Գետնամորու անձրև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Գետնամորու անձրև
Գետնամորու անձրև.jpg
Տեսակմուլտֆիլմ
Ժանրֆիլմ-հեքիաթ
ՌեժիսորԲորիս Տուզանովիչ
ՀնչյունավորումԼյուդմիլա Գնիլովա, Իգոր Յասուլովիչ և Տատյանա Բոժոկ
ԵրաժշտությունՍանդոր Կալոշ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԸնկերությունԷկրան
Տևողություն7,22 րոպե
Թվական1990

«Գետնամորու անձրև» (ռուս.՝ «Земляничный дождик»), կարճամետրաժ նկարված մուլտֆիլմ[1], որը ռեժիսոր Բորիս Տուզանովիչը նկարահանել է ըստ Իգոր Ֆարբարժևիչի «Փոքրիկ աղվեսիկի հեքիաթները» շարքի համանուն հեքիաթի[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իսկ անձրևն ամբողջ օրը գալիս էր ու գալիս, անդադար գալիս է», տխուր ասում է փոքրիկ աղվեսիկը։ «Սա տաք, սնկային անձրև է։ Դրանից հետո ամբողջ անտառը սնկերով լի կլինի», պատասխանում է հայրիկ աղվեսը։ «Իսկ գետնամորու անձրև գալի՞ս է», հարցնում է աղվեսիկը։ «Ես այսքա՜ն եմ սիրում գետնամորի»։ «Ամեն ինչ էլ լինում է», ասում է հայրիկ աղվեսը։ Աղվեսը վազում է իր ընկերների մոտ։ Ոզնին ասում է. «Սնկային անձրև. դա իմն է»։ Ագռավը շարունակում է. «Իսկ իմը պանրի անձրևն է։ Այ եթե պանրի անձրև գար»։ Մոտ է վազում նապաստակը. «Իսկ ինձ համար` գազարի անձրև։ Սակայն որտե՞ղ այդ կգտնես»։ Աղվեսիկն ասում է. «Գազարի ամպիկներից։ Հե՜յ, եթե ես կարողանայի թռչել, բոլորի համար թափ կտայի»։ Ագռավը տալիս է Աղվեսին իր թևերը, և նա թռչում է։ Հանկարծ ծառի կատարից նա լսում է մի ձայն. «Հե՜յ, արձակիր։ Ես հովիկն եմ»։ Աղվեսիկը ազատում է կապված քամուն, և նրանք ընկերանում են, իսկ քամին քշում-բերում է երեք ամպիկների և անձրև է առաջացնում. գետնամորու անձրև` աղվեսիկի համար, պանրի անձրև` ագռավի համար և գազարի անձրև` նապաստակի համար։ Իսկ ոզնին հավաքում է սնկեր։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Բորիս Տուզանովիչ
Սցենարի հեղինակ Իգոր Ֆարբարժևիչ
Բեմադրող նկարիչ Ելենա Կարավաևա
Նկարիչներ Ժաննա Կորյակինա, Նոննա Չուլկովա, Վ. Լոպուխովա, Ն. Դմիտրիևա, Ե. Դուլովա, Նատալյա Գրաչևա, Լ. Անդրեևա, Վ. Սամոտեյկին, Ելենա Սուդարիկովա, Մ. Սավելևա, Ա. Տրավինա, Մ. Սալովևա
Օգնականներ Ս. Պետեցկի, Ա. Անդրեև
Օպերատոր Իգոր Շկամարդա
Կոմպոզիտոր Շանդոր Կալլոշ
Հնչյունային ռեժիսոր Նելլի Կուդրինա
Դերերը հնչյունավորել են Լյուդմիլա Գնիլովա` Աղվեսիկ,
Եվգենի Գերչակով` Ագռավ,
Իգոր Յասուլովիչ` Հայրիկ աղվես,
Նատալյա Ռամաշենկո,,
Տատյանա Բոժոկ,
Ա. Կրյուկով
Ռեժիսորի օգնական Ս. Ալեքսաշինա
Խմբագիր Ալիսա Ֆեոդորիդի
Մոնտաժող Լյուդմիլա Ռուբան
Տնօրեն Լ. Վարենցովա
  • Հեղինակները ներկայացված ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ Աղվեսիկը մուլտիպլիկացիոն շարքի գլխավոր հերոսն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Фарбаржевич Игорь Земляничный дождик. Сказки Маленького Лисенка.. — СПб: Акварель, 2013. — 64 с. — (Истории на сон грядущий). — ISBN 978-5-4453-0126-4 .

(Содержание: 8 сказок о Лисёнке. Формат А4. Цветные иллюстрации)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]