Հեքիաթ ծեր արձագանքի մասին
| Տեսակ | մուլտֆիլմ |
|---|---|
| Ռեժիսոր | Բորիս Տուզանովիչ |
| Հնչյունավորում | Իգոր Յասուլովիչ և Լյուդմիլա Գնիլովա |
| Բեմադրող նկարիչ | Սերգեյ Տյունին |
| Երաժշտություն | Սանդոր Կալոշ |
| Երկիր | |
| Ընկերություն | Էկրան |
| Տևողություն | 379 s |
| Թվական | 1989 |
Հեքիաթ ծեր արձագանքի մասին, Բորիս Տուզանովիչի կարճամետրաժ մուլտֆիլմը, որը նկարահանվել է Իգոր Ֆարբերժևիչի «Հեքիաթներ փոքրիկ Աղվեսի մասին» շարքի «Ծեր արձագանքը» հեքիաթի հիման վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքրիկ Աղվեսն անտառում զբոսնելիս հանդիպում է արձագանքին և ծանոթանում նրա հետ և տուն վերադառնալուց հետո այդ ամենի մասին պատմում իր հայրիկին։ Պարզվում է, որ երբ հայր Աղվեսը փոքր էր, նա նույնպես խաղացել էր այդ արձագանքի հետ։ Հայր Աղվեսը սպասում է մինչև երեկո և գնում անտառ, որ հանդիպի նրան և վերհիշի իր մանկությունը։ Արձագանքը հիշում է հին ընկերոջը, և նրանք խաղում են այնպես, ինչպես շատ տարիներ առաջ։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| ռեժիսոր | Բորիս Տուզանովիչ |
| սցենարիստ | Իգոր Ֆարբարժևիչ |
| բեմադրող նկարիչ | Ելենա Կարավաևա, Սերգեյ Տյունին |
| նկարիչ | Ն. Դմիտրիևա |
| մուլտիպլիկատոր | Ի. Սամոխին |
| օպերատոր | Եվգենի Տուրևիչ |
| կոմպոզիտոր | Շանդոր Կալոշ |
| հնչյունային ռեժիսոր | Նելլի Կուդրինա |
| դերերը կրկնօրինակողներ | Իգոր Յասուլովիչ — Հայր Աղվեսը, Լյուդմիլյա Գնիլովա — Աղվեսի ձագը, |
| ֆիլմի վրա աշխատել են | Ալեքսանդր Պոժարով, Ս. Պետեցկի, |
| խմբագիր | Ալիսա Ֆեոդորիդի |
| տնօրեն | Լ. Զայրուտա |
Վրիպակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տան պատուհանից Աղվեսը և իր ձագը տեսնում են մարող լուսինը, բայց երբ հայրը և ձագուկը գնում են մարգագետին, երկնքում երևում է աճող լուսինը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Фарбаржевич Игорь Сказки Маленького Лисенка. — СПб: Акварель, 2012. — 176 с. — (Читают все). — ISBN 978-5-905799-61-7
(Содержание: 20 сказок о Лисёнке. Цветные иллюстрации)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Творческое объединение «ЭКРАН» Արխիվացված 2016-02-01 Wayback Machine
- Энциклопедия отечественной мультипликации (автор Сергей Капков, «Алгоритм», 2006)
- «Сказка о старом эхо»