Աշնանային նավակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշնանային նավակներ
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՅուրի Բուտիրին
ՍցենարիստՍերգեյ Կոզլով
ՀնչյունավորումԿլարա Ռումյանովա, Գեորգի Բուրկով, Վյաչեսլավ Նևիննի և Զինաիդա Նարիշկինա
ԵրաժշտությունՎիկտոր Կուպրևիչ
ՕպերատորԷրնստ Ալեքսանդրի Գաման
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԷկրան
Տևողություն506 վայրկյան
ՊրիկվելՁմեռային հեքիաթ (մուլտֆիլմ, 1981)
ՍիկվելԶարմանալի տակառը
Թվական1982

Աշնանային նավակներ (ռուս.՝ Осенние корабли), 1982 թվականին նկարահանված մուլտիպիլիկացիոն ֆիլմ[1]։ Նկարահանվել է ըստ Սերգեյ Կոզլովի հեքիաթի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոզնին երազում է ալիքների աղմուկով ու նավերով իր ծովի մասին։ Լճակում ջուր հավաքելով՝ Ոզնին ծովի մի կտոր է տանում իր տուն։ Արջուկը Ոզնուն առաջարկում է ոչ թե տանջվել, այլ ձմռանը քնել։ Բայց Ոզնին վախենում է ձմեռային մենությունից։ Նա հարցնում է սկյուռին, թե որտեղից կարելի է նավակ վերցնել։ Բայց վերջինս խորհուրդ է տալիս դատարկ բաներով չզբաղվել։ Ոզնին հանդիպում է Գայլին։ Շատախոս Գայլը ոզնու համար փայտից նավակ է կտրում։ Եվ ահա Ոզնին տանն ունի ծով և նավ՝ ալիքների վրա։ Խաղաղված` նա քնում է, և մեղմ ծովը շրջապատում է նրան բոլոր կողմերից։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր` Յուրի Բուտիրին
  • Սցենարի հեղինակ` Սերգեյ Կոզլով
  • Բեմադրող նկարիչ` Ա. Էլիզարով
  • Նկարիչներ` Ժաննա Կորյակինա, Սվետլանա Սիչկար, Գալինա Չերնիկովա, Անդրեյ Կոլկով, Իրինա Գունդիրևա, Նատալյա Կուդրյավցևա, Իգոր Սամոխին, Վադիմ Մեդժիբովսկի, Ալեքսանդր Բրեժնև, Նատալյա Բազելցևա
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Յուրի Բուտիրին, Ա. Էլիզարով
  • Օպերատոր` Էրնստ Գաման
  • Կոմպոզիտոր` Վիկտոր Կուպրևիչ
  • Հնչյունային օպերատոր` Վիտալի Ազարովսկի
  • Դերերը հնչյունավորել են`
    • Կլարա Ռումյանովա` ոզնի, հեղինակի տեքստ
    • Գեորգի Բուրկով` արջուկ
    • Վյաչեսլավ Նեվիննի` գայլ
    • Զինաիդա Նարիշկինա` սկյուռիկ, ագռավ
  • Մոնտաժող` Լյուբով Գեորգիևա
  • Խմբագիր` Ելենա Խոդինա
  • Տնօրեն` Լիդիա Վարենցովա

Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Մուլտֆիլմեր ոզնու և արջուկի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոզնու և Արջուկի մասին է մուլտֆիլմեր[2] ստեղծվել է ոչ միայն ռեժիսոր Յուրի Բուտիրինը, այլև նաև տարբեր ոճերի այլ ռեժիսորներ ևս։ Բայց բոլոր մուլտֆիլմերը նկարահանվել են ըստ Սերգեյ Կոզլովի հեքիաթների և նրա սցենարների։

Վերաթողարկում DVD ձևաչափով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը DVD ձևաչափով բազմիցս վերաթողարկվել է մուլտֆիլմերի հավաքածուներում։

  • «Բարև ձեզ», «Խոշոր պլան» ընկերություն, մուլտֆիլմերի հավաքածու
  • «Բարև ձեզ», մուլտֆիլմերի հավաքածու
  • «Սպիտակ գլուխներով ձիեր», «Տվիկ Լիրեկ», մուլտֆիլմերի հավաքածու
  • «Ամենափոքրիկների համար», մուլտֆիլմերի հավագածու
  • «Ամենասիրելի երգեր», մուլտֆիլմերի հավագածու
  • «Բարի գիշեր, երեխաներ. 2-րդ շաբաթ» (Աղբյուր` animator.ru)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Литература[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Козлов Сергей Григорьевич Трям! Здравствуйте!. — Самовар, 2011. — 104 с. — (Наши любимые мультфильмы). — ISBN 978-5-85066-136-6, 978-5-9781-0251-2, 978-5-9781-0546-9

Բովանդակություն` 26 հեքիաթ։ Նկարիչ` Տատյանա Աբալակինա։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]