուլտհեռուստաֆիլմ» ստուդիային առընթեր նկարիչ-մուլտիպլիկատորների դասընթացներում։ Դասավանդել է մուլտիպլիկացիա «Արգուս» կինոընկերությանն առընթեր № 333 լիցեյում։ Երկար տարիներ եղել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի անիմացիայի քոլեջի մանկավարժ։

Երկրորդ ամուսինը՝ Ալեքսանդր Սիչկարը, եղել է նկարիչ-մուլտիպլիկատոր, դուստրը՝ Ելենա Սիչկարը, նույնպես դարձել է նկարիչ-մուլտիպլիկատոր։

Սվետլանա Սիչկարը մահացել է 2012 թվականի դեկտեմբերի 30-ին Մոսկվայում։ Թաղվել է Պերեպեչինսկի գերեզմանատանը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրող նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչ-մուլտիպլիկատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սվետլանա Սիչկարը Animator.ru կայքում

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 Статья «Сичкарь(Жутовская) Светлана Петровна» — с. 586-587.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]