Ալեքսանդր Ֆեդուլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Ֆեդուլով
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 3, 1947(1947-02-03)
Մահացել էփետրվարի 25, 1996(1996-02-25) (49 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունմուլտիպլիկատոր և նկարիչ

Ալեքսանդր Ֆեդուլով (ռուս.՝ Федулов, Александр Иванович), (փետրվարի 3, 1947(1947-02-03) - փետրվարի 25, 1996(1996-02-25)), խորհրդային և ռուս ռեժիսոր-մուլտիպլիկատոր, նկարիչ-մուլտիպլիկատոր, նկարիչ[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատել է «Էկրան» և «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիաներում։ Եղե է Ալեքսանդր Տատարսկու «Իջնում էր նախորդ տարվա ձյունը» և «Լուսնի հակառակ կողմը» մուլտֆիլմերի առաջատար նկարիչ-մուլտիպլիկատորը։ «Կուբիկ» մուլտիպլիկացիոն հեռուստապարբերականի ստեղծողներից մեկն է եղել։

1993 թվականին Վադիմ Կուրչևսկու և Ստանիսլավ Սոկոլովի հետ վերստեղծում են մուլտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսորների արհեստանոցը, որը հիմնադրել էր Իվան Իվանով-Վանոն 1952 թվականին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր

  • 1980 թվական` «Մետամորֆոզա»
  • 1984նթվական` «Դա ընդհանրապես այդ մասին չէ»
  • 1985 թվական «Նապաստակին չեն տեսել»
  • 1986 թվական` «Վերջ»
  • 1986 թվական` «Կամաց, անցնում է գործողությունը»
  • 1987 թվական «Անհանգիստ գիշեր»
  • 1987 թվական «Ի չար նապաստակի»
  • 1987 թվական` «Գաղտնաբառը չիմանալով...»
  • 1987 թվական` «Թույլ տալ անցնել»
  • 1987 թվական` «Սառը, տաքը»
  • 1988 թվական` «Բնության հետ մենակ»
  • 1988 թվական «Մշակույթի այգի»
  • 1989 թվական` «Համբույր»
  • 1989 թվական «Լռության մեջ»
  • 1990 թվական` «Տակառը»
  • 1992 թվական` «Պոտեց»
  • 1994 թվական` «Զոկին և Բադան»

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986 թվական` «Փոքրիկ Պոլկան» մրցանակ, խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմերի III փառատոն, Ռյազան։
  • «Դա ընդհանրապես այդ մասին չէ» մուլտֆիլմ.
    • 1985 թվական` «Ոսկե աղավնի» (բարձրագույն մրցանակ) և Միջազգային կինոմրցանակի ֆեդերացիա XXVIII վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր միջազգային փառատոն Լայպցիգում։
    • 1986 թվական` VII միջազգային կինոփառատոնի առաջին մրցանակ, Զագրեբ` 86 «А» կատեգորիայում։
  • Մուլտֆիլմ «Վերջ»` Ոսկե մեդալ XII Միջազգային կինոփառատոն Վառնայում, 1987 թվական։
  • 1986 թվականի սեպտեմբերի 28, Մոսկվա քաղաքի երիտասարդ կինոմատոգրաֆիստների 5-րդ փառատոն, մրցանակ` Ալեքսանդր Ֆեդուլովի լավագույն ռեժիսորական աշխատանքների համար, «Խորանարդ» մուլտֆիլմում «Նապաստակին չե՞ն տեսել» սյուժեի համար[1][2]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր և մուլտիպլիկատոր Ալեքսանդր Ֆեդուլովի անձնական ցուցահանդես։ Ցուցահանդեսի բացումը և վարպետի հիշատակի երեկոն տեղի է ունեցել 2009 թվականի սեպտեմբերի 25-ին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 667. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
  2. Зайца не видали? / N’avez-vous pas vu le lievre?
  3. Выставка Александра Федулова.18.09.2009

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лариса Малюкова На плечах великанов // Сверхкино. Современная российская анимация. — СПб.: Умная Маша, 2013. — С. 294. — 368 с. — (Ассоциация анимационного кино). — ISBN 978-5-9904193-1-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]