Որբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Orphan on mother's grave (1888)
«Որբը մոր գերեզմանի մոտ», Ուրոշ Պրեդիչ, 1888 թվական

Որբ, ընտանեկան միջավայրից ժամանակավորապես կամ մշտապես զրկված մարդ։ Որբության պատճառ կարող են հանդիսանալ մեկ կամ երկու ծնողների մահը, երեխայից հրաժարվելը, ծնողական իրավունքներից զրկելը՝ նրանց կողմից երեխայի խնամքի բացակայության պատճառով[1]։

Որբության տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որբեր, Թոմաս Կենենգթոն, 1885 թվական

Որբ են համարվում առանց ծնողական խնամքի մնացած մինչև 18 տարեկան երեխաները։ Առանձնացվում են լրիվ (որոնք զրկվել են երկու կամ իրենց միակ ծնողից) և կիսաորբ (զրկվել են ծնողներից մեկից)։

Սոցիալական կոչվում են որբ երեխաներ, որոնք մնացել են առանց խնամքի կենդանի կենսաբանական ծնողների հետ։ Պատճառներ կարող են հանդիսանալ ծնողական իրավունքներից զրկելը, երեխայից հրաժարվելը, ծնողներին անգործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելը[2][3]։

Սոցիալական որբությունը մնում է հետխորհրդային երկրների գլխավոր խնդիրներից մեկը[4][5]։ Դեռահասների շրջանում հանցավորության աճը կապված է մանկատներում ապրող երեխաների աճի հետ, որոնց մեծ մասը սոցիալական որբեր են[6]։ Հոգեբանները նշում են, որ գիշերօթիկ հաստատություններում երեխաների գտնվելը բացասաբար է անդրադառնում նրանց առողջական վիճակի վրա, փակ հաստատություններում նկատվում է քրոնիկ հիվանդությունների, տների խնամարկյալները ֆիզիկական և նյարդահոգեբանական զարգացման մեջ հետ են մնում իրենց հասակակիցներից։ Իգոր Բոլոտնիկովի հետազոտության համաձայն՝ որբ երեխաների մոտ 30 %-ն ունի հուզական և վարքային խանգարումներ, որոնք կարող են արտահայտվել ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշով[7]։

Սոցիալական որբության կատեգորիայի որոշ մասնագետներ առանձնացնում են նաև թաքնված կամ «տնային» որբերի տեսակ, որոնք անչափահասներ են՝ զրկված ծնողների դաստիարակությունից, չնայած այն հանգամանքին, որ ընտանիքը պատկանում է տնտեսապես բարեկեցիկ մարդկանց։ Նման որբերը հաճախ անօթևան են դառնում, ինչը կարող է հանգեցնել հակասոցիալական վարքի զարգացմանը[8]։

2012 թվականից ի վեր հետազոտողները նշում են այսպես կոչված «երկրորդական որբության» աճը՝ խնամատարների, խնամատար ծնողների կամ խնամատար դաստիարակների կողմից երեխաներից հրաժարվելու ֆենոմենը։ Ըստ Ա. Գյոզալովի մենթորական կենտրոնի տվյալների՝ տարեկան մոտ 10000 որբ երեխա է վերադառնում մանկատներ[9][10]։

Սոցիալական որբության պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որբ երեխաները գերեզմանոցում, Վասիլի Պերով, 1864

Սոցիալական որբության հիմնական պատճառները տնտեսական են։ Դաստիարակության մերժման ամենատարածված տեսակներն են․

  • ծնողների կամավոր հրաժարումը անչափահաս երեխայից, որն առավել հաճախ տեղի է ունենում ծննդատանը[11],
  • երեխաներին ընտանիքից հարկադրաբար հեռացնելը՝ երեխային պաշտպանելու համար, սովորաբար դա տեղի է ունենում դիսֆունկցիոնալ ընտանիքների հետ, որտեղ ծնողները վարում են հակասոցիալական ապրելակերպը[11][12],
  • ընտանիքի տնտեսական ծանր վիճակը[8][10][11][13]։

