Տրավեստի
Տրավեստի (ֆր.՝ travesti – զգեստափոխվել), դերի տեսակ և բեմական ամպլուա, որ ենթադրում են պայմանական կերպարանափոխություն՝ կին՝ տղայի կամ պատանու զգեստով (Վիոլա, Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր»), և դերասանուհի՝
- դրամատիկական թատրոնում՝ տղաների, պատանիների և դեռահաս աղջիկների դերեր կատարող
- օպերայում՝ մեցցո–սոպրանոյի կամ կոնտրալտոյի համար գրված՝ տղաների դերերգեր կատարող (Քերուբինո, Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը», Զիբել, Գունոյի «Ֆաուստ»)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 91)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրավեստի» հոդվածին։ |
|