Jump to content

Հացի լույսը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հացի լույսը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎլադիմիր Սամսոնով
ՍցենարիստՌոբերտ Ռոժդեստվենսկի
ԵրաժշտությունԿիրիլ Վոլկով
ՕպերատորԷրնստ Ալեքսանդրի Գաման
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԷկրան
Տևողություն603 s
Թվական1983

«Հացի լույսը» (ռուս.՝ «Свет хлеба»), ռեժիսոր Վլադիմիր Սամսոնովի մուլտիպլիկացիոն ֆիլմը, որը նկարահանվել է «էկրան» ստեղծագործական միավորման կողմից 1983 թվականին[1]։ Ստեղծվել է ապակու վրա նկարչության տեխնիկայով[2]։

Մուլտֆիլմը պատմում է հացամշակի քրտնաջան աշխատանքի և ռուսական բնության գեղեցկության մասին։

Արևը նոր է սկսել բարձրանալ գյուղի վրա, իսկ տանտիրուհին արդեն վառել է վառարանը և խմոր է հունցում հաց թխելու համար։ Հանկարծ ուժեղ քամու սուլոց է լսվում։ Արևն ու երկինքը աստիճանաբար ծածկվում է հսկայական սև ամպի հետևում։ Թռչունները հեռու են թռչում, իսկ կենդանիները վազում են՝ փախչելով փոթորկից։ Պատուհանների փեղկերը շրխկում են, տանտերը գնում է տեսնելու, թե ինչ է կատարվում։ Դուրս գալով դաշտ՝ նա բռնում է քամուց քշված ոսկե հատիկը և ցանում այն հողի մեջ։ Հանկարծ արևի ճառագայթները ճեղքում են ամպը և լուսավորում տունն ու աքաղաղին, որն անմիջապես ծուղրուղու է կանչում։ Լսվում է որոտ, և փայլում է կայծակը, ամպրոպ է սկսվում։ Քամին այնպիսի ուժով էր փչում, որ ցած է գցում է ծառերը և քարեր գլորում։ Բայց արևի ճառագայթները ճեղքում են ամպը, և վերջապես ամպը թափվում է անձրևի տեսքով և ջրում դաշտերը։ Հողից ծլում են ընձյուղներ, որոնց վրա արևի տակ շուտով ոսկեգույն են դառնալու հասկերը։ Գյուղի տանը տանտիրուհին նորից խմոր է հունցում ու հաց թխում, իսկ ամբողջ ընտանիքը նայում է վառարանի կրակին ու սպասում թարմ հացի։

Սցենարի հեղինակ Ռոբերտ Ռոժդեստվենսկի
Ռեժիսոր Վլադիմիր Սամսոնով
Բեմադրող նկարիչ Ա. Օպարին
Օպերատոր Էռնստ Գաման
Կոմպոզիտոր Կիրիլ Վոլկով
Հնչյունային օպերատոր Սերգեյ Կել
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Սվետլանա Սիչկար, Բորիս Տուզանովիչ, Ա. Ռասպոպով, Օլգա Խորովա, Ալեքսանդր Լևչիկ
Նկարիչներ Մաինա Նովոժիլովա, Ա. Ցիբին, Տ. Արեշկովա
Մոնտաժող Լյուդմիլա Կոպտևա
Խմբագիր Վալերիա Մեդվեդովսկայա
Տնօրեն Լիդիա Վարենցովա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Мультипликационные фильмы». ТПО «Союзтелефильм». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.