Ձմեռային հեքիաթ (մուլտֆիլմ, 1981)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձմեռային հեքիաթ
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՅուրի Բուտիրին
ՍցենարիստՍերգեյ Կոզլով
ՀնչյունավորումԳեորգի Բուրկով, Կլարա Ռումյանովա և Գեորգի Վիցին
ԵրաժշտությունՎիկտոր Կուպրևիչ
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԷկրան
Տևողություն559 վայրկյան
ՊրիկվելՏրյամ: Բարև ձեզ
ՍիկվելԱշնանային նավակներ
Թվական1981

Ձմեռային հեքիաթ (ռուս.՝ Зимняя сказка), խորհրդային նկարված մուլտֆիլմ[1], որը նկարահանվել է ռեժիսոր Յուրի Բուտիրինի կողմից, «Սերգեյ Կոզլովի հեքիաթները» շարքից։ Մուլտֆիլմն այն մասին է, թե ինչպես էր ոզնին ամբողջ ձմեռ բուժում արջուկին այն բանից հետո, երբ նա չափից դուրս շատ ձյուն էր կերել։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալիս է ձմեռը։ Ողջ անտառը ծածկված էր ձյունով։ Արջուկը այնպես էր ուրախացել, որ վազում էր և ցատկում ձյունակույտերով։ «Գեղեցկությո՜ւն,-գոռում է նա։ Այս ամբողջը պետք է ուտել»։ Խածկտիկն ասում է նրան. «Դու ինչո՞ւ ես պառկել ձյան վրա։ Կմրսես»։ «Ոչ, ես կուտեի այս ամբողջը։ Ողջ այս գեղեցկությունը։ Ես կուտեմ և հետո կարող եմ մի որոշ ժամանակ քնել»- պատասխանում է արջուկը։ Եվ նա լողանում է ձյան մեջ, ուտում է ձյունը և հաշվում է ձյան փաթիլները։ Իսկ երբ մրսում է, այդ ժամանակ վերադառնում է տուն և մտնում է վերմակի տակ։ Արջուկը պառկած էր, և նրան թվում էր, թե ինքը դեռ պտտվում է ձյան փաթիլների հետ։ «Ես ձյան փաթիլն եմ», կրկնում էր նա։ Խածկտիկը թռչում է ոզնու մոտ և նրան ասում. «Քո ընկեր արջուկը ձյուն է կերել»։ Այդ ժամանակ ոզնին հավաքում է զամբյուղը և վազում է արջուկի մոտ։ Ողջ ձմեռ նա ջանասիրաբար խնամում է հիվանդին։ Երբ պատուհանից կախված սառույցների կաթիլները զրնգում են, արջուկը լավանում է և արթնանում է, բայց ոչինչ չի հիշում իր հիվանդության մասին։ Տուն գնալով` ոզնին տխուր ասում է. «Չի հիշում։ Իսկ ողջ ձմեռ ինքն իրեն ասում էր, թե ինքը ձյան փաթիլ է։ Իսկ ես այնպես էի վախենում, որ նա հալվելու է գարնանը»։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Յուրի Բուտիրին
Սցենարի հեղինակ Սերգեյ Կոզլով
Բեմադրող նկարիչ Ալեքսանդր Ելիզարով
Նկարիչներ Ժաննա Կորյակինա, Սվետլանա Սիչկար, Ալեքսանդր Բրեժնև, Տատյանա Վելիկորոդ, Օլգա Կիսելյովա, Նատալյա Դմիտրիևա
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Յուրի Բուտիրին, Ալեքսանդր Ելիզարով, Իգոր Սամոխին
Օպերատոր Իգոր Շկամարդա
Կոմպոզիտոր Վիկտոր Կուպրևիչ
Հնչյունային օպերատոր Վիտալի Ազարովսկի
Դերերը հնչյունավորել են Կլարա Ռումյանովա` Ոզնի,
Գեորգի Բուրկով` Արջուկ,
Գեորգի Վիցին` Խածկտիկ
Ռեժիսորի օգնական Գալինա Չերնիկովա
Մոնտաժող Լյուբով Գեորգիևա
Խմբագիր Ելենա Խոդինա
Տնօրեն Լիդիյա Վարենցովա
  • Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Մուլտֆիլմեր ոզնու և արջուկի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոզնու և արջուկի մասին մուլտֆիլմեր ստեղծել է ոչ միայն ռեժիսոր Յուրի Բուտիրինը, այլև ուրիշ ռեժիսորներ` տարբեր ոճերով.

Վերաթողարկում DVD և VHS ձևաչափերով[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ձմեռային հեքիաթը» ընդգրկվել է մուլտֆիլմերի VHS հավաքածուի մեջ։

1997 թվականին «Ձմեռային հեքիաթը» ընդգրկվել է «Վիդեո միություն» և «Դինար» ընկերությունների մուլտֆիլմերի հավաքածուի մեջ` հետևյալ մուլտֆիլմերի հետ` «Կախարդական քարայծը», «Սլաքավարը», «Ձմեռային հեքիաթ», «Հավատում ես, չես հավատում», «Գետնամորու անձրև», «Արժեքավոր բանդերոլը», «Պատմություն միավորի հետ», «Համարյա չհորինված պատմություն», «Միխալկովի առակները»։

Մուլտֆիլմը բազմիցս վերահրատարակվել է DVD ձևաչափով մուլտֆիլմերի հավաքածուներում.

  • «Տրյամ։ Բարև ձեզ» (Խոշոր պլան)
  • «Տրյամ։ Բարև ձեզ»
  • «Սպիտակաբաշ ձիերը» (Տվիկ-Լիրեկ)
  • «Ամենափոքրերի համար»
  • «Սիրելի երգերը»
  • «Բարի գիշերներ, փոքրիկներ։ Երկրորդ շաբաթ»։ (Աղբյուր` Аниматор.ру)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Козлов Сергей Григорьевич Зимняя сказка / Худ. О. Горохова. — СПб.: Азбука-классика, 2010. — 128 с. — (Добрые сказки). — ISBN 978-5-9985-1011-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]