Չթե փողոցը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Չթե փողոցից)
Չթե փողոցը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՊյոտր Նոսով
ՀնչյունավորումՕլեգ Անոֆրիև
ԵրաժշտությունԱլեքսանդր Զացեպին
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն18,12 վայրկյան
Թվական1964

Չթե փողոցը (ռուս.՝ Ситцевая улица), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ և հեքիաթ[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղջիկը պատռում է և կեղտոտում իր զգեստները, այդ պատճառով հագուստը փախչում է նրանից։ Աղջիկը տխրում է դուրս է վազում փողոց, իսկ այնտեղով անցնում էր և բամբակով բարձած բեռնատար մեքենան։ Այնտեղից աղջկա մոտ է վազում Պուշոկը, որը պատմեց, թե ինչպես է դաշտում աճում բամբակենին։ Այնուհետև նա աղջկան տանում է կտորի գործարան և ցույց է տալիս, թե ինչպես է ջուլհակահաստոցի և այլ մեքենաների վրա բամբակից չիթ ստացվում։ Չթի գործարանի ընկերների` Պուշոկի, Շպուլկայի և Չելնոչոկի օգնությամբ աղջիկը նոր զգեստ է ստանում և խոստանում է ուղղվել։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակ Ե. Ժուկովսկի
Երգերի տեքստի հեղինակ Յուրի Յակովլև
Ռեժիսոր Պյոտր Նոսով
Բեմադրող նկարիչներ Մաքս Ժերեբչևսկի, Կոնստանտին Կարպով
Կոմպոզիտոր Ալեքսանդր Զացեպին
Օպերատոր Ե. Ռիզո
Հնչյունային օպերատոր Գեորգի Մարտինյուկ
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Վլադիմիր Պեկար, Բ. Պետին, Վլադիմիր Պոպով, Իրինա Սվետլիցա, Էլվիրա Մասլովա, Սվետլանա Սիչկար, Գ. Լյուբարսկայա, Յուրի Բուտիրին, Իվան Դավիդով, Վլադիմիր Կրումին, Լիդիա Ռեզցովա, Անտոնինա Կորովինա, Ելիզավետա Կոմովա, Լեոնիդ Կայուկով, Հովսեփ Կուրոյան, Վլադիմիր Զարուբին, Բորիս Չանի, Տատյանա Սազոնովա
Դերերը հնչյունավորել են Գալինա Իվանովա` աղջիկ, Վալենտինա Տումանովա` Պպուշոկ, Օլեգ Անոֆրիև` մաքոք, Մարգարիտա Սուվորովա
Քառյակը ղեկավարում է Ռ. Ռոմանովսկի

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը VHS ձևաչափով թողարկվել է «Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր» հավաքածուում (1990-ականներ), DVD ձևաչափով` «Փոքրիկ կախարդուհին», «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի մուլտֆիլմերի հավաքածուներում (2009)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. * «Չթե փողոց» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]