Ընտանեկան կարգավիճակի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Որդեգրում, երեխային ընտանիքում որպես ազգական ընդունելը՝ իր իրավունքներով և պարտականություններով[14]։
  • Խնամակալություն և հոգաբարձություն, խնամակալի իրավունքով երեխաները գտնվում են մի ընտանիքում, որը զբաղվում է նրանց պահպանմամբ, դաստիարակությամբ, կրթությամբ, իրավունքների և շահերի պաշտպանությամբ։ Այսպիսով, երեխան պահպանում է իր ազգանունը և հայրանունը, իսկ կենսաբանական ծնողները պահպանում են ծնողական իրավունքները։ Խնամակալությունը տրվում է մինչև 14 տարեկան երեխաների, իսկ հոգաբարձությունը՝ 14-ից 18 տարեկան երեխաների համար[14]։
  • Խնամատար ընտանիք, երեխայի խնամակալության ձև, որը կնքվում է խնամատար ծնողների և խնամակալության մարմինների միջև։ Երեխային դաստիարակության են հանձնում խնամատար ընտանիքաԱյն դեպքերում, երբ հնարավոր չէ ձևակերպել որդեգրում կամ խնամակալություն[14]։
  • Հովանավոր, ընտանիքում երեխայի դաստիարակությունը խնամակալության և հոգաբարձության մարմնի, որբերի համար հաստատության և խնամատար մանկավարժի միջև պայմանագրի հիման վրա։ Ընդ որում, վերջինս ստանում է ամսական վարձատրություն համաձայն տարածաշրջանային օրենսդրության[14]։

Ընտանեկան կարգավիճակների նախապատրաստման ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն որբ երեխաներին օգնելու մի քանի ձևեր՝ ընտանիքում մշտական բնակությանը նախապատրաստվելու համար։ Դրանցից մեկը «հյուրի ռեժիմն» է, որի դեպքում երեխան հյուրի կարգավիճակով այցելում է կամ կարճատև ապրում հյուրերի ընտանիքում։ Այս դեպքում երեխաները ստանում են տնային տնտեսություն վարելու, այլ երեխաների և մեծահասակների հետ շփվելու, սոցիալականացման հմտություններ։ Խնամակալները երեխայի համար պատասխանատվություն են կրում միայն նրա հետ գտնվելու ընթացքում, հիմնական պատասխանատվությունը մնում է պետության վրա[15]։ Մյուս ձևը մենթորությունն է՝ երեխան առնվազն շաբաթը մեկ անգամ հանդիպում է խնամակալների հետ նույնպես, որպեսզի չկորցնի սոցիալականացման հմտությունները[14]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Сиротство как социальная проблема»։ Министерство образования Оренбургской области։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-21-ին։ Վերցված է 2019-05-17 
  2. Боенкина, 2013
  3. Анастасия Егорова (2017-11-14)։ «Дети наши»։ Новые Ведомости։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-14-ին։ Վերցված է 2019-05-02 
  4. Ирина Левина, 2009
  5. «Фонд «Нужна помощь» проанализировал масштабы сиротства в России»։ Такие дела։ 2018-11-12։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-18-ին։ Վերցված է 2019-05-17 
  6. «В России растет преступность среди детей-сирот»։ Иzвестия։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-09-ին։ Վերցված է 2019-06-21 
  7. Болотников, 2009
  8. 8,0 8,1 Игорь Антонов։ «Социальное сиротство в России: виды, причины, профилактика проблемы»։ Zakon7ya։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-30-ին։ Վերցված է 2019-05-02 
  9. «14 детей ежедневно возвращаются в детские дома из приемных семей»։ Милосердие.ru։ 2018-09-20։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-11-ին։ Վերցված է 2019-06-26 
  10. 10,0 10,1 Андреева, 2016, էջ 49—56
  11. 11,0 11,1 11,2 Гончарова, 2012, էջ 290—293
  12. Тамара Ляленкова (2017-06-11)։ «Ненужные люди»։ Радио Свобода։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-05-ին։ Վերցված է 2019-05-02 
  13. Левина, 2013, էջ 3—25
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 Сиротство в России, 2011, էջ 38—44
  15. «Формы семейного устройства»։ Дети ждут։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-19-ին։ Վերցված է 2019-09-27