Մուլտֆիլմը պատմում է փոքրիկ մամոնտի ճակատագրի մասին, որը պատահականության բերումով խուսափել է ոչնչացումից (սառել է հավերժական սառցույթում, ապա կենդանացել) և հիմա փնտրում է մորը։ Փոքրիկ մամոնտը ծանոթանում է սպիտակ արջի ու ծովափղի հետ։ Ծեր իմաստուն ծովափիղը մամոնտին պատմում է, որ հեռու հարավում կա հսկայական մայրցամաք, որտեղ ապրում են նրան նման կենդանիներ, միայն դրանք բուրդ չունեն։ Մամոնտը սառցակտորի վրա մեկնում է հեռավոր ճամփորդության՝ անցնելով հսկա օվկիանոսը, որպեսզի գտնի մորը։ Նա հասնում է Աֆրիկա, որտեղ հանդիպում է կապկին ու մայր գետաձիուն և գտնում մորը՝ մայր փղին։ Այժմ նա արդեն միայնակ չէ և ունի իսկական համերաշխ ընտանիք։ Չէ՞ որ այդպես չի լինում աշխարհում, որ լինեն կորած երեխաներ։
Непомнящая Д. Мама для мамонтёнка. — М.: Проф-Пресс, 2008. — («Книжки с DVD»). К книге прилагается DVD-диск с записью мультфильма. — ISBN 978-5-378-00645-8.
Непомнящая Д. Мама для мамонтёнка / Худ. Назарук В. М. — М.: Яблоко, 2007. — («Мультсказка»). — ISBN 978-5-94707-072-9.
Непомнящая Д. Мама для мамонтёнка / Худ. Назарук В. М. — СПб.: Амфора, 2010. — («Школьная библиотека»). — ISBN 978-5-367-01414-3.